Ռսի տանկերի ձեռը կրակն ենք ընկել.102-րդ ռազմաբազայի տանկերը վնասում են շիրակցու դաշտերը

Armtimes.com-ը մի քանի օր է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:

«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Անցած տարի կարկուտը էկավ ավիրեց մեր դաշտերը, էս տարի էլ տանկերը կավիրեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել: Տանկերը, երբ ուզեն՝ կմտնին, կֆռռան, դուրս գուկան»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:

    Մարմաշենի ցորենի ցանքատարածությունները՝տանկերի անցուդարձից հետո

Բնակիչների խոսքով՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժությունների մասնակցելիս՝ զինտեխնիկան, այդ թվում նաեւ տանկերը, տեղափոխում են իրենց հողատարածքներով: Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է, որ ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխել, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:

«Իրանց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում, գալիս՝ քյասար մեր դաշտերի մեջով են անցնում: Ցանքից բան չի մնացել: Քանի տարի է էս վիճակն է, ոչ մի անգամ փոխհատուցում չենք ստացել»,-բողոքում են մարմաշենցիները:

      Մարմաշենի ցորենի ցանքատարածությունները՝տանկերի անցուդարձից հետո

Զրուցեցինք նաեւ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ռազմաբազայի տանկերը գյուղում տարբեր աստիճանի վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում:

«Մենակ Մարմաշենը չէ, շատ գյուղերի դաշտերի միջով են անցնում: Պոլիգոններ գնալու ժամանակ խախտում են իրենց ճանապարհային քարտեզը եւ մտնում են մեր սեփական դաշտեր»,- ասում է համայնքապետը:

Վերջինիս տեղեկություններով, վերջերս Շիրակի մարզպետարանի եւ 102-րդ ռազմաբազայի միջեւ այս հարցով տեղի են ունեցել բանակցություններ, ռուսական կողմը խնդրել է վնասի չափ ներկայացնել: Մարմաշենի բնակիչները նշում են, որ նմանատիպ քննարկումներ միշտ են եղել, բայց ոչ մի տարի փոխհատուցում չի կատարվել:

Տպել
15905 դիտում

Ես պատրաստվում էի կարգադրել լքել Աֆղանստանի ռազմաբազան, բայց ոչ թալիբների, այլ Չինաստանի պատճառով. Թրամփ

Սիսիան-Բռնակոթ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդին արգելափակումից դուրս են բերել, հոսպիտալացրել

Հայաստանի 6 տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում

ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Սևան քաղաքում արհեստանոց է հրդեհվել. այրվել են նաև ներսում եղած կենցաղային իրերը

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով