Պուտինը նշանակել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի իր պաշտոնական ներկայացուցչին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում, գրում է Lenta.ru-ն: 

2016-ի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հաստատել է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում Հայաստանի հետ միավորված զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ստեղծվելիք կառույցը պետք է ապահովի պատշաճ արձագանքը զինված հարձակումներին, ինչպես նաև կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին ու մարտահրավերներին:

Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Զորախմբի հրամանատարությանն ուղղված հրամանները մշակվելու են Ռուսաստանի Հարավային շրջանի շտաբում և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում, ինչից հետո հաստատվելու են երկու գլխավոր շտաբների հրամանատարների կողմից: 

Խաղաղ պայմաններում զորախմբի հրամանատարությունը ենթարկվում է Հայաստանի Գլխավոր շտաբին, իսկ ռազմական շրջանում, ըստ համաձայնագրի, հնարավոր է նաև Ռուսաստանի Հարավային շրջանի շտաբին: 

 

Տպել
1868 դիտում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը

Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը. արցախցի շատ աշակերտներ դեռ հաճախում են հայաստանյան դպրոցներ

ԱՀ նախագահը հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ

Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի լինի

Դավթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել

ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը