Նախակրթարանները դադարեցրել են մինչ մանկապարտեզային տարիքի երեխաների հերթագրումը

Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երեւանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է: Նախակրթարաններից զանգահարում են իրենց եւ տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել:  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

- Ընդունելության դադարեցում չկա: Նման հանձնարական չի եղել: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: Ինչ անհրաժշետություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու` ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները: Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում: Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն` 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում` 2-6 տարեկաններին:

- Բայց չէ՞ որ այս իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվորեն է ստեղծվել, երբ մանկապարտեզներում տեղ չկա, երեխաների հերթը չի հասնում, դրա համար էլ ծնողները հնարավորինս շուտ են դիմում:

- Դա չի կարելի «օբյեկտիվորեն» անվանել, որովհետեւ հերթագրվածների ցուցակներն ուռճացված են: Այսինքն` ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում: Հաշվարկի ժամանակ երեք թիվ է ցույց տրվում, մինչդեռ մեկ երեխայի մասին է խոսքը: Այս տեսակ բաները բացառելու, ժամանակից շուտ երեխաների գրանցումը բացառելու հանձնարարական է տրվել: Շատ դեպքերում շահարկվում է թիվ, որեւէ մեկը չի փորձում խորամուխ լինել` հասկանալու` լավ, այդ թվի որ մասն է իրական եւ որն է ուռճացված:  

- Իսկ հիմա հնարավո՞ր է ասել` մանկապարտեզներում որքան հերթ կա եւ իրականում քանիսն են այդ երեխաները:

 - Ես կդժվարանամ հստակ թիվ նշել, բայց առնվազն մի բան ակնհայտ է. ոմանք շրջանառում են ինչ-որ 30 հազար թիվ, շատ կխնդրեմ, որ իմ գործընկերներն այդ մասով եւս փորձեն տվյալ թիվը շրջանառողից խնդրել՝ ներկայացնելու աղբյուրներ, որովհետեւ չկա նման թիվ: Նման բան գոյություն չունի:

- Եթե հերթագրվածների մասին տվյալներ ձեզ հայտնի չեն, ինչու եք կարծում, որ նման վիճակագրություն չկա:

- Առնվազն տեղեկացված եմ, որ հերթագրվածների թիվը, մեկ ամսական երեխաներին, կրկնակի ու եռակի հերթագրվածներին միասին վերցրած, կազմում է ոչ ավելի, քան 8-9 հազար: Ի դեպ, ասեմ, քաղաքապետի կողմից հանձնարարականը շատ հստակ է տրվել, որ արդեն իսկ գրանցված երեխաներին, որոնք թեկուզ մեկ-երկու ամսական են, ոչ թե ցուցակից հանել ընդհանրապես, այլ առժամանակ տեղափոխել, այսպես ասենք, այլ էջ, մինչեւ նրանց տարիքը լրանա: Այդ ժամանակ արդեն այդ երեխաները, բնականաբար, կհամարվեն հեթագրված: Բայց սկսած այս պահից, կդադարեցվի մանկապարտեզի տարիքի չհասած երեխաների հերթագրումը: Այլապես մենք երբեւէ հարցի լուծում չենք կարողանալու տալ: Անընդհատ ինչ-որ թվեր են փորձելու շրջանառել, մինչդեռ դրանք չեն համապատասխանելու իրականությանը:

- Բայց եթե երեխան մանկապարտեզ հաճախելու տարիքի դառնա եւ ունենա հերթագրվելու անհրաժեշտություն, նշանակում է` նա անմիջապես չի ընդունվելու ու զրկվելու է նախնական կրթություն ստանալու հնարավորությունից, այնինչ մեկ-երկու տարի առաջ հերթագրված լինելու դեպքում ժամանակին կկարողանար մանկապարտեզ ընդունվել:

-Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ: Հստակ դրվել է խնդիր` անել հնարավորը, որպեսզի երբ երեխան հասնի մանկապարտեզ հաճախելու տարիքին, լիարժեք կարողանա օգտվել իր այդ իրավունքից:

- Այդ դեպքում էլ, ստացվում է, հերթագրելու անհրաժեշտությունն է վերանում:

- Գուցե եւ այդպես: Բայց հերթագրելու անհրաժեշտություն ասելով` նկատի ունենք, որ գուցե մեկը գալիս է ավելի ուշ, մյուսը գալիս է ավելի շուտ... Կվերանա, թե չի վերանա այդ անհրաժեշտությունը, հիմա մենք դա չենք քննարկում: Դուք կոնկրետ հարց եք ուղղում` քաղաքապետի հանձնարարականը ինչին է վերաբերել: Կասեցում չկա, կասեցվում է միայն այդ տարիքային խմբի երեխաների հերթագրումը: Քաղաքապետի կողմից հստակ հանձնարակական է տվել` ամբողջը վերլուծելով, տարիքային այն խմբի երեխաներին, որոնք պետք է արդեն մանկապարտեզ հաճախեն, առնվազն գոնե 3-6 տարեկաններին, հնարավորինս ապահովել այդ կրթությամբ: Եվ պահանջ չի դրվել 3 տարեկանների ընդունելությունը հետաձգել՝ նախապատվությունը տալով 4 տարեկանից սկսած: Գոնե այսօր խնդիրը դրված է այնպես, որ լիարժեք այդ ցանկը մաքրվի, որ արդեն հաշվարկը սկսի տարվել նորմալ տարբերակով եւ բացառվեն կրկնակի եւ եռակի գրանցումները:

- Հիմա, ասենք, 4 տարեկան երեխաները կարո՞ղ են հերթագրվել:

- Այո, այն տարիքային խմբին, որոնք արդեն պետք է հաճախեն մանկապարտեզ, ապահովելուց հետո, բնականաբար, անցում կկատարվի նոր հերթագրումների: Բայց, էլի եմ կրկնում, կհերթագրվեն այն երեխաները, որոնց տարիքը թույլ է տալիս մանկապարտեզ ընդունվել: Մի քանի տարվա ընթացում մենք վերջնականապես այդ հարցը կլուծենք եւ հուսանք, որ այլեւս հերթագրման անհրաժեշտություն չի լինի: 

Տպել
20936 դիտում

Հրազդանում խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է

Մանուել Պետրոսյանը՝ «Երևանի գավաթ» մրցաշարի հաղթող

Երևանում և մարզերում ՃՈ-ն հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 247 տրանսպորտային միջոց (տեսանյութ)

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության մասին նիստը

Վանեցյանը, Ծառուկյանը, Մինասյանը պատրա՞ստ են աշխատել վարչապետ. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ

Արմավիրի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

Մեկնարկել են Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը կմարզվեն Մայք Թայսոնի մարզչի մոտ

Ճգնաժամը կհամարեմ վերջացած, երբ տեսնեմ ՍԴ ընտրված անձանց գործունեությունը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, նստի բանակցային սեղանի շուրջ. ԱՀ ԱԳՆ

Իսրայելական ընկերությունները 2 կազմակերպության 155 մլն դոլար են վճարել, որն օգտագործվել են Ադրբեջանի վերնախավի համար

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Կրկին պայթյուն Լիբանանում. նախնական վարկածով՝ այրվում են «Հզբոլլահ»-ի զենքի պահեստները

Ելփին գյուղում բռնկված հրդեհը մեկուսացված է. մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք

Այսօրվա գործողությունները պետք է միտված լինեն 2050թ-ի ՀՀ-ին. Արման Բոշյան (տեսանյութ)

«Կան անհերքելի փաստեր». մահացած ծննդկանի հարազատները նշում են, որ չեն նահանջելու, ԲԿ-ից պնդում են՝ բժիշկը մեղավոր չէ

«Արարատը» այլևս ստիպված չի լինի խաղադաշտեր վարձակալել․ նորոգվում են Ձորաղբյուրի մարզաբազայի խաղադաշտերը

Փայտե մահակներ, երկաթյա ձողեր, քարեր. Գնդեվազում կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին