Ինչո՞ւ կրճատումներ սկսվեց ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ներում եւ ովքե՞ր կկրճատվեն

19/06/2017 schedule18:28

Արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում կրճատումները եւ միավորումները դեռ չեն ավարտվել: Կրճատումները վերաբերվում են հարավային եւ հյուսիսային ՊՈԱԿ-ներին: ՊՈԱԿ-ները վերամիավորումից հետո չեն ունենալու առանձին հաշվապահություն, առանձին կադրերի բաժին, լինելու է տարածքային կառույցի մեջ: Հիմնական գործառույթներն ապահովող բաժինները շարունակելու են գործել:

«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օպտիմալացումը վաղուց հասունացած խնդիր էր: «Ոչ թե կրճատումների առումով, այլ որպեսզի ուժերը վերաբաշխվեին: Կրճատվող հաստիքների մեջ կան նաեւ թափուր հաստիքներ: Լավ չի, որ կային թափուր հաստիքներ, բայց երկար ժամանակ փորձ արվել է այդ հաստիքների վրա ներգրավվել լավ մասնագետներ, սակայն հնարավոր չի եղել անել, քանի որ չափազանց ցածր են աշխատավարձերը»,- ասաց Աշխեն Թովմասյանը՝ նշելով, որ ակնկալում են, որ օպտիմալացման արդյունքում որոշ գումարներ կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը: ԱԻՆ-ն պաշտոնյան առաջարկում է՝ օպտիմալացմանը նայել ոչ թե հաստիքների կրճատման լույսի ներքո, այլ ուժերի ճիշտ տեղաբաշխման տրամաբանությամբ: Նրա խոսքով, հաճախ լինում են աշխատակիցներ, որոնք աշխատում են այլ հաստիքներում, սակայն իրենք ավելի արդյունավետ աշխատանք կկատարեին բոլորովին այլ հաստիքում: Ըստ մեր զրուցակից, կրճատումները դեռւս 2010 թվականից էր պլանավորված, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր:

Դիտարկմանը, որ սեյսմիկ ծառայությունների ՊՈԱԿ-ներում միանշանակ վերաբերմունք չկա այս հարցում, ոմանք նաեւ դժգոհում են ՊՈԱԿ-ների վերամիավորումից, Աշխեն Թովմասյանն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ այդ դժգոհությունը չէր լինի, որովհետեւ մենք հրաշալի մասնագետներ ունենք աշխատող եւ ՊՈԱԿ-ի պետերն իրենց ուսերի վրա պահել են այդ մասնագետներին: Արդիականացումը շարունակական գործընթաց է, ինչը նշանակում է, որ առանձին դժվարություններ կարող են լինել առանձին իրավիճակներում՝ ենթադրենք կայանների աշխատանքի հետ կապվածը: Ես ձեզ ուզում եմ ասել, որ ենթադրվում է, որ այս դեպքում այնքան գրագետ, կենտրոնացված կկազմակերպվի աշխատանքը»: «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալը համոզված է, որ ԱԻՆ-ում օպտիմալացմանը կողմ մարդիկ հասկանում են, որ սեյսմիկ պաշտպանությունը չափազանց լուրջ ոլորտ է կապված երկրաշարժերի, դրանց կանխատեսման եւ վտանգի գնահատման հետ:

Նշենք, որ armtimes.com-ի հետ զրույցում «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանը ծառայության վերամիավորումը անթույլատրելի էր համարել:

Աշխեն Թովմասյանը նշեց, որ վերամիավորման արդյունքում արդիականացվելու են կայանները եւ դոնորների միջոցով պետք է արդիականացնեն ցանցը: Այդ դեպքում, վերանում է առանձին տեղերում ունենալ առանձին միավորներ՝ հյուսիսում, հարավում եւ այլն:

Նշենք, որ սպասվող 40 հաստիքի կրճատմամբ պետբյուջից կխնայվի մոտ 50 միլիոն դրամ գումար: Նախատեսվում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միավորել «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին, որի արդյունքում կձեւավորվի «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն»-ը:

Տպել
3119 դիտում

Նոր Արմավիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում է հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ

Հովտաշատում օծվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար (տեսանյութ)

Ընդդիմությունը ցանկալին ներկայացնում է իրականություն․ ՏԻՄ ընտրությունը չի կարող համեմատվել համապետական ընտրության հետ

Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Դոլարն ու եվրոն թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում բեռնատարն ու թեթեւ մարդատարը բախվել են․ բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի առաջնությունը

Բուհ ընդունվելու համար դիմորդներն այսուհետ կհանձնեն երկու միասնական քննություն. բանավոր քննությունները հանվել են

Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան

Երևանի ամենատարեց ծառերն անձնագրեր կստանան (տեսանյութ)

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Խախտումներ են հայտնաբերվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տրանսպորտային միջոցներում

Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է Ակունք գյուղի բնակչի հոշոտված դին․ shamshyan

24 հարց՝ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը. Աղաջանյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետին

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ (լուսանկարներ)

Կոալիցիաների շուրջ բանակցությունները դրական ընթացք ունեն. Ալեքսանյանը՝ ՏԻՄ ընտրությունների և արդյունքների մասին

Ներկայացված 14-օրյա թեստի ժամկետը լրանալուց հետո նոր կգործի 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը

1 քրեական գործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ 4 մարզերի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով

Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Մարտական հենակետերում ստուգայցեր են իրականացվել

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

«Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնը տուգանվել է. չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները

Երախտապարտ եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ վստահության համար. Վահագն Արսենյան

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank

Ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությունը կասեցվել է

ՀՀ նախագահը կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր է քննարկել Մոսկվայի «Սկոլկովո»-ի ռեկտորի հետ

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել, հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. ՍԱՏՄ

Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում (տեսանյութ)

Շուտով կիրառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից