Ինչպես 300 հազար մարդու պանդուխտ դարձնել եւ խոսել բնակչության աճի մասին. դասեր Սարգսյանից

18/05/2017 schedule15:17

Սերժ Սարգսյանը, ում նախագահության ինը տարիների ընթացքում միշտ գրանցել է ՀՀ-ից արտագաղթի ահռելի ծավալներ, այսօր ելույթ ունենալով 6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստում, ի թիվս այլ խնդիրների խոսեց նաեւ արտագաղթի դադարեցման, ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի «էական բարելավման» եւ «արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծման» մասին: Ավելին` նա նախանշեց 2040 թ.-ը, երբ ՀՀ-ում «պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:

Սարգսյանն իր ելույթում նախ խոսեց այն մասին, որ արտագաղթը նորանկախ Հայաստանում նորություն է, եւ այն սկիզբ է առել 25 տարի առաջ: «Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,- ասաց նա եւ խոսեց այն մասին, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն:

Այս ուղղությամբ, ըստ Սարգսյանի, աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

«Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ընդգծեց նա:

Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է: Ընդ որում, ամենամեծ ծավալի արտագաղթը, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ:

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:

Իսկ ընդհանրապես 1992թ.-ից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 եւ 2006 թվականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների եւ մեկնածների միջեւ տարբերությունը՝ սալդոն, եղել է դրական: Սա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներն էին, որոնք համընկան համաշխարհային տնտեսության կտրուկ թռիչքի ֆոնին, Հայաստան հոսող տրանսֆերտների ռեկորդային ծավալների հետ:

Միլիարդների հասնող տրանսֆերտները հիմնականում օգտագործվեցին շինարարության մեջ, որն այնուհետեւ Տիգրան Սարգսյանն անվանեց «փուչիկ»: Իսկ լայնածավալ շինարարության արդյունքում Երեւանի հատկապես կենտրոնում բազմաթիվ բնակարանային ու օֆիսային մետրեր մնացել են դատարկ՝ չվարձակալված ու չբնակեցված:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի բնակչության արտագաղթի թվերը, որը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության հրապարակումներից:

2008                                                -23.059                               Սերժ Սարգսյան

2009                                                -24.978                               Սերժ Սարգսյան

2010                                                -46.486                               Սերժ Սարգսյան

2011                                                -43.820                               Սերժ Սարգսյան

2012                                                -42.784                               Սերժ Սարգսյան

2013                                                -41.800                               Սերժ Սարգսյան

2014                                                -41.235                               Սերժ Սարգսյան

2015                                                -43.438                               Սերժ Սարգսյան

2016                                                -48.200                               Սերժ Սարգսյան

Երբ վերոնշյալ ճչացող թվերի ֆոնին Սերժ Սարգսյանը կամ նրա թիմակիցները խոսում են արտագաղթի դադարեցման ու մի հատ էլ բնակչության ծնելիության աճի մասին, ապա մի կողմից մարդկանց հիշողության մեջ առկայծում է նույն Սարգսյանի հայտնի «Իյա՜, իրո՞ք» արտահայտությունը, իսկ մյուս կողմից հիշում ենք ամերիկյան հայտնի ասացվածքը. «Պարոնայք, ձեր գործերն այնքան բարձր են աղաղակում, որ չի լսվում ձեր ձայնը»:

Տպել
7239 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար