Բեկորային վիրավորում չեմ ստացել, դա թեթեւ վնասվածք է եղել. Նելի Մինասյան

Լուսանկարը Նելի Մինասյանի ֆեյսբուքյան էջից:

Քաղաքացիական ակտիվիստ, Նորք Մարաշի զինված խմբի գործով անցնող Նելի Մինասյանը պնդում է, որ ինքը ոչ թե բեկորային վիրավորում է ստացել ապրիլյան պատերազմի օրերին, այլ թեւթեւ վնասվածք է ստացել, որի բուժման ժամանակ էլ հիվանդություն է ձեռք բերել: Նելի Մինասյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չպետք է շահարկվի ապրիլյան պատերազմի թեման, քանի որ այն բարդ թեմա է:

Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Նելի Մինասյանը, ով ապրիլյան պատերազմին եղել է առաջնագծում, եւ այդ ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օգնության կարիք ունի: «Այն ժամանակ նրա վերքը նորմալ պայմաններում չեն մշակել, քանի որ պատերազմ էր ընթանում, եւ այդ ամենի հետեւանքով նա արյան Հեպատիտ Բ վիրուսով է վարակվել: Այժմ նա հղի է եւ երեխայի կյանքին վտանգ է սպառնում: Նա անհապաղ պետք է անցնի բուժման կուրս, որպեսզի կանխեն վիրուսի փոխանցումը երեխային»,- գրել էր Ասպրամ Մանուկյանն ու խնդրել էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել Նելի Մինասյանին:

Այս գրառումից հետո ֆեյսբուք սոցիալական ցանի օգտատերերի մի զգալի մաս քննադատաբար մոտեցավ Նելի Մինասյանի վիրավորվելու հանգամանքին, եւ այդ պատրվակով դրամահավաք իրականացնելու նպատակին:

- Նելի, դուք վիրավորո՞ւմ եք ստացել ապրիլյան պատերազմի ժամանակ:

- Եթե հնարավոր է նշեք, որ սխալ տեղեկատվություն է տարածվել, ես հիմա փորձում եմ ամեն տեղից դա ջնջել: Խնդրում եմ ավելացրեք, որ այդ նյութի մասին առհասարակ խոսելը սխալ է:

- Դուք վիրավորում ստացե՞լ եք:

- Ես վնասվածք եմ ստացել, վիրավորում բառը սխալ է: Բեկորային տեղը պետք է գրվեր, որ թեթեւ վնասվածք է ստացել: Ճիշտ է, որ ես մասնակցել եմ, գնացել եմ, բայց թող սխալ չստացվի: Բեկորային բառն է սխալ ստացվել ընդամենը: Ես այնտեղ եմ ստացել վնասվածքը, որը բեկորային վիրավորման հետեւանք չէ:

Դա բեկորային վիրավորում չէ: Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որոնք նախապես սխալ տեղեկատվություն են ստացել: Ես չեմ ցանկանում, որ ապրիլյան պատերազմի հանգամանքը շահարկվի: Իմ ընկերները չեն ցանկացել, որ ապրիլյան պատերազմի հանգամանքը շահարկվի, սխալ է հասկացվել նրանց գրածը եւ այդպես տարածվել է:

- Իսկ ինչո՞ւ չկաք Արցախում վիրավորում ստացած անձանց ցանկում:

- Վիրավորումը թեթեւ է եւ դրա համար է, որ իմ անունը վիրավորների ցուցակում չկա, որովհետեւ եղել է ընդամենը թեթեւ վնասվածք, դրա համար ես ինքս չեմ դիմել: Իմ փաստաբանն այդ ժամանակ ասեց, որ գնամ դիմեմ, բայց վնասվածքը թեթեւ է եղել եւ կարիք չկար դիմելու: Ուղղակի մասնակցել եմ, հիմա առողջական խնդիրներ ունեմ, այդքան բան: Պատերազմի հանգամանքը չպետք է շահարկվի:

- Իսկ երբվանի՞ց եք սկսելու բուժօգնություն ստանալ:

- Հարցն այդքան բուժօգնություն ստանալը չէ, որքան հետազոտություններ հանձնել էր: Հիմնականը դրանք են, ես ամեն 10-15 օրը մեկ հանձնում եմ այդ անալիզները:

- Որքա՞ն գումար է հավաքվել:

- Այդ գումարն արդեն հավաքվել է, ինձ անհրաժեշտ է եղել 300 հազար դրամ: Դա մի քանի ժամվա ընթացքում հավաքվել է:

Տպել
6169 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր