Գյումրու Բագրատունյաց օղակի բնակարանները հայտնվել են անձրեւաջրի տակ,գույքը վնասվում է.ՖՈՏՈ

Լուսանկարները armtimes.com-ին տրամադրել են բնակիչները

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 18:00-ից սկսած Գյումրիում պարբերաբար հորդառատ անձրեւ է տեղում: Armtimes.com-ը Գյումրի քաղաքի Բագրատունյաց պուրակի բնակելի շենքերի բնակիչներից բողոքներ է ստանում այն մասին, որ անձրեւջուրը լցվում է տուն եւ փչացնում ներքին հարդարման աշխատանքներն: Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետարանն այս պահին նշյալ հասցեում իրականացնում է բնակելի շենքերի արտաքին պատերի գունավորվում, որպեսզի շենքերը համապատասխանեցվեն Կումայրի պատմական արգելոցի չափանիշներին: Ծրագրի շրջանակներում ներկվում է 6 շենքի պատերը եւ փոխվում տանիքի թիթեղները:

Այժմ բնակիչները փորձում են այնպես անել, որ բաց տանիքից բնակարաններ լցվող անձրեւաջուրը լցվի տարաների մեջ:

«Կաթոցներ միշտ էլ եղել են, դրա համար մենք ննջարանները չէինք վերանորոգում, մինչեւ կարողանայինք հարեւաններով համաձայնության գալ, ընդհանուր տանիքը նորոգեինք: Երկու անգամ հյուրասենյակը ներքին հարդարում ենք արել, բայց կաթոցներից փչացել է: Բայց հիմա էդ թիթեղները հանել են, որ սարքեն ու հլը կսարքեն, փոխանակ որ առաջինը այդ գործով զբաղվեին: Առանց այն էլ էդ ննջարանը բարվոք հարդարում չուներ, բայց ձմեռվանից հետո ահագին չորացել էր, նորմալ էր, հիմա էլ խոնավ հոտն ավելացավ: Երկու շաբաթից ավել է տանիք կնորոգեն, հա պատերը կներկեն, էսօր էլ են եկել ներկել, բան չունեմ ասելու, լավ բան են անում, ուրախ եմ դրա համար, բայց առաջնայինը չեն տարբերու՞մ ես չեմ հասկանում, մանավանդ որ մեր հարեւանի առաստաղը նույն պատճառով մի քանի օր առաջ էր փլվել: Եթե մի բան էլ ասում ես, վատամարդ ես դառնում, կռվարարի անուն վաստակում, ասում են նեղացնում եք բանվորներին»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Բագրատունյաց օղակ 1 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհին:

Վերջիներս նաեւ հույս չունեն, թե քաղաքապետարանն այս վնասը որեւէ կերպ կփոխհատուցի:

Այս մասին բնակիչներն ահազանգում են նաեւ Ֆեյսբուքում:

Armtimes.com-ը վաղն այս թեմայի շուրջ պարզաբանում կներկայացնի նաեւ Գյումրու քաղաքապետարանից:

Տպել
5787 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին