Վիգեն Սարգսյանի կիպրոսյան այցն Ադրբեջանը սկանդալի է վերածում

01/06/2017 schedule11:59
Ադրբեջանում ուշադիր հետեւում են ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի Կիպրոս այցին եւ արձագանքում հնչող գրեթե բոլոր հայտարարություններին: Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Իոաննիս Կուսուլիդեսի՝ Արցախի մասին խոսքն ադրբեջանական կայքերը սկանդալի են վերածում:
Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իշխանությունը Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի՝ Արցախի մասին հայտարարություններն անպատասխանատու է գնահատել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
«Նման հայտարարությունները կղզու հունական հատվածից մեզ չեն զարմացնում»,- ասել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ուֆուգ Թուրգաները: 
Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսը ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը Արցախն անվանել է հայերի պատմական տարածք: 
«Կիպրոսի հունական ղեկավարությունը հաճախ է երկիմաստ հայտարարություններ անում եւ հեռանում բանակցություններից: Այնտեղ հայերի նկատմամբ սերը հայտնի է, բայց ամենավիրավորականն այն է, որ հայտարարություններ են անում ամբողջ կղզու անունից», հայտարարել է Թուրքգաները եւ հավելել, որ Ադրբեջանը պետք է հետեւություններ անի այս իրավիճակից եւ ավելի մեծ ուշադրություն հատկացնի Հյուսիսային Կիպրոսին: 
 
Հանդիպումից հետո ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է.«Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որպես հայ-կիպրական փոխգործակցությունը խորացնելու կարեւոր նախադրյալ, նշել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Իոաննիս Կասուլիդեսը կարեւորել է նաեւ հայ համայնքի գործոնը, որը լիարժեք ինտեգրվել է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքին՝ միեւնույն ժամանակ նաեւ պահպանելով իր ազգային ինքնությունը։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ Վիգեն Սարգսյանի այցը կարող է հզոր ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Նախարար Կասուլիդեսը ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցերը։
 
Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար։ Լարվածության նոր օջախների ձեւավորումն, ըստ Վիգեն Սարգսյանի, անթույլատրելի է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով։ Այս առումով, ըստ նախարար Սարգսյանի, առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ երկխոսության զարգացումը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արցախյան եւ կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջեւ, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար եւ անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ եւ հետեւողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարեւոր է բարեկամ Հայաստանի համար»։
Արդեն հայտնել ենք, որ խնդրին անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն: «ԼՂ հակամարտության մասին Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությունը հակասում է այդ երկրի ստանձնած պարտավորություններին՝ միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի մասով, նպաստում է Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Տպել
16567 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան