Արցախը դե ֆակտո անկախ պետություն է եւ պաշտոնական Թել-Ավիվը հաշվի է նստում դրա հետ. Էսկին

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն Արցախում հանդիպել է տեղի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ Ստեփանակերտում իսրայելցի գործիչը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել Իսրայելի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ եւ իր տեսլականը Արցախի հետ Իսրայելի համագործակցության առումով:

Արցախի խորհրդարանում ելույթի ժամանակ Ավիգդոր Էսկինը ընդգծել է, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաեւ այցից ստացած տպավորություններով Իսրայելում կիսվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության եւ հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Էսկինը:

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը ՀՀ-ում եւ Արցախում կիրառելու անհրաժեշտությանը եւ մի շարք այլ թեմաների:

Էսկինը նշել է, որ ռուս հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի Բաքու այցը վկայում է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Էսկինի խոսքով՝ Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի, կողմ է պատերազմներին եւ մարդկության նկատմամբ հանցագործություններին, եւ եթե Իլհամ Ալիեւը այդպիսի կերպարների հետ է համագործակցում, ապա ինքը միանշանակ կողմ է, որպեսզի Արցախը ունենա անկախություն:

«Պրոխանովին նույնիսկ ՌԴ-ում են համեմատում որոշ կենդանիների հետ, արհամարանքով վերաբերվում, մինչդեռ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հորթի հրճվանք է ապրում, երբ նա կոչ է անում հարձակվել Արցախի վրա եւ գրավել այն»,- Արցախի խորհրդարանում հայտարարել է Ավիգդոր Էսկինը:

Իսրայելցի գործիչը շեշտել է, որ Արցախը դե ֆակտո եւ ստատուսով անկախ պետականություն է ստեղծել, եւ պաշտոնական Թել-Ավիվը հաշվի է նստում դրա հետ:

Ավիգդոր Էսկինը մեծ ազդեցություն ունի Իսրայելի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, հետեւաբար նրա այցը Արցախի Հանրապետություն կարող է կարեւոր նշանակություն ունենալ հայկական երկրորդ հանրապետության միջազգային ճանաչման եւ հատկապես Իսրայելի հետ հարաբերություններում:

Տպել
14561 դիտում

Լարսի ռուսական կողմում մոտ 270 բեռնատար է կուտակված

Ռադիկալ ընդդիմությունը սրում է իրավիճակը, ամեն ինչ կարող է լինել. քաղաքագետը արտահերթ ընտրությունը անհրաժեշտ է համարում

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարցազրույցը Օփրա Ուինֆրիին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում․ լուսանկար՝ Ստեփանակերտից

Դաժան սպանություն Թելավիում

Բաշար ալ-Ասադն ու կինը վարակվել են COVID-19-ով

Ավարտվել է Հռոմի Պապի այցը Իրաք

Արցախի Հանրապետությանը պատճառվել է ավելի քան 194 մլն դրամի վնաս․ հարուցվել է քրեական գործ

Առաջին անգամ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ

Ինձ նվիրած ոսկե շղթան ձուլել եմ և նվիրել կնոջս. Արամ MP3-ը՝ Մարտի 8-ին կնոջը նվիրած նվերի ու սպասվող անակնկալի մասին

Տղամարդու կառուցած հասարակությունը չափազանց տխուր ու խղճուկ է. արմատական փոփոխությունը կանանց ուսերին է. Աղասի Թադևոսյան

Այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի․ Վահե Ղազարյանը շնորհավորել է գեղեցկության տոնի առթիվ

Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը. Արայիկ Հարությունյան

Այն արդյունքը չէր, որ ցանկանում էի տեսնել, բայց վատ չէ. Լևոն Աղասյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. «Չայնիի» ոլորաններում և Արագածի տարածաշրջանում բուք է

Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների համար զոհաբերել սահմանում ապրող մարդկանց հանգստությունը. Տավուշի մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերան կանանց (լուսանկարներ)

Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ)

Ավիավթարից մահացել է ֆրանսիացի միլիարդատերը

ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից

«Նոան» վստահ հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ

Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել․ ԱԳՆ շնորհավորական ուղերձը

Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մենք չենք նահանջելու. Իշխան Սաղաթելյան

Ֆերդինանդ Կարապետյանը նկատելիորեն բարելավեց իր դիրքերը օլիմպիական վարկանիշային դասակարգման ցուցակում

Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով

Արդեն ծաղկած ծառերը կցրտահարվե՞ն, ու ինչ սպասել գիժ մարտից. Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբեւէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն․ ԱԺ նախագահի ուղերձը

Եվրոպայի մի մասը կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խստացնում է, մյուս մասը՝ մեղմացնում

Էրդողանի խոսնակը զգուշացրել է ԱՄՆ-ին ճնշում չգործադրել Թուրքիայի վրա S-400-ի պատճառով

Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Հայ կանայք ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև՝ ոգեշնչող շարժիչ ուժ. Անահիտ Ավանեսյան

Արցախցի կինը երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը. Արցախի ԱԺ

Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է. ռուսական կողմում կուտակված է 270 բեռնատար

Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Դասոյի ընտանիքին

Կամք եւ լավատեսություն եմ մաղթում մեր Հայրենիքի համար այս բարդ օրերին. Հայկ Մարությանի ուղերձը

Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր. Տիգրան Ավինյանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը դեռ չեն հանդիպել