Ապօրինի պայմանավորվածություն. մարդկանց առեւանգում են

02/06/2017 schedule15:00

Օրեր առաջ՝ մայիսի 30-ին Թբիլիսիում «անհետացել էր» ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին: Ժամեր անց պարզ դարձավ, որ նրան Վրաստանի տարածքից առեւանգել են ադրբեջանական ուժայինները:

Լրագրողի փաստաբան Նեյմաթ Քերիմլին իր հերթին մեղադրեց վրացական կողմին միջազգային իրավունքը խախտելու համար: Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրողի փոխանցումն Ադրբեջանին միջազգային նորմերի խախտում է Վրաստանի իշխանությունների կողմից, եւ նրանք հայց կներկայացնեն Վրաստանի դեմ:

Պատմությունը շատ արագ մեծ թափ առավ, եւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 31-ին կոչ արեց Վրաստանի կառավարությանը հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առեւանգման մասին գործը եւ պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները:

Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լեւան Ասաթիանին արդեն Բաքվում կալանքի տակ գտնվող Աֆղան Մուխթարլիի փաստաբանի հետ խոսելուց հետո հայտարարել է. «Ինչպես երեւում է՝ Վրաստանի կառավարական գերատեսչությունները ներգրավված են եղել այդ գործողությանը: Փաստաբանն արդեն այցելել է լրագրողին: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առեւանգել են քաղաքացիական հագուստով եւ վրացերեն խոսող անձինք: Նրանք մտցրել են իրեն մեքենա եւ դուրս բերել Թբիլիսիի սահմաններից: Այնուհետեւ իրեն դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը եւ նստեցրել մեկ այլ մեքենա, եւ Ադրբեջանի հետ սահմանին նստեցրել են երրորդ մեքենան, որտեղ խոսել են ադրբեջաներեն»,- ասել է նա:

Սա իրոք մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, քանի որ մարդուն ոչ միայն առեւանգել են, այլեւ հանձնել այլ երկրի իրավապահներին՝ առանց դատարանի որոշման կամ արտահանձնման պրոցեդուրաների: Ընդ որում, ակնհայտ է, որ դա արվել է Վրաստանի իրավապահների կողմից կամ նրանց համաձայնությամբ:

Այս պատմությունը, սակայն, մեզ ստիպեց հիշել այլ դեպքեր, որոնց մենք լուրջ չենք վերաբերվել: Խոսքը, մասնավորապես, հանրությանը համեմատաբար հայտնի երկու դեպքերի մասին է, երբ լրատվամիջոցներին փոխանցվել է Վրաստանից իրավական պրոցեդուրաների խախտմամբ Հայաստան մարդկանց «բերման ենթարկելու» մասին:

Առաջին դեպքը մի տարի առաջ էր, երբ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը հայտնեց, որ իրեն Վրաստանում բռնել են վրացի իրավապահները, առանց որեւէ մեղադրանքի կամ իրավական ընթացակարգի հասցրել են հայկական սահման, ուր փոխանցել են հայաստանցի ոստիկաններին: Վերջիններս իրեն արդեն փոխանցել են Լֆիկ մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներին:

Արմեն Իսրայելյանի այդ պատմությունը ուշագրավ է ոչ  միայն հայրենի իրավապահների ու օլիգարխի արարքների նկարագրությամբ, այլեւ վրացի իրավապահների արարքի մասով: Ըստ էության, նա վկայել է, որ վրացի իրավապահները, չհարգելով սեփական օրենսդրությունը, ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը՝ խախտել են իր իրավունքները ու ապահովել են հայաստանցի իրավապահների ապօրինությունը Վրաստանի տարածքում:

Հաջորդ պատմությունը բոլորովին վերջերս էր, երբ Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ապրիլի 22-ին Երեւանում երեք անձանց մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ մեղադրվող վարորդին գտել եւ Վրաստանից բերման են ենթարկել:

Մասնավորապես, վթարից մեկ շաբաթ անց ոստիկանությունը Youtube-ում հրապարակեց այս վթարի մասին պատմող տեսանյութ, որում ավագ օպերլիազոր Անդրանիկ Եսայանը, խոսելով փախուստի դիմած վարորդի մասին՝ նշում էր. «Պարզեցինք, որ նա անցել է պետական սահմանը, Արման Բաղդասարյանին հայտնաբերեցինք Վրաստանի Հանրապետությունում եւ կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Մաշտոցի բաժին»:

Այս պատմությանը սկզբից լուրջ չվերաբերվեցինք եւ անգամ մի քիչ ծաղրեցինք այն: Սակայն, ադրբեջանցի լրագրողի ու «Ձկնկուլի» պատմության լույսի ներքո կարելի է պատկերացնել, որ Արման Բաղդասարյանին վրացի իրավապահները բռնել ու փոխանցել են հայկական կողմին առանց իրավական ընթացակարգերի (պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրավոր հարցմանը, ոստիկանությունից հայտնեցին, որ այդ պատմությունը «գաղտնի է»):

Առավելեւս, որ քաղաքացու արտահանձնումը բավականին երկար ու լուրջ ընթացակարգ է եւ Վրաստանում ֆիզիկապես 7 օրում չեն կարողանա իրականացնել արտահանձնման ընթացակարգն ու սահմանված կարգով Հայաստանում որոնվող անձին արտահանձնել հայ իրավապահներին: Հետեւապես, հիմնավոր փաստեր կան պնդելու, որ Արման Բաղդասարյանը Վրաստանում եւս առեւանգվել ու այդ կերպ փոխանցվել է հայկական կողմին՝ ինչպես ադրբեջանցի լրագրողն ու Արմեն Իսրայելյանը:

Վրաստանի իրավապահների կողմից կամ նրանց թողտվությամբ հարեւան երկրների իրավապահներին քաղաքացիների ապօրինի հանձնումը, հավանաբար, իրավապահների բարձր մակարդակով ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության արդյունքում որդեգրված քաղաքականություն է, որը պետք է հայտնվի միջազգային իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում:

Դանիել Իոաննիսյան

Տպել
7610 դիտում

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Մասնավոր ներդրողները Հայաստանում պետք է հիմնեն քաղաքացիական հրաձգարաններ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է

4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում

27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև

Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ

Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար

ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին

Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին

Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին

Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին

Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան

Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան

Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է

Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը

Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան

Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Փալոնը հայտնել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող անվտանգային աջակցության մասին

Ղազախստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Այրվել է ավտոմեքենա, 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ադրբեջանում արտահերթ ընտրությունների պատճառը 2 ամիս խաղաղության բանակցություններից թռնելու պատճառ ունենալն է. Իոաննիսյան

Ինչու է Ադրբեջանի նախագահը գնում արտահերթ ընտրությունների. Արամ Սարգսյանը նշել է մի քանի պատճառ

Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավար