Պատանդ վերցված աղջիկը թմրամոլության համար 21 տարեկանում դատապարտվել էր ազատազրկման

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երեկ «Weekend» բիլիարդ ակումբում պատանդ վերցված 24 տարեկան աղջիկը թմրանյութ օգտագործելու մեղադրանքով դատապարտված է եղել:

Եւ այսպես՝ Կ. Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում, ինչպես իրացնելու, այնպես էլ իր գործածման նպատակով ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից 2012թ. օգոստոս ամսին: Քննությամբ չպարզված օրը՝ Երևանի «Բանջարանոց» կոչվող թաղամասի իր կողմից վարձակալած բնակարանում վերջինս իր մտերիմին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է թմրամիջոց: Հյուրասիրվողը հենց պատանդ վերցված աղջիկն է եղել: Վերջինս նույն վայրում առանց բժշկի նշանակման գործածել է թմրամիջոցը` քթանցքները քաշելու եղանակով:

Նույն գործով Ա. Վ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս ամսից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, Զ. Մ.-ի կողմից յուրաքանչյուր անգամ զգալի չափերի` 0.004 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող կես դեղահաբ ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ գումար:

Զ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, իր ծանոթ Ա. Վ.-ի օժանդակությամբ, մեկ չափաբաժին` կես դեղահաբը 30 հազար ՀՀ դրամով գնելու եղանակով քրեական գործով դեռևս չպարզված ոմն Գուգոյից 2013թ. մայիսի վերջից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում  4 անգամով Երևանի Տ. Մեծի փողոցում` երկաթուղային կայանի մոտակայքում ապօրինի ձեռք է բերել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որոնք գործածել է ներարկման միջոցով:

Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամռան սկզբին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում պատանդ վերցված աղջկա միջոցով առանց իրացնելու նպատակի Կ. Չ.-ից 160.000 ՀՀ դրամի դիմաց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 2 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Գ. Ա.-ից տեղեկանալով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին, վերջինիս նախապես խոստացել է նրա համար ձեռք բերել թմրամիջոց, որից հետո` խոստումն ի կատար ածելու համար, առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերել:

Գործով իրեղեն ապացույցները

Թմրամիջոցները փաթեթավորված, կնքված 8 առանձին փաթեթներում, թիվ 14-1369 եզրակացությանը կից մեկ փաթեթ, Ա. Վ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փայտե վզնոց փայտե խաչով, մեկ բջջային հեռախոս և «Այֆոն» տեսակի պլանշետ` փաթեթավորված երկու փաթեթներում, «Վիկտորիա» հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ սենյակի զննությամբ վերցված երկու նոթատետրերը, մեկ տետրը, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, կպչուն ժապավենը և «Մալբորո» տեսակի ծխախոտի տուփը` փաթեթավորված մեկ փաթեթում, Կ. Չ.-ի և Ա. Վ.-ի Խցերի հայտնաբերված 2 բջջային հեռախոս` փաթեթավորված մեկ փաթեթում:

Գործը Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել 2014 թվականի սեպտեմբերից: Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 2013 թվականին հոկտեմբերի 13-ին վերջինս ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 15-ին ազատ արձակվել: 2014 թվականի օգոստոսի 8-ին նրա մեղադրանքը փոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դատաքննության ժամանակ պարզվել է, որ նույն աղջկան գործով անցնող Կ. Չ-ն եւս մեկ աղջկա հետ որոշել է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն իրացնելու նպատակով այնտեղից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ու այն մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերելու շուրջ 2013թ. փետրվար ամսին նախնական հանցավոր համաձայնության է եկել իր ծանոթ ոմն Ռոբերտի հետ։ Կ. Չ-ն կանանց համար ձեռք է բերել Իրանի մուտքի վիզա եւ ստեղծել այլ պայմաններ: Մեղադրյալը գնացել է ԻԻՀ, սակայն այնտեղ թմրամիջոց չի գնել, նրան որևէ մեկը թմրամիջոց չի տվել, և որևէ թմրամիջոց նա չի բերել Հայաստան:

Պատանդ վերցված աղջիկը 2016 թվականի նոյեմբեր ամսին առաջին անգամ 21 տարեկան հասակում դատապարտվել է 2 տարի ազատազրկման, սակայն նշանակվել է 3 տարի փորձաշրջան: Նրա նկատմամբ նաեւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատությունում նշանակել է հարկադիր բուժում թմրամոլությունից։

Գործող անցնողները բոլոր դատապարտվածները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռեւս շարունակվում է:

Տպել
17392 դիտում

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ