Երևան
27 °C
Մայիսի 23-ին Երեւան քաղաքի Գլխավոր պողատայի եւ Սարյան փողոցի հատման մասում՝ Բոզանդի 101 հասցեում, շինաշխատանքների ժամանակ ծառեր էին հատվել: Ականատեսները դիմել էին Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն՝ ծառահատման դեպքով ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Տվյալ այգում այժմ էլ ընթանում է բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգումը պատվիրել է «Նոր Երեւան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ կապալառու կազմակերպությունը «Դակշին» ՍՊԸ-ն է: Քաղաքապետարան ահազանգած քաղացին՝ Արման Գաբրիելյանն, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հատված ծառերից լուսանկարներ եւ հայտնել. «Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել, մեր ահազանգով եկան ոստիկաններ ու Կենտրոն կանաչապատումի ներկայացուցիչը: Պարզվեց, «Տաշիր գրուպ»-ը թույլտվություն ունի կենտրոնում այգի կառուցելու-կանաչապատելու, նաև ծառի ճյուղեր կտրելու թույլտվություն ունեն, սակայն ծառ հատելու թույլտվություն չունեին: Հատել են 2 ծառ: Շուտով քաղաքապետարանի աշխատակիցները կմոտենան, որպեսզի տուգանեն ծառերը հատողներին: Երբ պաշտոնական թուղթը ունենանք, կգրեմ: Քրիստինա Գեւորկյանը գնում է Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ բացատրություն տալու»: Նույն օրը «Հետք» էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է ծառահատման դեպքին եւ պարզաբանում ստացել Երեւանի քաղաքապետարանից: Կայքին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեել էին, որ բնապահպանության վարչությունը պարզել է, որ ծառահատումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության, այդ իսկ պատճառով գործն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:
Armtimes.com-ը խնդրի վերաբերյալ երեկ դիմել էր Երեւանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, թե բնապահպանության վարչությունը դեպքն արձանագրելուց հետո նյութերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը վարչական վարույթ իրականացնելու համար:
Մեր հացրերին ի պատասխան նախարարության բնապահպանական պետական տեսչությանից հայտնեցին, որ «Հետք»-ի հրապարակման հիման վրա տեսչության Երեւանի տարածքային բաժնի ներկայացուցիչները գնացել են տեղազննության եւ պարզել են, որ հատված ծառերը ոչ թե երկուսն են այլ, ավելի շատ: Նրանց հենց տեղում «Նոր Երեւան» ՍՊԸ-ի կողմից տեղեկանք է տրվել(տես՝ ստորեւ ներկայացված նկարում), որ ծառերը հատելու թույլտվություն ունեցել են: «Հայտնում ենք ձեզ, որ Սարյան Մաշտոց պողոտայի հատան մասում գնվող վերակառուցվող զբոսայգու տարածքում ծառերը հատվել են համաձայն թիվ 17/51079, 07.12.2015 թվականի գրության եւ մասնագիտական եզրակացության, որոնք նախատեսված են հաստատված նախագծով եւ համապատասխան թույլտվություններով», - ասված է «Նոր Երեւան» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Բարոյանի գրության մեջ: Նախարարությանը տրամադրել են նաեւ համապատասխան եզրակացությունը, որտեղ շարադրված է, թե որ ծառերը պետք է հատվեն:
Այդ եզրակացության տակ ստորագրել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրենը, ԳԱԱ դոցենտներ եւ պրոֆեսորներ: Եզրակացությունը 2015 թվականին «Նոր Երեւան» ՍՊԸ-ն ներկայացրել է Երեւանի քաղաքապետարան: Եզարակացության մեջ ասված է. «Բարեկարգման արդյունքում պուրակում նպատակահարմար է պահպանել բացառապես սոսու կենսունակ ծառերը(հետագայում ապահովելով էտի ու ձեւավորման տարբերակված միջոցառում եւ խնամք), մնացած 5-6 հատ ամբողջությամբ չորացած սոսիները հատել-հեռացնել: Ինչ վերաբերվում է այգու վերականգնվող հատվածում առկա 14 հատ հիմնականում ծերացած եւ ամբողջովին կամ մասնակի չորացած ու հոլանդական հիվանդությամբ վարակված, ինչպես նաեւ վաղուց իրենց դեկորատիվ տեսքը կարցրած մանրատերեւ թեղիների, ապա դրանք առանց բացառության անհրաժեշտ է հատել եւ հեռացնել՝ փոխարինելով նոր, բարձր գեղազարդ այլ ծառա-թփատեսակներով (գնդաձեւ ակացիա, բրգաձեւ կաղնի, ձիակասկ, կազակական (փռվող) գիհի եւ այլն)»(տես՝ ստորեւ ներկայացված նկարում):
Հատված ծառերը, ինչպես երեւում են Արման Գաբրիելյանի հրապարակած լուսանկարերից, նման են մանրատերեւ թեղիների: «Նոր Երեւան» ՍՊԸ-ի տնօրենը տեսչությանը ներկայցրել է մի փաստաթուղթ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը «Դեֆի» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Բարոյանին («Նոր Երեւան» ՍՊԸ-ի ներկայիս տնօրենին) տեղեկանք է տրամադրել դեռեւս 2015 թվականին, որ բարձր որոկավորմամբ մասնագետների տրամադրած եզրակացության հիման վրա հատման ենթակա ծառերի հատումը նպատակահարմար է իրականացնել դեկտեմբերի 8-ից հետո: Այսինքն՝ քաղաքապետարանն այն ժամանակ արդեն իսկ տեղյակ էր, որ տվյալ այգում հատման ենթակա ծառեր կան, տեղյակ էր, որ «բարձր որակավորում» ունեցող մասնագետները հատելու եզրակացություն էին կազմել եւ ավելին՝ այդ եզրակացության հիման վրա քաղաքապետարանը թույլվություն էր տրամադրել:
Իհարկե շինհրապարակի ցանկապատների վրա փացված է բարեկարգում իրականացնող կազմակերպությունների տվյալները, սակայն այդ այգու բարեկարգումնն իրականցնում է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանը 2015 թվականին, որի նախագահը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է: Ստացվում է, որ ծառերը հատելու թույլվությունը հենց քաղաքապետրանն է տվել, սակայն փորձել է այն բարդեն բարեկարգում իրականացնողների վրա: Դժվար է ասել, թե քաղաքապետարանի պաշտոնյաները գիտակցաբա՞ր են ասել, որ ապօրինություն է տեղի ունեցել, թե իրավիճակային հայտարարություն են արել եւ արդյո՞ք նման հայտարարություն են արել առանց Տարոն Մարգարյանի գիտության:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում: Ոստիկանություն լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ փաստի առթիվ հետաքննություն է իրականցվում՝ չնշելով, թե արդյո՞ք հարոցված քրեական գործ կա, թե ոչ:
ՀԳ. Մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական վարչության գրությանը չի պատասխանել, թե արդյո՞ք «Նոր Երեւան» ՍՊԸ-ի տրամադրած եզրակացությունն առնչվում է ծառահատման օրինականության հետ:
Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում
«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետան նոր երգ է ներկայացրել
ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը
2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան
Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք
Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին
Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին․ Քիրբի
Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը
Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենան․ փոխվարչապետը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին
Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից
Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստն անցկացվում է դռնփակ
Միջազգային գործընկերների ճնշումը կարող է կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Սիմոնյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել
Զոհվածների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, չեմ կարծել, որ կարող է տգեղ միջադեպ տեղի ունենալ. Աշոտ Փաշինյան
Երևանում հունիսի 8-ին ծնվել է 51 երեխա
Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը․ ՀՀ ՄԻՊ
«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Էդուարդ Սպերցյանին
ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացման հարցեր
Ծեծել է ընտանիքի անդամներին, սպառնացել, որ կսպանի․ Գեղարքունիքում տղամարդը երկու նռնակով մտել է տուն
Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև․ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան
Ռուսական կողմը մեկ ամիս անց հաստատեց իր համար ոչ լեգիտիմ համարվող Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Փարաքարում ջրի որակը կտրուկ վատացել է, բնակիչները պնդում են՝ արտեզյան ջուր է բաց թողնվում. այն հանձնվել է փորձաքննության
Օձերն ակտիվացել են․ 2 օրում տարբեր քաղաքներում և գյուղերում փրկարարները 15 սողուն են հայտնաբերել
Լեոնել Մեսին հայտարարել է, թե որտեղ է պատրաստվում ապրել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո
Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մի քանի մարզի բազմաթիվ հասցեներում
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ ունի
Ռումինիան որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակցի
Բյուրեղավանի հանրակացարանում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է երկու բնակիչ
Ասես չար կատակ լիներ, այդ մսաղացը տեղի ունեցավ 20 վայրկյանում. ո՞վ է շնաձկան հարձակումից զոհված ՌԴ քաղաքացին (տեսանյութ)
Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին. Տոյվո Կլաարը Բաքվում է
Թույլ չեն տալու, որ «Իսլամական պետությունը» վերածնվի. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից
Կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է. ինչ փուլում է Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության գործը
© 2023 Հայկական ժամանակ