Որոշ դպրոցներում մի քանի տասնյակ տեսախցիկներ են հայտնաբերվել, այդ թվում` ուսուցչանոցում

Պարզվում է Երեւանում կան դպրոցներ, որտեղ տեղադրված տեսախցիկները տասնյակներով են հաշվվում: Ընդ որում, երբեմն դրանք նախատեսված են եղել նաեւ դասասենյակներն ու ուսուցչանոցները հսկելու համար:  

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից մեր խնդրանքով տրամադրվեց այն դպրոցների ցանկը, որոնց հետ կապված վարույթ է հարուցվել եւ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ: Այդպիսի հաստատությունների թիվը 20-նն է եւ դրանք բոլորը գործում են մայրաքաղաքում:

Նշված գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը տեղեկացրեց, որ դպրոցներից մի քանիսի դեպքում գործը կարճվել է, մյուսների դեպքում արձանագրվել է համաչափության սկզբունքի խախտում: Այսինքն` օրինակ հաստատությունում չեն կարողացել հիմնավորել, որ եթե դասասենյակներում տեղադրված տեսանկարահանող սարքի գոյության նպատակն է գույքն ու նյութերը պաշտպանելը, ապա ինչու են սարքի տեսադաշտում ամբողջ դասարանն ու երեխաները:

Առավել մեծ թվով տեսախցիկներ, ըստ բաժնի պետի տրամադրած տվյալների, առկա է եղել հետեւյալ հանրակրթական հաստատություններում` համար 89 դպրոցում` 23 տեսախցիկ, համար 90-ում` 22, համար 162-ում` 26 տեսախցիկ: Ուշագրավ է, որ բոլոր այս դպրոցները գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Ուսուցչանոցում տեսախցիկ է եղել համար 188 հանրակրթական հաստատությունում:

Տեսանկարահանող սարքերի անհրաժեշտության շուրջ զրուցեցինք Սիամանթոյի անվան համար 162 եւ Գ. Չաուշի անվան համար 188 հիմնական դպրոցների տնօրենների հետ:

«Այդ սարքերը տեղադրված են միջանցքներում, ֆիզկուլտային դահլիճում, այն լաբորատոր դասասենյակներում, որտեղ կարելի է վտանգ զգալ: Միայն այդտեղ»,- ասաց 26 տեսախցիկ ունեցող համար 162 դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը: Նա նշեց, որ դպրոցը բավական մեծ է եւ ունի 9 մասնաշենք:

«Դպրոցը հիմնավորել է, պատասխանը հղել է, մեկնաբանությունը արված է: Կա նաեւ ծնողական համայնքի, դպրոցի խորհրդի համաձայնությունը եւ այդ ամբողջը արձանագրված է փաստերով: Տեսախցիկներ տեղադրվել են այն լաբորատորիաներում, որտեղ կարող ենք վտանգ տեսնել: Օրինակ` դրանցի մեկը էլեկտրոնային դասասենյակ է, որտեղ բավական թանկ գույք է դրված, որը, ինչու չէ, պաշտպանվում է նաեւ այս տեսադաշտից»,- նշեց Աննա Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է նկատված օրինաչափությանը, որ մեծ թվով տեսանկարահանող սարքեր տեղադրված են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներում, մեր զրուցակից տնօրենը պատասխանեց, որ նախաձեռնությունը չի եկել տեղի իշխանություններից. «Վարչական շրջանի կողմից որեւէ նախաձեռնություն չի եղել, դա ընդամենը դպրոցի խորհրդի նախաձեռնությունն է եղել»:

Համար 188 դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանն էլ իր ղեկավարած հաստատությունում տեսանկարահանող 16 սարքերի առկայությունը բացատրեց անվտանգության նկատառումով:  «Հիմնականում անհրաժեշտությունը զգացել ենք դպրոցի անվտանգության պահպանման համար: Այլ նպատակ բացարձակապես չի եղել, դասասենյակներում էլ արդեն հանված են, ժամանակին ամեն ինչ արվել է»: Նա նույնպես ասաց, որ դպրոցի տարածքը շատ մեծ եւ տեսախցիկների մեծ մասը հսկում են բակը եւ միջանցքները:

«Ինչ վերաբերում է դասասենյակներին` սարքը դրված է եղել նոր վերանորոգված համակարգչային կաբինետում` շատ համակարգիչներով, որն էլ ֆիքսված է եղել դեպի պատուհան, որպեսզի հետագա ոչ մի խնդիր չունենանք: Գողություն եւ այլն, շատ է տարածված, բոլորս էլ գիտենք»,- նշեց Վարդիթեր Խաչատրյանը:  

Ուսուցչանոցում տեսախցիկ լինելու փաստին անդրադառնալով նույնպես տնօրենը վստահեցրեց, թե դրա «հայացքն» ուղղված է եղել միայն պատուհանին: «Ուսուցչանոցը առաջին հարկում է, երկու կողմից էլ բակ կա, տարածքը, նորից ասեմ, մեծ է, տեսախցիկը ֆիքսված է պատուհանի վրա: Չնայած չհրկիզվող պահարանում, բայց ամեն դեպքում մատյաններ կան դրված»,- պատճառաբանեց Վարդիթեր Խաչատրյանը:

Տպել
6191 դիտում

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան