Հայաստան-Վրաստան. զգայուն խնդիրների և համագործակցության հրամայականի սահմանագծին

22/05/2017 schedule16:13

Հայ-վրացական հարաբերությունները, չնայած երկու կողմից հնչող տարբեր բարձրագոչ հայտարարություններին, ձերբազատված չեն խնդիրներից, զգայուն ու անգամ բարդույթավորված հարցերից: Վրաստանի կարեւորությունը Հայաստանի համար դժվար է թերագնահատել՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության շուրջ 70-80 տոկոսը իրականացվում է այդ երկրի տարածքով:

Երկու պետությունների հարաբերությունների օրակարգից դուրս չեն գալիս Վրաստանում հայկական համայնքի տարաբնույթ խնդիրները՝ սկսած եկեղեցիների կարգավիճակից ու պատկանելիությունից, մինչեւ հայոց լեզվի եւ գրականության առարկաների դասավանդման ժամերի քանակը հատկապես Սամցխե-Ջավախեթիի (Ջավախքի) դպրոցներում: Այս խնդիրները բավականին մեծ էմոցիոնալ լիցք են պարունակում իրենց մեջ եւ հարաբերությունների համար համապատասխան ֆոն ստեղծում: Մյուս կողմից, չեն դադարում քննարկումները Վրաստանի տարածքով արտաքին աշխարհի հետ Վերին Լարսից բացի այլ հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Խոսքն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով  առեւտրային ուղիների վերաբացման, մասնավորապես` աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորություն մասին է:   

Հայ-վրացական հարաբերությունների ամենազգայուն խնդիրները, ինչպես նաեւ երկկողմ օրակարգում հեռանակարային համագործակցության ներուժ ունեցող հարցերը կառուցողական մթնոլորտում քննարկվեցին Վանաձորում մայիսի 20-ին «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարներ» խորագրով կայացած կլոր սեղանի ժամանակ: Հայաստանցի եւ վրաստանցի փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցած կլոր սեղանը նվիրված էր Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Միջոցառման կազմակերպիչը «Կովկասյան համագործակցություն» կազմակերպությունն էր:

«Կովկասյան համագործակցություն» կազմակերպության ղեկավար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը նշեց, որ միջոցառման նպատակն է փորձաագետների եւ քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անդրադառնալ բազմաբնույթ հարցերի, այդ թվում նաեւ երկու պետություններում քաղաքացիական հասարակության եւ երկկողմ հարաբերություններին:

«Միջոցառմանը մասնակցում են հասարակական կազմակերպությունների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են եւ գրեթե չկան անլուծելի խնդիրներ: Մանուկյանի խոսքերով` միջոցառումը Վանաձորում կազմակերպելու պատճառներից մեկն այն էր, որ քաղաքը մոտ է գտնվում Թբիլիսիից. «Մեկ այլ պատճառ էր այն, որ բոլոր միջոցառումները անց են կացվում մայրաքաղաքում: Մենք փորձեցինք մի փոքր այլ ֆորմատով կազմակերպել կլոր սեղանը»:

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան վրաստանցի եւ հայաստանցի փորձագետները: Վրաստանից «Ժողովրդավարության զարգացման ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Բոժաձեն, ինչպես նշում է «Ալիք» մեդիան խոսեց Վրաստանի ՀԿ սեկտորի պատմության եւ դրա զարգացման փուլերի մասին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը ներկայացրեց հայ-վրացական հարաբերություններում հասարակության կառույցների համագործակցության եւ դրա դերի վերաբերյալ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը հանդես եկավ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների զարգացման փուլերի եւ ներկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով:

Տարածաշրջանային անվտանգության Հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Ռուսեցկին խոսեց վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործում Հայաստանի հնարավոր դերի մասին: «Հայաստանը կարեւոր հարթակ է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործում: Վրաստանցի եւ աբխազ փորձագետների եւ հկ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումներ են ունենում Հայաստանում: Այս առումով կարեւոր հարթակ է Հայաստանի համար նաեւ Վրաստանը, քանի որ մեր երկրի տարածքում էլ հանդիպում եւ քննարկում են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները հայաստանցի եւ ադրբեջանցի փորձագետները», - ասաց Ռուսեցկին:

Միջոցառմանը խոսվեց նաեւ երկկողմ հարաբերությունների խնդրահարույց թեմաներից: Վրաստանի« Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը խոսեց Վրաստանում հայկական եկեղեցիների խնդիրի եւ Հայաստանում Վրացական ուղղափառ եկեղեցուն կարգավիճակ տալու հարցի մասին: «Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո, վրացական պարբերականներում հրապարակվեց տեղեկատվություն առ այն, որ վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի հետ հանդիպման ժամանակ Կարապետյանի հետ քննարկվել է Հայաստանում վրաց ուղղափառ եկեղեցուն կարգավիճակ շնորհելու խնդիրը»,- հիշեցրեց նա:

Հայաստանի կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն, կրոնական որեւէ կազմակերպություն երկրում իրավական կարգավիճակ կարող է ստանալ, եթե ունի առնվազն 200 անդամ ունեցող համայնք:  «Հայաստանի վրացական համայնքը 300-ից ավելի անդամ ունի, ինչը բավարար է վրաց ուղղափառ եկեղեցին պաշտոնապես գրանցելու համար»,- ասաց նա:

Առաջարկվեց գործընթաց սկսել այս ուղղությամբ, նախ` գրանցել վրաց ուղղափառ եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, ինչից հետո ավելի լայն միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություն ծավալել:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը Վրաստանում գրանցված է, որպես հասարակական կազմակերպություն, իսկ մի շարք հայկական եկեղեցիների պատկանելիության հարցը մնում է չլուծված:

Ելույթներով հանդես եկան նաեւ կրոնի հարցերով փորձագետ Լելա Ջեջելավան, «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, Վրաստանի եզդիական համայնքի ղեկավար Ագիտ Միրզոեւը, եկեղեցական հարցերով փորձագետ Պաատա Գաչեչիլաձեն, Կովկասի Ինստիտուտի հետազոտող Հրանտ Մելիքյանը եւ այլոք:

Քննարկման ժամանակ առաջարկվեց ստեղծել հայ-վրացական քննարկումների մշտական հարթակ, որում ներգրավված կլինեն թեմայով հետաքրքրված երկու երկրներից տարբեր հկ-ներ, փորձագետներ ու անհատներ: Կլոր սեղանի մասնակիցները կողմ արտահայտվեցին առաջարկությանը եւ պայմանավորվեցին աշխատել վերջինիս ինստիտուցիոնալացման ուղղությամբ:

Այս տարի «Կովկասյան համագործակցություն»-ը նախատեսում է կազմակերպել հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված այլ միջոցառումներ:

Տպել
9181 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին