Սպասվում է շոգ սեպտեմբեր. Գագիկ Սուրենյան

30/08/2017 schedule11:05

Առաջիկա սեպտեմբերը շոգ է լինելու: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով:

Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:

Նրա փոխանցմամբ, առաջիկա օրերին Հայաստանի տարածքում կպահպանվի արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը: Սեպտեմբերի առաջին օրերին Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38,+39 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց նաեւ սեպտեմբերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը` ըստ առանձին մարզերի:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...220C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում. ցերեկը՝  մինչեւ  37...390C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10...120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...60C, առավելագույնը՝ 34...350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):

Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...150C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ  27...300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 0C, առավելագույնը՝ 25...270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչեւ 28...310C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 0C, առավելագույնը՝ 26...28 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32...46 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17...19 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ 30...350C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ  5...10 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...70C, առավելագույնը՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 38...40 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21...230C, լեռնային շրջաններում` 15...160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` 37...39 0C, լեռնային շրջաններում՝ 27...300C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` 10...120C, լեռնային շրջաններում` 3...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6...70C, լեռնային շրջաններում՝ 0...+10C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34...350C, լեռնային շրջաններում՝ 24...250C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10...15 մմ,  լեռնային շրջաններում 22...23 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...230C, նախալեռնային շրջաններում` 14...16 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 36...390C, նախալեռնային  շրջաններում՝ 27...300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 7...100C, նախալեռնային շրջաններում` 4...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...90C, նախալեռնային շրջաններում՝ 4...50C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...340C, նախալեռնային շրջաններում՝ 28...290C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` հովտային  շրջաններում  13...43 մմ, նախալեռնային շրջաններում 19...61 մմ):

Երեւան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37...390C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...80C, առավելագույնը՝ 34 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Տպել
17776 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում