Աջ ղեկով մեքենաների հարցով տրանսպորտի նախարարությունը կդիմի ՃՈ-ին, ՊԵԿ-ին եւ ֆիննախին

ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձեւավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում էլ պատրաստվում է դիմել Ճանապարհային ոստիկանությանը, պետական եկամուտների կոմիտեին, ֆինանսների նախարարությանն ու այլ շահագրգիռ կողմերին աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների առնչությամբ ներկրողների ներկայացրած դժգոհությունը բավարարելու ուղղությամբ: ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության տրանսպորտի տեսչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ:

Armtimes.com-ը նախորդ շաբաթ գրել էր, որ Հայաստան ներկրվող աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործման համար արգելքներ են նախատեսվում: ՃՈ-ում քաղաքացիներից պահանջել էին, որպեսզի մեքենայի ղեկային համակարգը փոխեն, սակայն իրավական հիմնավորում չէին ներկայացրել: Ավելի վաղ էլ մեքենա ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարները կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին էին ներկայացրել մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին  առնչվող մի շարք խնդիրներ: 

Պարոն Մելքոնյան, աշխատանքային խումբը քանի՞ նիստ է գումարել, նախանշվո՞ւմ են արդեն, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են լինելու:

- Վերլուծական «Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունը բավականին աշխատանքներ է կատարել, շուկան ուսումնասիրվել է եւ այդ ուսումնասիրության արդյունքում ամենաառաջին առաջարկությունները եւ կարգավորումները, որոնք առաջարկել էին ավտոներկրող կազմակերպությունները, նախանշվում են: Մենք կառավարության միջոցով շրջանառել ենք, տարբեր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները ստացել ենք եւ դրանք ամփոփելով հանդերձ ներկայացրել ենք իրենց: Բոլոր գերատեսչությունների առաջարկները նորից այդ վերլուծական ընկերությունը կնայի եւ մի քիչ ավելի կոնկրետ առաջարկություններ կներկայացնի: Առաջարկությունները, որոնք իրենք ներկայացրել էին, դրանց սահմանները պետք է ավելի սեղմվեն, որովհետեւ բաներ կային, որոնք միջազգային պարտավորությունների հետ են կապված, այլ հանգամանքների հետ են կապված: Հիմա քննարկում ենք այդ ընկերության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք թողնում, ինչն ենք հանում, ինչ ենք ավելացնում, որ կարողանանք առաջ գնալ:

- Այդ վերլուծական կենտրոնին ո՞վ է դիմել՝ նախարարությո՞ւնը, թե՞ շահագրգիռ կողմերը:

- Շահագրգիռ կողմերը, որովհետեւ իրենք ի սկզբանե արդեն դիմել էին այդ ընկերությանը, եւ մենք իրենց միջոցով աշխատում ենք այդ ընկերության հետ:

- Նախարարության դիրքորոշումն ինչպիսի՞ն է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործման մասին խոշոր ներկրողների դժգոհության վերաբերյալ:

- Այդ դիրքորոշումը մենք դեռ պետք է քննարկենք ճանապարհային ոստիկանության հետ: Դիրքորոշումն ասեմ ինչպիսին է: Նախ՝ մենք որպես տաքսու ոլորտը կարգավորող մարմին՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով պահանջ ենք դրել, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք աջակողմյան վարման ղեկային համակարգով են, դրանց լիցենզիա չի հասնում: Դա բխում է զուտ ուղեւորի անվտանգության պահանջից: Այսինքն՝ մենք բոլորս էլ գիտենք, որ հայ ուղեւորը շատ սիրում է նստել առջեւում, առաջնային մասում: Իր նստեցումն ու իջեցումը այդ դեպքում պետք է իրականացվեր երթեւեկելի մասում: Դրա համար մենք օրենքի հիմքում դրել ենք այդ սահմանափակումը: Իսկ մնացածի մասով, իհարկե, պետք է քննարկենք ՃՈ-ի հետ:

- ՃՈ-ի հետ ի՞նչը պետք է քննարկեք:

- Տաքսու մասով արդեն իսկ արգելված է, իսկ ընդհանրապես ՀՀ-ում նման տրանսպորտային միջոցների ներկրումը, արգելանքը, շահագործումը եւ այլն, պետք է քննարկվի Ճանապարհային ոստիկանության հետ, որովհետեւ դուք գիտեք, որ Ճանապարհային ոստիկանությունն է այդ անվտանգության պատասխանատուն եւ կանխարգելիչ միջոցների կիրառողը Հայաստանում:

- Ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ իրենք օրենք կատարող են ու այդ հարցի հետ կապված, եթե օրենք լինի, կկատարեն: Նախարարությունը հիմա դիմելու է ճանապարհային ոստիկանությանն ինչի՞ համար:

- Քանի որ դա անվտանգության դրույթ է, պարամետր է, հետեւաբար մենք անպայման այդ հարցը պետք է քննարկենք ՃՈ-ի հետ:

- Այդ աշխատանքային խմբում ներգրավված ներկրողներն ի՞նչ փաստարկ են բերում աջ ղեկով մեքենաների վերաբերյալ խնդիր տեսնելով: Անվտանգության մասով վիճակագրություն ունե՞ն:

- Մենք ինքներս ենք ուսումնասիրում միջազգային փորձը, թե որ երկրներում է արգելված, որտեղ է թույլատրվում, որ երթեւեկության դեպքում ինչպես է լինում: Դա ուղղակի ժամանակի հարց է: Մենք այդ ամենը կամփոփենք, քննարկումները կշարունակենք եւ, իհարկե, համապատասխան առաջարկություն կներկայացնենք:

- Աշխատանքային խումբը ե՞րբ հանրագումարի կբերի առաջարկությունները:

- Շատ արագ չի լինի, որովհետեւ հարցեր, խնդիրներ կան, որոնք ուղղակի կապված չեն տրանսպորտի հետ: Դրա համար բավականին երկար գործընթաց է: Մի քանի ամիս կտեւի:

- Բացի աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հարցը, է՞լ ինչ խնդիրներ են բարձրաձայնում ներկրողները:

- Տարբեր խնդիրներ կան: Երբ որ դրանց սահմաններն արդեն կլինեն, կոնկրետ կլինեն, այդ ժամանակ մենք կասենք՝ այս է խնդիրը եւ մենք առաջարկում ենք այսպիսի լուծում:

- Դուք նշում եք, որ հարցերի շրջանակը լայն է եւ այն պետք է սեղմվի: Հնարավո՞ր է աջ ղեկերի հարցը դուրս գա օրակարգից:

- Ես մի փոքր առաջ նշեցի, որ դա այնպիսի հարց է, որը տարբեր գերատեսչությունների հետ մենք դեռեւս պարտավոր ենք քննարկել: Առանց քննարկման այս պահին որեւիցե եզրակացություն, հասկանում եք, ես չեմ կարող տալ:

- Բացի ճանապարհային ոստիկանությունից, է՞լ ում հետ եք քննարկելու աջ ղեկային համակարգով մեքենաների հարցը:

- Քննարկելու ենք, իհարկե, պետեկամուտների կոմիտեի հետ, ֆինանսների նախարարության հետ, գուցե նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ: Բոլոր գերատեսչությունների հետ անպայման կքննարկենք, եւ, իհարկե, վերջում որպես նախագիծ կամ որպես առաջարկություն կներկայացնեք:

Տպել
14904 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված