Հարուստ սիրիահայերը տեղափոխվեցին Հայաստան, տղաները նույնիսկ բանակ են գնում. The Economist

27/06/2017 schedule09:46

The Economist-ը հոդված է հրապարակել սիրիական պատերազմի և սիրիահայերի մասին, որում նշվում է՝ սիրիահայերը դեռ շարունակում են Հայաստան ժամանել, ոմանք էլ վերադարձել են Սիրիա. 

«2011-ին, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը, երկրի քրիստոնյա հայկական փոքրամասնության հարուստ ընտանիքները տեղափոխվեցին Հայաստանի մայրաքաղաք և բնակարաններ վարձեցին Հյուսիսային պողոտայի շքեղ շենքերում: Նրանցից ոմանք ավելի ուշ պատմում էին, որ տպավորություն էր, թե արձակուրդում են: Կառավարությունը նրանց տեղեր տվեց դպրոցներում, սիրիահայ ուսուցիչները շարունակեցին դասավանդել սիրիական ուսումնական ծրագրով: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև որ նրանք հասկացան, որ գուցե երբեք տուն չվերադառնան: 

Սիրիայում 6 տարվա քաղաքացիական պատերազմը 5 միլիոն մարդու փախստական դարձրեց: Պատերազմից առաջ Սիրիայում 90 հազար հայ էր ապրում, որից 2/3-ը՝ Հալեպում: Նրանցից շատերն այդտեղ էին հասել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրենց ընտանիքների կոտորածներից և էթնիկ զտումներից հետո: Հայաստանն ուրախ էր ընդունել սիրիահայերին, որոնցից մեծ մասը կրթություն և գործարարական հմտություններ ունեին: Իսկ սիրիահայերի համար Հայաստան հասնելը հայրենիքից մեկ դար հեռու ապրելու վերջն էր: 

61-ամյա գործարար Հրայր Ագուլյանն ամբողջ կյանքում Հալեպում կահույքի գործարանում էր աշխատել: Այն ավերվեց պատերազմի ժամանակ: Հիմա նա Երևանում է: «Դա տևեց հարյուր տարի: Հիմա արդեն վերջ: Մերձավոր Արևելքում քրիստոնյաների համար ապագա չկա», ասում է Ագուլյանը: 

Այժմ 30 հազարից ոչ ավելի սիրիահայեր են մնացել Սիրիայում: Շատերը շարժվել են Լիբանանի, Կանադայի, Թուրքիայի, Պարսից ծոցի և այլ ուղղություններով: 30 հազարից ավելին՝ դեպի հայրենիք (որոշներն այնտեղից են մեկնել այլ երկրներ): Հարուստ սիրիահայերն առաջինն են Հայաստան տեղափոխվել: Մյուսները փորձեցին սպասել Սիրիայում պատերազմի ավարտին և փախան միայն, երբ սպառեցին իրենց նյութական միջոցները: Նրանք Հայաստան ժամանեցին դատարկաձեռն: 

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ծնվել է Հալեպում, ասում է, որ շատ սիրիահայ փախստականներ փոքր բիզնես են սկսել: Սիրիայում հայերը հայտնի են որպես պրոֆեսիոնալ ոսկերիչներ, բժիշկներ, ինժեներներ, գործարարներ: Հայաստանցիները հիացած են նորեկների բացած ռեստորաններով, որոնք իրենց հետ Հայաստան բերեցին առատ համեմունքներով խոհանցը: 

Սիրիահայերի մեծամասնությունը Երևանում է հաստատվել: 30 ընտանիքներ՝ Լեռնային Ղարաբաղում: Սիրիական բանակում ծառայած որոշ երիտասարդներ կամավոր հայկական բանակում են ծառայում և Ադրբեջանի հետ հակամարտության գոտում են: Սակայն ավելի շատ երիտասարդ սիրիահայեր էլ խուսափում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, քանի որ չեն ուզում ծառայել բանակում: 

ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը նշում է, որ սիրիահայերը դեռ շարունակում են Հայաստան ժամանել, որոշներն էլ վերադարձել են Սիրիա: Նրանք այդ քայլը հիմնավորում են, նշելով՝ վերադառնալն իրենց պարտքն էր, քանի որ հայկական սփյուռքը պետք է պահպանվի»: 

 

Տպել
2989 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան