Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացված փաստարկները

17/06/2017 schedule13:03

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից: Նույն հոդվածի 5-րդ մասը նախատեսում է  միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը դատարանի կողմից  միջնորդություն հարուցած անձին հանձնելու պարտականություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 287-րդ հոդվածի 1-ին մասը քրեական հետապնդման մարմիններից միայն դատախազին է իրավունք վերապահում վերաքննիչ բողոք բերելու միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կայացրած որոշման դեմ:

Այն դեպքում, երբ միջնորդությունը դատարան է ներկայացրել քննիչը, կայացված որոշման մասին դատախազին իրազեկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ կարգավորում չի նախատեսում, որի արդյունքում, իրավակիրառ պրակտիկայում իրավիճակին տրված մեկնաբանության պայմաններում, դատախազը՝ որպես քրեական հետապնդման մարմին, զրկված է լինում միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու իր բացառիկ լիազորությունն իրացնելու իրավական հնարավորությունից:

Բացի այդ, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը դատախազին իրավունք է վերապահում հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը, մինչդեռ նույն օրենսգիրքը չի նախատեսում միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին քննիչի կողմից դատախազին իրազեկելու պարտականություն:

Օրենսդրական բացը լրացնելու՝ դատախազի լիազորության իրականացման  իրավական անհնարինության վերացման նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան բերվել է համապատասխան բողոք, որը վարույթ չի ընդունվել: 

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, այն հիմնավորմամբ, որ դրանք չեն ապահովում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններով դատարանի որոշումների անմիջական ուղարկումը բողոքարկման սուբյեկտ դատախազին: Նշված որոշումների՝ դատախազի կողմից քննիչից ստանալը կախվածության մեջ է դնում դատախազի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական բողոքարկման իրավունքի իրացումը քննիչի հայեցողությունից, և բողոքարկման նման մեխանիզմը լիրաժեքորեն չի կարող ապահովել դատախազի կողմից ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դատական ակտերի բողոքարկման լիազորության իրականացումը:

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչի միջոցով հնարավոր կլինի տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը և կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչև օրենսդրական համարժեք փոփոխությունները, վեճի առարկա խնդրին լուծում կարող է տրվել նաև առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման  և դրան համարժեք իրավակիրառական պրակտիկա ձևավորելու շրջանակներում: ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրացմանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների արդյունավետ իրացման և իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որ՝

•          քննիչը դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին պետք է իրազեկի հսկող դատախազին,

•          կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը: 

Տպել
2663 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը