Տ. Մարգարյանի շտաբի գույքը համատիրության մեքենան է տեղափոխել. ասում են՝ պատահաբար ստացվեց

Երեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող ընտրական շտաբի տարածքը, մայիսի 14-ին կայացած ընտրություններից հետո, ազատվում էր: Գույքը դուրս էր բերվում եւ տեղավորվում «Կենտրոն-1» համատիրության գազելում:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչու են հանրային միջոցները ծառայեցվում գործող քաղաքապետի նախընտրական քարոզչության նպատակներին: Քաղաքապետարանից առաջարկեցին դիմել հենց համատիրություն:

«Կենտրոն-1» համատիրության նախագահ Սուրեն Ներսիսյանին հարցրինք.

- Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս է պատահել, որ Տարոն Մարգարյանի շտաբի գույքը ձեր համատիրության մեքենայով է տեղափոխվել:  Համատիրության մեքենան ի՞նչ գործ ունի դրա հետ:

- Ուրեմն, քանի որ ես տեղյակ չեմ եղել նման հանձնարարական տալուց, ես վարորդի հետ ճշտեցի, ասում է, որ փողոցով անցնում էի, մեկը խնդրեց, որ ինչ-որ սեղան կա, հնարավո՞ր է տեղափոխել, ինքն էլ ասաց՝ մարդուն ուզեցել է օգնել: Այդքան բան: Ես վարորդին կանչել  եմ, խիստ հանձնարարել եմ, որ նման դեպքում նմանատիպ արարք թույլ չտա, նկատողություն եմ տվել, որ մասնավոր գործունեությամբ չզբաղվի:

- Ո՞ւր էին տեղափոխում այդ գույքը:

- Ինչ-որ մի տեղ տեղափոխել է, չգիտեմ: Ես այդքան չհարցրեցի: Ասաց` ինչ-որ մարդ էր խնդրել, տեղափոխել եմ, ես ասացի, որ նմանատիպ գործունեություն սրանից հետո չլինի, դուք պետք է մեքենան օգտագործեք միայն համատիրության կարիքների համար:

- Ձեզ չհետաքրքրե՞ց` ինչքան հեռու է տեղափոխել, ինչքան վառելիք է ծախսել:

- Դե չէ, հիմա վարորդ է, էլի, հո չեմ ընկնելու այդ վարորդին հարցնեմ` ուր ես տարել, ինչ ես արել: Ասաց, որ ներողություն եմ խնդրում, ես էլ ե´ւ գրավոր, ե´ւ բանավոր նկատողություն եմ արել, որպեսզի սրանից հետո նմանատիպ գործունեությամբ չզբաղվի:

- Այսինքն` այդ գույքը համատիրությանը չէ՞ր:

- Ոչ, համատիրությանը չի եղել:

Հավելենք, որ համատիրության միջոցները գոյանում են միայն բնակիչների վճարներից: Նրանք վճարում են շենքերի պահպանության համար` շենքի վերելակի սպասարկում, վթարների, տանիքների կաթոցների վերացում, դիզինֆեկցիա եւ նմանատիպ այլ աշխատանքներ: Վճարները գանձվում են` համաձայն բնակարանի մակերեսի` 1 քմ համար` 20 դրամ, եթե շենքում կա վերելակ եւ 15 դրամ` ոչ վերելակով շենքերի դեպքում: 

Տպել
17612 դիտում

Նարեկ Մանթաշյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին