Վարչապետին խորհուրդ տվողը հանցագործ է. Լեւոն Գալստյան

«Կառավարությունը թույլատրել է, որ ոչնչացնեն մեր քաղցրահամ ջրերի գլխավոր ավազանը, որը ոռոգմանեւ խմելու ջրով է ապահովում Արարատյան դաշտի գյուղացիներին»,- այս մասին Ազգային ժողովի դիմաց հայտարարեց բնապահպան Լեւոն Գալստյանը՝ խոսելով Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ ջրի բացթողման նախաձեռնության մասին:

Նշենք, որ «SOS Սեւան» նախաձեռնությունն այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում՝ պահանջելով խորհրդարանից, որպեսզի արտահերթ նիստում դեմ արտահայտվի կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

«Երբ որ մարդը հանցագործություն է թույլ տալիս, կապ չունի՝ ինքն ով է, պետական պաշտոնյա է, թե՝ պարզապես քաղաքացի, ինքը պետք է պատասխանատվություն կրի, իսկ այս մարդիկ ոչնչացրել են Հայաստանի մեծությամբ երկրորդ ջրային ավազանը՝ Սեւանից հետո, ու ոչ մեկ պատասխանատվություն չի կրել: Այսպես շարունակել չի լինի, հիմա աչքները դրել են Սեւանի վրա»,- ասաց Լեւոն Գալստյանը՝ հիշեցնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս երեք ամիս առաջ հանձնարարական է տվել, որ Սեւանում իբր թե հավաքված 3 միլիարդ ջրի տնտեսապես ճիշտ օգտագործման մեխանիզմ մտածել եւ երեք տարվա ընթացքում օգտագործել այն:

«Չգիտեմ՝ ով է այդ խորհուրդը տվել վարչապետին, ճիշտն ասած, բայց այդ մարդը, ով խորհուրդ է տվել, ինքը հանցագործ է: Եթե այդ պլանն օգտագործվի դա կլինի հանցագործություն, եւ  մենք մեր հետագա սերունդների անեծքին կարժանանանք, ոնց որ հիմա անիծում ենք այն մարդկանց, որոնք 1931-ին որոշեցին, որ Սեւանի մակարդակը պետք է իջեցնել եւ այդ ջուրն օգտագործել ոռոգման եւ էլեկտրաէներգիա արտադրելու համար»,- շեշտեց Լեւոն Գալստյանը: Վերջինս հայտարարեց, որ չի հավատում կառավարության հիմնավորումներին:

Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ ասաց, որ եթե խորհրդարանը հավանության արժանացնի կառավարության ներկայացրած նախագծին, ապա իրենք ստիպված կլինեն բացահայտել, թե ում շահերին է ծառայում ջրի բացթողումը: Նրա խոսքով, իրենք արդեն հետաքննություն են սկսել։

Տպել
4114 դիտում

Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու իրավունքը վերականգնելու մասին. Մարուքյան

Միրզոյանը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակը

Հայտնի է՝ ովքեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը Եվլախի բանակցություներում

Իրանը վերացրել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների արգելքը

Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ ԼՂ կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի

ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է (տեսանյութ)

Այսօր ծրագրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը չի կայանա

ԱԱԾ-ն Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշում է կայացրել

Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

Կոչ եմ անում Բայդենին անհապաղ դիվանագետներ և փորձագետներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Կոնգրեսական Քրիս Սմիթ

Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը վտանգի տակ է դնում ԼՂ բնակչությանն ու տարածաշրջանը. Միրզոյանը՝ լիտվացի գործընկերոջը

Հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է. Քիմ Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը

120.000 մարդ, ներառյալ՝ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերսվում են գոյութենական սպառնալիքի. Միրզոյան

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ՆԳՆ

ԼՂ ԱԻՊԾ-ում հավաքագրվում են այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի համերգը հետաձգվեց

Էմանուել Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ-ի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի համար Արցախը դարձել է բութ գործիք, մահակ՝ ՀՀ-ի գլխին հարվածելու համար. քաղաքագետ

Էրդողանը ևս մեկ անգամ Ալիևին հայտնել է Թուրքիայի անկեղծ աջակցությունն Ադրբեջանին

Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են. ՔԿ

Հարավային Կովկասն ապակայունացնելու բոլոր փորձերը պետք է կանխվեն. Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր. ԼՂ ՄԻՊ

Ինչու են քաղաքացիները Ստեփանակերտի օդանավակայանում. ԼՂ ՄԻՊ-ը պարզաբանել է հրապարակված լուսանկարը

Դադարեցրեք ապօրինի գործողությունները. ոստիկանությունը զգուշացրեց հատուկ միջոցներ կիրառելու մասին

Հանրապետության հրապարակում իրավիճակը սրվեց. ոստիկանությունը բերման է ենթարկում շշեր ու տարբեր առարկաներ նետողներին

Ի՞նչ էիք անում 3 տարի շարունակ. լրագրողների հարցերը Իշխան Սաղաթելյանի սրտով չէին

Լեռնային Ղարաբաղ կգործուղվի Տոյվո Կլաարը

ԼՂ քաղպաշտպանության շտաբը տարհանվածներին կացության պայմաններով և սննդով ապահովելու քայլեր է ձեռնարկում

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում ԼՂ քաղաքացիների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ. ՆԳՆ

Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Հանրապետության հրապարակում հավաքի ևս մեկ մասնակցի մոտ է ապօրինի պահվող սառը զենք հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է

ԼՂ-ի որ տարածքում է գնդակոծվել ռուս խաղաղապահների մեքենան. ՌԴ-ն մանրամասներ է հայտնել

Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն. Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող

ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն. Շառլ Միշելը զրուցել է Ալիևի հետ

ԼՂ-ում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, կան զոհեր. ՌԴ ՊՆ