Տարոն Մարգարյանը կպահանջի՞ ապամոնտաժել Մարկո Պոլոն, Սքուեր Ուանը եւ այլ օբյեկտներ. Ֆոտո

Երեկ մեծ շուքով Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի եւ սպասարկման մի քանի կետ ապամոնտաժեց: Պատճառն այն էր, որ առեւտրային կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալել էին չնախատեսված տեղում՝ մայթի բանուկ հատվածում եւ մայթի 50 տոկոսից ավելի հատվածում տեղակայել էին սեղաններ եւ աթոռներ՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս գործողությանը նախորդել էր Երեւանի քաղաքապետի հուլիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը:

Armtimes.com-ը տեսանյութ էր երեկ հրապարակել, թե ինչպես էին ապամոնտաժում մայթերի կեսից ավելին զավթած սննդի օբյեկտների հիշյալ հատվածները:

Զարմանալի է, որ Երեւան քաղաքում միայն Թումանյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայից մինչեւ Աբովյան փողոցը տեղակայված սննդի օբյեկտներին վերաբերվեց Տարոն Մարգարյանի վրդովմունքը:

Armtimes.com-ը հատուկ քաղաքապետարանի համար տեսանկարահանել է Երեւան քաղաքի մեկ այլ փողոց, որտեղ նույն պատկերն է. սրճարանները հասել են գրեթե փողոցի երթեւեկելի մասը: Խոսքը Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման մասին է վերաբերվում, որտեղ տեղակայված են «Սքուեր ուան», «Մարկո պոլո» եւ «Վասաբի» օբյեկտները: Խնդիրը բացարձակապես կապված չէ նշված սրճարանների հետ, հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Թումանյան փողոցի սրճարանները դուրս են եկել իրենց սահմանագոտուց եւ սեղան-աթոռներ տեղադրել մայթի վրա, իսկ ահա նշված սրճարանները օրենք չեն խախտել:

Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցից բարձրացող եւ իջնող յուրաքանչյուր ոք, երեկոյան ժամերին հատկապես, չի կարող նշված ճանապարհահատվածը չանցնել առանց հերթի եւ շարքի, քանի որ պարզապես հնարավոր չէ ազատ տեղաշարժը:

Եթե քաղաքապետարանն ընտրողաբար չի մոտեցել ապամոնտաժման այս նախաձեռնությանը, ապա հաջորդ ապամոնտաժվող սրճարանները պետք է հենց «Մարկո Պոլո»-ն, «Սուքուեր ուան»-ը եւ «Վասաբի»-ին լինեն, հակառակ դեպքում համոզիչ չի, որ մայրաքաղաքի միայն Թումանյան փողոցի սրճարաններին էին օրինազանցները:

Մեկ այլ փողոց եւս՝ Սարյան եւ Պուշկին փողոցների հատման մասից մինչեւ Սարյան-Գլխավոր պողոտա հատման մաս: Մայրաքաղաքի այս հատվածում, չնայած նրան, որ կոլորիտային միջավայր է ստեղծվել՝ փոքր սեղաններ են տեղադրվել, գեղեցիկ դիզայներական լուծումներով ցանկապատներ եւ այլն, սակայն Սարյան փողոցի «Փոստին» հարող մայթեզրը մինչեւ «Զովք» սուպերմարկետ նույնպես նեղացել է հետիոտնի համար:

Այս ամենից զատ, մայթերի հետ կապված մեկ ուրիշ խնդիր: Մայրաքաղաքի կառուցապատողները պարտաճանաչ ցանկապատում են իրենց շինհրապարակները: Դա գնահատել է, սակայն երբեմն հետիոտնի համար մայթ չեն թողնում: Դրա վառ օրինակը Արամի փողոցի Աբովյան եւ Նալբանդյան փողոցների միջակայքն է՝ Ազգային պատկերասրահի ետնամասը:

Այս հատվածում հերիք չի մայթը նեղացվել է, մի բան էլ ցանկապատեր են դրվել, որպեսզի մեքենաները հանկարծ չփակեն շինհրապարակի մուտքը: Այս ամենի հետեւանքով քաղաքացիները ստիպված փողոցի երթեւեկելի հատվածով են քայլում:

Տպել
9177 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր