Շիրակի ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակված. վկայականները հավաքել են

Armtimes.com-ը հուլիսի 10-ին տեղեկացրել էր, որ հուլիսի 9-ին Գյումրու կենտրոնական հրապարակում սկանդալային վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրու 4 ոստիկանների եւ հայտնի կառապան Սամվելի միջեւ: Վեճի առիթն այն էր եղել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկաններից մեկը փորձել էր նստել կառք, կառապանի հետ խոսել էր բարձր տոնով: Այնուհետեւ, տեղի է ունեցել ծեծկռտուք`միջամտել են մյուս ոստիակնները, իսկ անցորդներից մեկն էլ փորձել է նրանց բաժանել ինչի արդյունքում եւս տուժել է: Նրա ինքնությունն անհայտ է:

Քիչ առաջ տեղեկացանք, որ կառապանին ծեծած ոստիկանն ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Գոռ Սարոյանն է:

Վերջինս Գյումրիում աչքի է ընկել իր սկանդալային պատմություններով, հատկապես ցույցերի ժամանակ ակտիվիստների իրավունքները ոտնահարելով: 

ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն Գ. Ս.-ն  ալկոհոլի ազդեցությամբ Գյումրու կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին: Միջադեպին մասնակցել է նաեւ անցորդներից մեկը, ում ոստիկանը եւս հարվածներ է հասցրել:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

Կառապանը փորձել է դիմել հիվանդանոց, բայց ոստիկանները նրան հետապնդել են եւ թույլ չեն տվել, որ Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցից թեքվի դեպի Գյումրի ԲԿ տանող փողոց: Նշյալ վայրում կրկին քաշքշել եւ խփել են կառապան Սամվելին: Նշյալ փողոցի խանութներից մեկի վաճառողուհին armtimes.com-ին տեղեկացրեց, որ նկատել է, թե ինչպես են  ոստիկանները մեքենայով փակում կառապանի ճանապարհը եւ ուժ գործադրելով ետ դարձնում:

Armtimes.com-ը փորձեց դեպքի առնչությամբ կրկին զրուցել Սամվելի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց հաստատել, որ դեպքը տեղի է ունեցել` իր մասնակցությամբ: Նա, թեեւ, ասաց, որ ոստիկանները իրեն եկել տանն են հարցաքննել, քանի որ ոտքը ջարդված լինելու պատճառով չի կարողացել տեղաշարժվել: Կառապանը, որպես վնասվածք ստանալու պատճառ եղել է կառքից վայր ընկնելը:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ Գոռ Սարոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Քիչ առաջ էլ armtimes.com-ը ոստիկանության իր հավաստի աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզային վաչությունում ոստիկանության որոշ ծառայակիցների ձեռքից վերցվել է զենքերը եւ ոստիկանական վկայականները: Անցկացվում է համատարած ծառայողական քննություն: Շիրակի մարզային ոստիկանության աշխատակիցներն անտրամադիր են ոստիկանապետի ծառայողական քննության նշանակման հետ կապված: Մտավախություն կա, որ ծառայողական շատ թերություններ կբացահատվեն:

Մեր այս տեղեկություններն փորձեցին ճշտել ոստիկանության լրատվության բաժնից: Armtimes.com-ին Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ հետաքննությունը անցկացվում է միայն կոնկրետ դեպքով՝ կառապանին ծեծելու: 

Տպել
9844 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում