Կառավարության սպասումները չեն իրականանում. նավթն ու պղինձը էժանանում են

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե մեր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը իրենք պայմանավորում են տնտեսության մեջ ներդրումներով, արտահանման աճով եւ այլն, գործնականում հիմնական հույսը մասնավոր տրանսֆերտների աճն է եւ պղնձի թանկացումը:

Եթե նույնիսկ կառավարության հայտարարած ծրագրերը ամբողջովին իրականանան եւ այս տարվա ընթացքում իրականանան 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումները, կառավարությունը կարողանա իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որի մասին հայտարարել է, դա չի կարող թողնել նույն ազդեցությունը մեր սոցիալ- տնտեսական կյանքի վրա, ինչպես մասնավոր տրանսֆերտների աճը: Իհարկե, որակական առումով ներդրումների շնորհիվ արձանագրվող աճը ավելի երկարատեւ է, ավելի հուսալի է, բայց կարճատեւ ժամանակահատվածում դա չի կարող էական ազդեցություն ունենալ սոցիալ- տնտեսական կյանքի վրա:

Տարեկան ՀՀ բնակչությունը ստանում է պետական բյուջեի մուտքերի հետ համեմատելի ծավալների մասնավոր տրանսֆերտներ, որը, կարելի է ասել, հավասարաչափ բաշխվում է բնակչության միջեւ եւ բարձրացնում նրանց գնողունակ պահանջարկը: Դա էլ իր հերթին հանգեցնում է ապրանքների ու ծառայությունների առաջարկի, այսինքն՝ արտադրության աճին: Մի խոսքով, մասնավոր տրանսֆերտների աճը ուղղակիորեն հանգեցնում է թե մակրոտնտեսական ցուցանիշների արագ աճին, եւ թե բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:

Թե՛ ՀՀ կառավարությունը, եւ թե՛ Կենտրոնական բանկը իրենց կանխատեսումներում լավատեսորեն են նայում տրանսֆերտների աճի հեռանկարին: Կարելի է համոզված պնդել, որ տնտեսական բարեհունչ ցուցանիշների կանխատեսումներ անելիս այս կառույցները մտքի մեջ առաջին հերթին ունեն հենց տրանսֆերտների աճի հեռանկարը, եւ հետո միայն ներդրումների աճը, բարեփոխումները եւ այլն, որոնք այսօր ֆանտաստիկայի ոլորտից են: «2017 թ. տնտեսական աճը արագացող կլինի, պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության եւ պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016 թ. իրականացված խթանող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է 2017 թվականի պետական բյուջեի բյուջեի ուղերձում:

Իսկ որքանով են իրականանալի սպասումները, թե մասնավոր տրանսֆերտները կաճեն: Անցած տարվա վերջից մինչեւ այս տարվա մարտի վերջը տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն աճել էին, ու թերեւս դա էր հիմք տվել կառավարությանը եւ ԿԲ-ին լավատեսական հեռանկարներ կառուցել: Սակայն ապրիլյան վիճակագրությունը ցույց տվեց, որ այդ աճը ընդամենը ժամանակավոր էր եւ պայմանավորված էր միայն ընտրություններով: Դրանք ավարտվեցին, եւ տրանսֆերտների նվազման դինամիկան, որը կար անցած ավելի քան երկու տարիներին, շարունակվում է:

Միակ գործոնը, որը կարող է ազդել տրանսֆերտների աճին,  նավթի թանկացում է: Տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից, իսկ այդ երկրի ֆինանսատնտեսական վիճակը ուղղակիորեն պայմանավորված է հենց նավթի համաշխարհային գնով: Այլ կերպ ասած, մասնավոր տրանսֆերտների ծավալները կաճեն միայն այն դեպքում, երբ նավթը աշխարհում թանկանա: Կա՞ արդյոք նման հեռանկար:

Անցած տարվա նոյեմբերից սկսած՝ նավթը սկսեց թանկանալ եւ կարճ ժամանակահատվածում այն մոտ 47 դոլարից աճեց մինչեւ 56 դոլարի: Տպավորիչ այս 20 տոկոսանոց աճը թերեւս ոգեւորել էր թե ՌԴ, եւ թե ՀՀ իշխանություններին նավթի գնի հետագա եւ կայուն աճ ակնկալելու հարցում: Սակայն այս տարվա փետրվարից նավթի գինը սկսեց աստիճանաբար նվազել եւ երեկ հատեց 50 դոլարի սահմանագիծը: Արդեն երկու օր է, ինչ նավթը 50 դոլարից էժան է: Ընդ որում, սա տեղի է ունենում նավթ արտահանող երկրներից մեկի` Քաթարի դեմ մի շարք երկրների սկսած պատժամիջոցների ֆոնին: Թե՛ ռուսական, եւ թե՛ արեւմտյան վերլուծաբանները արդեն ահազանգ են հնչեցնում, որ առաջիկայում նավթի գինը եթե չնվազի, ապա չի էլ աճելու:

Նավթի էական թանկացում չեղավ նույնիսկ այն ժամանակ, երբ «ՕՊԵԿ»-ի երկրները 9 ամսով երկարաձգեցին նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնության տեւողության ժամկետը: Սա արդեն ցույց է տալիս, որ գոնե առաջիկայում նավթի գների աճ չի լինելու: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների աճ չի լինելու: Անգամ կարելի է վստահաբար պնդել, որ տրանսֆերտները նույնիսկ պակասելու են: Խնդիրն այն է, որ դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքների մեկնող մեր հայրենակիցների մի մասը որոշում է մնալ Ռուսաստանում, իր ընտանիքն էլ կանչում, տանում է ու այլեւս դրամական փոխանցումներ չի կատարում Հայաստան:

Ինչ վերաբերում է պղնձի գներին, ապա այստեղ կանխատեսումներ ու հաշվարկներ անելը շատ ավելի դժվար է: Եթե կառավարությունն ու ԿԲ-ն կարող են կանխատեսել, որ այդ մետաղի գինը աճելու է եւ կարող են ինչ-որ փաստարկներ ներկայացնել դրա օգտին, ապա կարող են լինել նաեւ հակափաստարկներ: Այլ կերպ ասած, հավանականությունը, որ պղինձը կթանկանա, ճիշտ նույնքան է, որքան հավանականությունը, որ այն կէժանանա: Համենայն դեպս, այս տարվա փետրվարին մեկ տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում հասել էր 6 հազար դոլարի, իսկ հիմա արդեն 5 հազար 600 դոլարի շրջակայքում է:

Մի խոսքով, ի հեճուկս պաշտոնական վիճակագիրների արձանագրած փայլփլուն ցուցանիշների, մեր սոցիալ- տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն լինելու համենայն դեպս մինչեւ տարեվերջ:

Տպել
6290 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)