Երևան
-7 °C
Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել:
Կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արձագանքելով տեղեկությանը, armtimes.com-ին ասաց, որ դա եղել է ոչ թե նորածնի, այլ պտղի ներարգանդային մահ:
«Մոր մոտ առաջացել է ընկերքի տոտալ` լրիվ, անջատում, պտուղը լավ չի շնչել: Բարեբախտաբար, հասցրեցինք մոր կյանքը փրկել: Պտուղն այդ տոտալ անջատման հետեւանքով եղել է շնչահեղձ: Ընկերքի լրիվ անջատումն է պատճառը, որ միակ լուծում համարվել է կեսարյան հատումը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երեխային կորցրած կնոջ հարազատների համար անհասկանալի է եղել, թե ինչու է որոշվել կեսարյան հատում անել:
Ինչ վերաբերում է ընկերքի անջատման պատճառին, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ընկերքի անջատման պատճառն ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է: Դա համարվում է համար մեկ պրոբլեմը ծննդօգնության մեջ: Պատճառներից կարող են լինել ընկերքի անբավարարությունը, ընկերք-արգանդային անբավարարությունը, բորբոքային պրոցեսները, իմունանբավարարությունը, հորմոնալ խանգարումները եւ այլն: Միանշանակ պատճառ չկա: Այսօր Հայաստանում բավական շատ է տարածված ընկերքի անջատումը հղիության ժամանակ` մասնակի կամ լրիվ: Այնպես որ, դա եզակի դեպք չէ»,- նշեց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:
Ինչ վերաբերում է այդ խնդիրը կանխատեսել ու կանխելու մասին հարցին, նա պատասխանեց. «Հղիության ժամանակ, երբ լինում է, գալիս են հետազոտության, ախտորոշում, բուժում ենք: Բայց, երբ որ ծննդաբերության ժամանակ կինը ցավ է տալիս, դա հանկարծակի է առաջանում»:
Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում չծնված երեխայի հարազատների մեղադրանքները` ուղղված բժշկին` ասելով, որ նա մեր հանրապետությունում ճանաչված գիտությունների դոկտոր է, շատ բարձր կարգի մասնագետ:
Բժշկից ունեցած բողոքները ծննդկանի հարազատներն իրեն նույնպես հայտնել են: «Խոսել են, ասել են, ես այդ մարդկանց հետ զրուցել եմ, բացատրել եմ: Ուղղակի բժիշկը նախօրոք իրենց չէր հայտնել, դրա համար այդպես դժգոհություն կար»,- պատասխանեց հաստատության ղեկավարը` հավելելով, որ նման դեպքերում րոպեները կարող են վճռորոշ լինել, եւ գուցե այդ պատճառով բժիշկը չի հասցրել կնոջ հարազատներին զգուշացնել ծագած բարդությունների մասին:
Երեխային կորցրած կինը հղիության 41-րդ շաբաթում էր:
120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում
ԱԳ նախարարը նոր տեղակալ ունի
Տուգանքը պիտի լինի անհամաչափ, որ անձը չցանկանա խախտում իրականացնել. Թորոսյանը՝ ՃՏՊ-ների նվազմանն ուղղված քայլերի մասին
Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի՝ կասկածելի փաթեթ կուլ տված 28-ամյա որդին
Անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական և անվտանգային աջակցությունը․ ԱՄՆ կոնգրեսականները կոչով դիմել են Ջո Բայդենին
Վերագործարկվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերանորոգված, արդիականացված շարժասանդուղքը (տեսանյութ)
Փլուզում Ռոստովյան փողոցի տներից մեկում
Մեծ ցավ է, որ մշակույթի մեծությունն անտեսված է հայրենիքում. Վարդապետյանը՝ աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանի մասին
Գերմանիան Հայաստանի լավագույն գործընկերն է․ Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է (տեսանյութ)
Միրզոյանը Էնրիկե Մորայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները
Նիդերլանդների դեսպանը ՀՀ դատախազության հետ համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են՝ ԵՄ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը «հավելյալ արժեք չունի»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ. Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել
Լեզվի կոմիտեն «5-րդ ալիք»-ի թարգմանիչներին, խմբագիրներին հորդորում է հետևել հայերենի կանոններին, օգտվեն բառարաններից
Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
Արդարադատության նախարարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
Հայաստանը և Դանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն․ նախագահին հավատարմագրերն է հանձնել նորանշանակ դեսպանը
Արսեն Այվազյանն ընտրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
ԱՀ-ում գնագոյացման ուսումնասիրություն է իրականացվում․ հանձնաժողովն արձագանքել է ապրանքները բարձր գնով վաճառելու լուրերին
Պոլիտեխնիկի ուսանողներն այսուհետ ծրագրավորում կսովորեն նոր համակարգիչներով
Մոտ ապագայում կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին. Նազելի Բաղդասարյան
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ ՀՀ-ի ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը
ՃՈ տեսուչների ապօրինությունների փաստերով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու ներքնազգեստի թաքստոցից թմրամիջոց է հայտնաբերվել
Կարեն Մանուկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից
Զինվորական դատախազը կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, իսկ շրջաններում՝ կդադարեցվի
Արսեն Այվազյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում. Անդրեասյան
Բլոգերն այցելել է Սուրեն Պապիկյանի հորը պատկանող տուն և ցուցադրել, թե ինչպիսի պայմաններում է ապրում նա (տեսանյութ)
ԵՄ դիտորդների առկայությունը նվազեցնում է սահմանային կրակոցները. Գեղարքունիքի մարզպետ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 10 ամսական երեխայի մահվան կապակցությամբ
Երևան է ժամանել էնրիկե Մորան, ով կգլխավորի ՀՀ-ԵՄ անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը
Թուրքիայի ԶՈՒ-ն Կարսում անցկացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը
Փարիզում կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը
Բացառիկ իրադարձություն. Կանադայի Համայնքների պալատում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ 2 առանձին նիստ է գումարվել
Պետք է բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում պարեկային ոստիկանությունում. Նիկոլ Փաշինյան
© 2023 Հայկական ժամանակ