Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն. «Մեգա Մոլ»-ի համար չնչին հարկ են վճարում

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երեւանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով եւ նախատեսված գործառույթներով:

Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը:

Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երեւան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է եւ ակտիվ հասարակական գործիչ:

Փորձեցինք քաղաքապետարանից պարզել, թե Սաֆարյան 14 հասցեում տեղակայված մոլի տարածքն արդյո՞ք պատկանել է Երեւանի քաղաքապետարանին, եթե այո, ապա` երբ եւ ում է վաճառվել նույն հասցեում գործող Նոր Նորքի շուկան, որի տեղում «Էյ Ընդ Փի Գրուպ»-ը «Մեգա Մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնն է կառուցել:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Սաֆարյան 14 հասցեում գրանցված հողակտորի սեփականատիրոջ և (կամ) սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող ենք դիմել անշարժ գույքի հաշվառող լիազոր մարմին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: «Նոր Նորքի նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն: Հաշվի առնելով, որ նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն, դրա վաճառքի գումարի վերաբերյալ տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանում առկա չէ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Թեեւ, շուկան չի պատկանել Երեւան համայնքին, բայց դրա հարակից տարածքները համայնքի սեփականությունն են եղել, եւ երկար չարչարվել պետք չեղավ, որպեսզի պարզենք, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչպես է միանձնյա որոշում կայացրել այդ տարածքները մաս-մաս «Էյ Ընդ Փի Գրուպ»-ին վաճառելու մասին:

2014 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ` Տարոն Մարգարյանը լիազորել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին «Էյ Ընդ Փի Գրուպ»-ի հետ համաձայնագիր կնքել` շուկային հարող տարածքներից մեկը վաճառելու վերաբերյալ՝ նշված ընկերության տարածքի ընդլայնման նպատակով: Հատկանշական է, որ վաճառված 66 քառակուսի մետր տարածքը գնահատվել է կադաստրային արժեքով՝ ընդամենը 459 հազար դրամով:

2014 թվականի հուլիսի 18-ին էլ Տարոն Մարգարյանը որոշել է Գայի պողոտայի 14/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կրպակի զբաղեցրած՝ 7.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 50 հազար 112 ՀՀ դրամ:

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ:

Արթուր Պետրոսյանը կամ «Էյ Ընդ Փի Գրուպ»-ն «Մեգա Մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնի հսկայական տարածքի համար վճարում է փոքրիկ գումար: Քաղաքապետարանից մեր մյուս հարցին ի պատասխան հայտնել են, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան 14 հասցեում գտնվող՝ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված, առևտրի կենտրոնի համար վճարվում է 1 միլիոն 397 հազար ՀՀ դրամ գույքահարկ: Նշենք, որ առեւտրի կենտրոնը կառուցման փուլում հասցեավորվել է Սաֆարյան 14 հասցեի վրա, այլ ոչ թե Գայի Պողոտա 14 կամ 15 (Սաֆարյան փողոցն ու Գայի պողոտան հատվում են, իսկ մոլը կառուցվել է հատման մասում):

Արթուր Պետրոսյանը ժամանակին եղել է նաեւ «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը: Ախուրյանի շաքարի գործարանը Սամվել Ալեքսանյանին պատկանող անթիվ բիզնեսներից մեկն է: «Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռեւս 2013 թվականին գրել էր, որ Արթուր Պետրոսյանին պատկանող հողամասերից 4-ը, ինչպես նաեւ 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններից մեկի մակերեսը 140 քմ է, իսկ այդ վայրում մեկ քառակուսի մետր անշարժ գույքի շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: Նա ունի նաեւ «ԳԱԶ 33021-212» եւ «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա: 2013 թվականի ապրիլի 3-ի դրությամբ` Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար եւ 1 միլիոն 400 հազար եվրո:

Տպել
14992 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան