Կարեն Կարապետյանի դեմ բունտ է հասունանում

Առաջիկա երեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու: Քննարկվող թեման մեկն է՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Այս ծրագրով առաջարկվում է 2017 թվականին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մետր խորանարդ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Կառավարությունն այս ծրագիրն ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է հետեւյալ կերպ.  եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ:

Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության, 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն: 2016թ. հունիսի 19-ին, 2015թ. նույն օրվա դրությամբ՝ Սևանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով (տարբերության առավելագույն ցուցանիշը 24.08.2016թ. գրանցվել է 32 սմ), իսկ 2017թ. հունիսի 19-ին 2016թ. նույն օրվա դրությամբ՝ ևս 18 սմ-ով: Այսինքն՝ ոռոգման համար նախատեսված ջուրը բավարար չէ:

Հայտնի է, որ Արարատյան դաշտավայրի ջրամաբարների ջրի հիմնական մասն օգտագործվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորների կողմից՝ ձկնաբուծարանների բիզնեսը զարգացնելու համար: Բնապահպանության նախարարությունը հաճախ է ստուգումներ իրականացնում, բայց ապօրինի ջրօգտագործման խոշոր դեպքեր չեն բացահայտվում:

Բնապահպանական մի շարք կազմակերպություններ դեմ են կառավարության այս նախաձեռնությանը: Նրանք գտնում են, որ Սեւանա լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման բավարար գործընթացին: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:

Արդեն ձեւավորվել է «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը` ի դեմս 72 կազմակերպությունների, որոնք Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ են ուղարկել եւ պահանջում են, որպեսզի ԱԺ-ն չընդունի կառավարության առաջարկած ծրագիրը:

«Change.org» կայքում էլ ստորագրահավաք է սկսվել նույն պահանջով, որին արդեն միացել է 348 մարդ, պահանջված շեմը 500-ն է: Ենթադրվում է, որ ԱԺ-ի նիստում ընդդիմադիր պատգամավորները կհնչեցնեն այս նախաձեռնության մտահոգությունները:

Կարեն Կարապետյանը 2017 թվականի մայիսի 13-ին բնապահպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Սեւանը պետք է կապիտալիզացնել:

«Բոլորս Սեւանը սիրում ենք, բայց մենք դրա լուծումը պետք է տանք թուղթ ու գրիչով: Լճի մակարդակի փոփոխությանն ուղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել, քանի որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կարող է վաղը-մյուս օրը բերել լրացուցիչ լիքը ծախսերի՝ ճանապարհ, կաբել, գազ:Պետք է կապիտալիզացնենք եւ հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»,- ընդգծել էր Կարեն Կարապետյանը:

Տպել
20662 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը