Մենք կով ունենք, վրացիները՝ ցիտրուս եւ վերջ. գյուղապետը՝ հայ-վրացական թամբալության մասին

Այսօր Գյումրիում ամփոփել են Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության Տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները: Հայկական եւ վրացական կողմերը ներկայացրել են, թե Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում ինչ ծրագրեր են իրականացրել, որոնք նպաստել են աշխատատեղերի ստեղծմանը:

Մասնավորապես, Շիրակի մարզի Բավրա գյուղում, որը գտնվում է հայ-վրացական սահմանին՝ մեղվաբուծության ծրագիր են իրականացրել:

«Մենք իրականացրել ենք մեղվաբուծության ծրագիր, որը անտեսված ոլորտ է: 14 համայնքներում դասընթացներ կազմակերպեցինք, որտեղ շահառուները մրցութային կարգով մեղվաընտանիքներ ստացան եւ փորձեցին զարգացնել մեղվաբուծությունը: Սոցիալական խնդրից զատ մեղվաբուծությունը բնապահպանական խնդիր է նաեւ լուծում: Այն բուսատեսակները, որոնք առանց մեղվի օգնությամբ լավ չեն փոշոտվում ՝ բերքատվությունը լավ չի լինում»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանը:

Բավրան, գտնվելով Վրաստանի անմիջական հարեւանությամբ՝ ակտիվ ապրանքաշրջանառության մեջ է վերջինիս բնակիչների համար: Բավրայի համայնքապետը նշում է, որ ինչպես հայ, այնպես էլ վրացական գյուղերում բնակիչները քչով են բավարարվում, ավելիին չեն ձգտում:

«Բոլոր տեղերում էլ վատ աշխատողների մոտ թույլ տնտեսական զարգացվածություն է: Մենք ասում ենք՝ մի կով ունենք, յոլա կգնանք, վրացիներն էլ ասում են՝ ցիտրուս ունենք, մեզ հերիք է»,-նշում է գյուղապետը:

Որոշ հայ-վրացական ՀԿ-ներ էլ համագործակցության շրջանակներում միասին կարողացել են սեփական արտադրանքներով շուկա դուրս գալ: Համագործակցության շրջանակներում կառուցվել են  չրանոցներ, որը բնակիչներին հնարավորություն է ընձեռել սեփական մրգերը հեշտությամբ իրացնել:

Գյումրիում էին նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իրակլի Մատկավան: Վերջիններս, սակայն, որեւէ էական ասելիք չունեին, թե պետությունը գյուղացուն աջակցելու ի՞նչ նոր քայլեր է փնտրում:

Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից՝ 12,941: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները՝ Հայաստանի Լոռին, Շիրակը և Տավուշը և Վրաստանի ՔվեմոՔարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների:

Տպել
5452 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը