Գյումրիում վարչապետի հորդորն անտեսել են, տարածքները ուշացումով են մաքրում. տեսանյութ

Մայիսի 27-ին, հանրապետության ամբողջ տարածքում տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ: Մաքուր Հայաստան ունենալու երազանքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել էր բոլոր կառույցներին՝ պետական եւ մասնավոր, դուրս գալ շաբաթօրյակի: Համապետական շաբաթօրյակից օրեր անց պարզվում է, որ Գյումրիում վարչապետի հորդորն անտեսել են, բոլոր տարածքները չեն մաքրել տարիների կուտակված աղբից:

Շաբաթօրյակի շրջանակներում, Գյումրի քաղաքը քարտեզագրվել եւ բաժանվել էր առանձին 61 տարածքի, յուրաքանչյուր տարածքի ամրացվել էր պատասխանատու կազմակերպություն, որն իրականացնելու էր մաքրման աշխատանքներ: Մարզում շաբաթօրյակի ժամանակ աշխատել էր  92 ինքնաթափ, 20 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շաբաթօրյակի շրջանակներում Գյումրու տարբեր վայրերից հեռացվել է 41 ավտոմեքենա աղբ:

Սրան զուգահեռ, գյումրեցի որոշ ֆեյսբուքյան օգտատերեր լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակում այն մասին, որ քաղաքի որոշ հատվածներում մաքրման աշխատանքները իրականացվել է թերի կամ ընդհանրապես չի իրականացվել: Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Թորոսյանը տեսանկարահանել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասը Անի թաղամասին կապող հատվածը, որտեղ առկա է տարիների աղբ, այդ թվում` նաեւ շինարարական:

Armtimes.com-ը Գյումրու քաղաքապետարանից խնդրեց տրամադրել այն 61 տարածքի ցանկը, որտեղ իրականացվել է մաքրման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանից խոստացան այն տրամադրել առաջիկայում, երբ գտնեն:

Գյումրու քաղաքապետարանն այսօր՝ մայիսի 31-ին, մոտ 5-6 ժամ առաջ իրականացրել է մաքրման աշխատանքներ վերոնշյալ հատվածում: Այնինչ դա պետք է արվեր մայիսի 27-ին:

 

Տպել
4749 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)