Կիպրոսի և Հայաստանի ռազմական գործակցությունը հարցեր և կասկածներ է առաջացնում.Ադրբեջանի ԱԳՆ

01/06/2017 schedule09:47

ԼՂ հակամարտության մասին Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությունը հակասում է այդ երկրի ստանձնած պարտավորություններին՝ միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի մասով, նպաստում է Հայաստանի ագրեսիվ քաղաքականնությանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի և Կիպրոսի ԱԳՆ Իոաննիս Կասուլիդեսի հանդիպման ժամանակ հույն դիվանագետի հայտարարությունը:

Այդ հայտարարությունները վնաս են հացնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հայտարարել է Հաջիևը՝ հավելելով, որ Կիպրոսի և Հայաստանի ռազմական գործակցությունը հարցեր և կասկածներ առաջացնում՝ հույս հայտնելով, որ հարցը կքննարկվի ԵՄ-ում և ԵԱՀԿ-ում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսը ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը Արցախն անվանել է հայերի պատմական տարածք:

Հանդիպումից հետո ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է.«Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որպես հայ-կիպրական փոխգործակցությունը խորացնելու կարևոր նախադրյալ, նշել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Իոաննիս Կասուլիդեսը կարևորել է նաև հայ համայնքի գործոնը, որը լիարժեք ինտեգրվել է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքին՝ միևնույն ժամանակ նաև պահպանելով իր ազգային ինքնությունը։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ Վիգեն Սարգսյանի այցը կարող է հզոր ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Նախարար Կասուլիդեսը ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցերը։

Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ջերմ ընդունելության համար և ներկայացրել նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար։ Լարվածության նոր օջախների ձևավորումն, ըստ Վիգեն Սարգսյանի, անթույլատրելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով։ Այս առումով, ըստ նախարար Սարգսյանի, առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ երկխոսության զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հայաստանի համար»։

Տպել
1653 դիտում

Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մերձավանի համայնքապետի ԺՊ-ի և «Ադիբեկ» ՍՊԸ տնօրենի ջանքերով համայնքում ճանապարհների բարեկարգումներ են իրականացվում

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը (տեսանյութ)

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Աշխատանքներ են տարվում մոլորված և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

«Արմավիր» ՔԿ-ում կարկանդակների միջոցով թմրանյութեր փոխանցելու փորձ է արվել (լուսանկարներ)

Ռազմական օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում (լուսանկարներ)

Այս ընտրությունները լոկ համայնքի ղեկավար ընտրելու համար չեն, դրանք քաղաքական թիմի ընտրություններ են. Արսեն Թորոսյան

Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել. ովքեր են գաղափարի հեղինակները և հետագայում ում անունը կկրի այն

157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել

2022-ին գիտության ֆինանսավորումը այս տարվա համեմատ կաճի շուրջ 85 տոկոսով. վարչապետ (տեսանյութ)

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Երևան-Սպիտակ ավտոճանապարհին բազմաթիվ բեռնատարներ են արգելափակվել (լուսանկարներ)

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Պատերազմի վերաբերյալ Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին. Գոռ Աբրահամյան

Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ

Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի. ՄԻՊ

Գյումրու բյուջեից Ամանորի առթիվ դրամական աջակցություն կստանան նաև անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները

Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարները խոսել են ղարաբաղյան պատերազմի հետևանքների ու հումանիտար խնդիրների մասին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մերկելը լքում է կանցլերի պաշտոնը պանկ ռոք-աստղ Նինա Հեյգենի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Մենք գալիս ենք՝ կյանքի որակի հեղափոխություն իրականացնելու. Պավել Ցուգունյան

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է, Հայաստանի մի մասի ավտոճանապարհներին՝ մերկասառույց

Արցախում կորոնավիրուսով վարակված 17 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է, գրանցվել է 1 մահ

Քարաթափման հետևանքով փակված Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը միակողմանի բացվել է

Կորոնավիրուսի ցուցանիշները նվազում են. 1 օրում հաստատվել է 399 նոր դեպք, գրանցվել՝ 13 մահ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ

Նախագահի հրամանագրով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել

Հերմինե Հարությունյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնի է նշանակվել

Խոշոր հրդեհ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել. այս թիվը ռեկորդային է պատերազմից ի վեր. ԱՀ նախագահ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Երևանի ու 7 մարզերի մի քանի տասնյակ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել (տեսանյութ)

Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին 7 մեքենա է դուրս բերվել արգելափակումից

Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներից մեկը ծանր վիճակում է

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Գեղարքունիքի մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը

Արմավիրի մարզում պատվաստվել է 104 889 քաղաքացի