Քաղաքական քաշքշուկներից հետո Գետքի դպրոցն անվանակոչվեց հայտնի գեներալի անունով. Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Շիրակի մարզի Գետք գյուղի դպրոցն անվանակոչվեց գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի անունով: Նման որոշում 2001 թվականից դեռ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի կողմից էր եղել, որի համար առիթ էր հանդիսացել դպրոցի մանկավարժական խորհրդի դիմումը: Սակայն, որոշ պատճառներով՝ Փիրումյանի որոշումը պետական գրանցում չէր ստացել: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ պատճառը սկանդալային միջադեպն է եղել: Բանն այն է, որ գեներալ-մայոր Հարությունյանի եւ Գետքի գործող գյուղապետ Հովիկ Մխիթարյանի ազգերը թշնամանք ունեն միմյանց հանդեպ, որն էլ հանդիսացել է պատճառ, որ, ըստ Գետքի բնակիչների՝ գյուղապետը խոչընդոտի գործընթացին:

«Էս դպրոցը կառուցվել է Արտուշ Հարությունյանի ձեռնակրած միջոցառումների շնորհիվ: Էս դպրոցը, որ չէղներ, մեր գյուղը լրիվ մարած կէղներ: Երկու ազգերի մեջ գյուղապետի պաշտոնի կռիվ է եղել: Էդ հարցերով մեկը մյուսին քաշքշել է: Երկու ազգերն էլ իրենց թեկնածուներն են ունեցել, մեկը Հարությունյանների ազգից էր, մեկն էլ՝ Մխիթարյանների: Երեւի 1996 թվականներին էր: Սովետից հետո, գյուղապետն Արտաշ Հարությունյանն էր՝ Արտուշ Հարությունյանի եղբայրը: Վեց տարի Արտաշը եղավ ու իրանից հետո Մխիթարյան Հովիկը եղավ ու մնաց: Հիմա թշնամանք կա երկու ազգերի միջեւ: Էնպես չէ, որ հիմիկվա գյուղապետն ուրիշ անուն էր ուզում, ուղղակի պատճառը էդ քաշքշուկն էր: Արտուշը շատ արժանի մարդ էր, որ իրա անունով կոչեցին դպրոցը, մեր գյուղի հարգված մարդկանցից մեկն էր, շատ լավ որոշում է»,- այս մասին armtimes.com-ին պատմեց գյուղի հարգված բնակիչներից մեկը՝ Զարզանդ Ալեքսանյանը:

Գետքի դպրոցի տնօրեն Հերմինե Թադեւոսյան էլ այս պատմության վերաբերյալ որեւէ տեղեկություն չտրամադրեց:

«Այդ տարիներին ես տնօրեն չեմ եղել, ընդամենը երկու տարի է, որ աշխատում եմ: Ես ասեկոսեների համար պատասխանատվություն չեմ կրում, ովքեր, որ ասում են, թող իրենք էլ պատասխանեն»,- ասաց նա:

Գեներալի ընտանիքը նախորդ տարի է տեղեկացել, որ 2001 թվականի որոշումը պետական գրանցում չի ստացել, խնդրով դիմել են վարչապետին: Գեներալ Հարությունյանի որդին եւս չցանկացավ խոսել երկու ազգերի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Անցած տարի մենք պատահական իմացանք, որ 2001 թվականի մարզպետի որոշումը պետական գրանցում չի ստացել: Այս տարի հուլիսին որոշումը ստացավ պետական գրանցում: Չեմ ուզում շատ խորանալ, բայց ինչ-որ խնդիրներ եղել են: Ես չեմ ուզում այդ պատմության մեջ խորանալ, որովհետեւ չեմ ապրում այս համայնքում»,- նշեց Արտուշ Հարությունյանի որդին:

Այլ տեղեկության համաձայն՝ Արտուշ Հարությունյանի որդին բավականին մտերիմ է Շիրակի ներկայիս ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ, որն էլ արագացված տեմպերով դպրոցի անվանակոչման հարցը կարգավորել է:

Թեմայի շուրջ armtimes.com-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանից, սակայն համայնքում նշեցին, որ նա այս պահին գյուղից բացակայում է: Մխիթարյանը համառորեն չպատասխանեց նաեւ մեր հեռախոսազանգերին:

Անդրադառնալով գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի անցած ուղուն՝ նշենք, որ նա ծնվել է 1942թ. հունիսի 8-ին, Գետք գյուղում, գյուղացու ընտանիքում: 1960թ. ավարտելով  միջնակարգ դպրոցը՝ աշխատել է որպես խառատ Երեւանի կոմպրեսորային գործարանում:  1961թ.-ին ընդունվել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո` 1965թ.-ին, ուղարկվել է Թուրքմենստանի ռազմական օկրուգ: 1977թ. հունվարին նշանակվել է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ: Գունդը 1979թ. դեկտեմբերին մտել է  Աֆղանստան և տեղակայվել է Բադախշանի շրջանում: 1979թ. դեկտեմբերին Ա. Հարությունյանին շնորհվել  է փոխգնդապետի զինվորական կոչում, իսկ  1989թ.-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ  Ա. Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչումը:  Հարազատների խոսքով՝ հակառակորդը գեներալին նրա հզորության համար «Չոռնի պալկովնիկ» մականուն է տվել:

Նշենք, որ Գետքի դպրոցն այս ուսումնական տարում հաճախեց վեց առաջին դասարանցի, աշակերտների ընդհանուր թիվը 60 է: Տնօրենի խոսքով՝ աշակերտները տարեցտարի նվազում են:

«Ծնողներն արտագաղթում են, երեխաներին իրենց հետ տանում են: Տարեցտարի երեխաների թիվը պակասում է: Եթե երկու աշակերտ էլ տանում են, դա մեզ համար էլ է ցավալի, նվազում են»,- նշեց Հերմինե Թադեւոսյանը:

Հետգրություն. Armtimes.com-ը թեմայի շուրջ պատրաստ է լսել նաեւ Հովիկ Մխիթարյանի մեկնաբանությունը:

Տպել
5958 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա