Էդ ձեռնարկությունները պահել էիք, որ ի՞նչ անեիք. ապապետականացումը վերսկսվում է

Կառավարությունը իր անցած շաբաթվա նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրենքի հավելվածի համաձայն՝ մասնավորեցման են ներկայացվելու մոտ 50 ընկերություններ, որոնցից մոտ կեսը մասամբ մասնավորեցված են, եւ պետությունը դրանցում ունի մասնաբաժին: Տարօրինակը այն չէ, որ կառավարությունը այդ օբյեկտները հանում է վաճառքի: Տարօրինակն այն է, որ այդ ընկերությունները դեռ պետական են: Ընդհանրապես, պետք է նկատել, որ մեր նախկին կառավարությունները չափազանց դժկամությամբ են հրաժարվել սեփականությունից: Բացառությունը միայն Բագրատյանի կառավարությունն էր, որի նախաձեռնած զանգվածային սեփականաշնորհումից հետո գործընթացը, կարելի է ասել, կտրուկ դադար առավ:

Հետագայում վաճառքի հանվեցին հիմնականում խոշոր օբյեկտներ եւ բավականին կասկածելի ընթացքով ու արդյունքներով: 2000-ականներին իրականացվող սեփականաշնորհումը ընթանում էր իշխանությունների կողմից նախկինների սուր քննադատությամբ, բայց հենց այդ տարիներին սեփականաշնորհվեցին թանկ ու եկամտաբեր ընկերություններ: Օրինակ, ցեմենտի գործարանները, ավիացիան...: Ու դրանց գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, վաճառվեցին օֆշորներում գրանցված, սակայն մեր օլիգարխներին պատկանող ընկերություններին: Իսկ էներգետիկ ոլորտի ընկերությունները վաճառվեցին հիմնականում ռուսական պետական ընկերություններին: Ընդ որում, այդ ոլորտում էլ ի հայտ եկան օֆշորային ընկերություններ, որոնք «միջանկյալ» գնորդներ էին եւ նպատակը դրանք վերջնական գնորդին` ռուսական պետական ընկերություններին վաճառելն էր: Դրա աչքի ընկնող օրինակներից է ՀԷՑ-ը, որի սկզբնական գնորդը օֆշորային` «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությունն էր:

Մասնավորեցման այսպիսի ընթացքը ուղղակի բացառեց արեւմտյան խոշոր ներդրողների մուտքը Հայաստան: Բոլորը հասկանում էին, որ այսպիսի սեփականաշնորհումը ունի երկու հիմնական նպատակ: Եթե գնորդը տեղի օլիգարխն է, ապա նպատակը սեփական թիմին եկամտաբեր ընկերությունները էժան գներով վաճառելն է, ստացվելիք ստվերային շահույթը մեջ-մեջ անելը եւ այլն: Իսկ եթե խոսքը ենթակառուցվածքային ընկերությունների մասին է, ինչպես օրինակ էներգետիկ խոշոր օբյեկտներն էին, ապա այստեղ նպատակը ռուսական ազդեցություն ուժեղացումն էր, ինչն էլ իրականացավ:

Ու երբ, պատկերավոր ասած, վերջացան եկամտաբեր եւ ենթակառուցվածքային օբյեկտները, սեփականաշնորհման գործընթացը ըստ էության կանգ առավ: Պետական գույքի մասնավորեցման վերջին ծրագիրը ընդունվել է 2006 թվականին եւ մեկ տարվա համար էր: Կոպիտ ասած, սեփականաշնորհման գործընթաց 2007 թվականից հետո չի եղել: Այդ ընթացքում ինչ-որ օբյեկտներ, իհարկե, մասնավորեցվել են: Սակայն գործընթացը, որպես գաղափարախոսություն կամ քաղաքականություն, դադարեցված էր:

Եվ ուրեմն, ինչու է պետությունը այդքան դժվարությամբ բաժանվում իր սեփականությունից: Ակնհայտ է, որ ամենավատ տնտեսվարողը պետությունն է: Չկա Հայաստանում պետական սեփականություն հանդիսացող եւ պետության կողմից կառավարվող որեւէ ձեռնարկություն, որը արդյունավետ կաշխատեր եւ կապացուցեր այս պնդման սխալ լինելը: Փոխարենը նմանատիպ շատ օբյեկտներ ուղղակի բեռ են բյուջեի ու հարկատուների վրա: Իսկ այդ օբյեկտների պետական սեփականություն պահելը հիմնականում երկու նպատակ ունի: Նախ դրանցում առկա գույքը կամաց-կամաց, կամ երբեմն նաեւ շատ արագ «դուրս է գրվում» ու «լեվի» վաճառվում: Իսկ որ ընկերություններն էլ դեռ ինչ-որ կերպ աշխատում են, ծառայում են ծանոթ բարեկամներին աշխատանքի տեղավորելու նպատակին: Մասնավորեցման ծրագիրը, որը հավանության արժանացրեց կառավարությունը անցած շաբաթ, ընդամենը պետության ուսերից այդ բեռը թոթափելու փորձ է, որը թերեւս շատ է ուշացած ու չի տալու սպասվող արդյունքը:

Տպել
9492 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը