Ովքե՞ր են ՀՀԿ-ից նորընտիր ավագանու անդամները (լուսանկարներ)

Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀԿ-ին բաժին է հասած 46 մանդատներն Ընտրական օրենսգրքի համաձայն բաժին են հասնում ավագանու ցուցակը գլխավորած առաջին 46 անձանց: Ստորեւ ներկայացնում ենք այդ 46-ի լուսանկարներն ու կենսագրական հակիրճ տեղեկություններ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում: 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան:ՄԱՐԳԱՐՅԱՆ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երեւանում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան:

 ԼՊՈՒՏՅԱՆ ՍՄԲԱՏ ԳԱՐԵԳԻՆԻ

Ծնվել է 1958թ. փետրվարի 14-ին Երեւանում, ծառայողի ընտանիքում:
1975թ. ավարտել է Երեւանի N 79 միջնակարգ դպրոցը:
1982թ. ավարտել է Երեւանի ՖԿՀՊ ինստիտուտը՝ շախմատի մարզիչ մասնագիտությամբ:

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԶԱՎԵՆԻ

Ծնվել է 1958թ. հունիսի 3-ին, Երեւանում:
1965-1972թթ. սովորել է Պարույր Սեւակի անվան միջնակարգ դպրոցում:
1973-1975թթ. ընդունվել եւ ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԱՐՍԵՆԻ

Ծնվել է Երեւանում, մտավորականի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։
1957-70թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում որպես ավագ գրական աշխատող, ապա` գրական քարտուղար։

ԵՐՆՋԱԿՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Ծնվել է 1951թ. մարտի 2-ին Երեւանում։ 

1974թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1983թ ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը` ստանալով ռեժիսորի մասնագիտություն։

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՑՈԼԱԿԻ

Ծնվել է 1938թ. ապրիլի 4-ին Երեւանում:
Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում (Ի. Աթայանի դաշնամուրի դասարանում):
Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (պրոֆեսոր Գ. Սարաջեւ)

ԻԳԻԹՅԱՆ ԼԵՎՈՆ ՍՈՒՐԵՆԻ

Ծնվել է 1939թ. Վրաստանի Լյուքսեմբուրգ քաղաքում։
1946թ.-ից ապրում է Երեւանում։
1956 թ. ավարտել է Երեւանի N 12 միջնակարգ դպրոցը։
1959 թ. ընդունվել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին։ Ուսանելու հետ միաժամանակ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում։

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԻ

Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին Երեւանում։
1983թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը եւ Երեւանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։

ԵՐԶՆԿՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԴԱՎԹԻ

Ծնվել է 1947թ. հունիսի 19-ին Երեւանում:
Ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը:
1978-1983 թթ. ուսանել է Երեւան Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում:

ՊՈՂՈՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄՈՎՍԵՍԻ

Ծնվել է 1954թ. մայիսի 31-ին Երեւանում:
1971թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժին:
1973-1979թթ. սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետում:

ԱԶԱՐՅԱՆ ԵՆՈՔ ՌՈՒԲԵՆԻ

Ծնվել է 1965թ. մայիսի 31-ին Երեւանում:
1972-1982թթ. սովորել է Երեւանի թիվ 45 միջնակարգ դպրոցում:
1982-1983թթ. աշխատել է Երեւանի «Հաստոցանորմալ» գործարանում:

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԻՀՐԱՆԻ

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 9-ին:
1977-1983թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտը:
1997-2001թթ. ընդունվել եւ ավարտել է Մոսկվայի միջազգային էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանը`ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՄՈ ԳԵԴԵՈՆԻ

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում։
1966թ. ավարտել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ստացել ջութակահար-արտիստի մասնագիտություն։
1972թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

ՄԻՆԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՐԱՅԻ

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 23-ին Երեւանում:
1990-2000թթ. սովորել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում:
2005թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

ԹՈՔՄԱՋՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՉԵԻ

Ծնվել է 1956թ. նոյեմբերի 7-ին Երեւանում։
1978թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում։
1991թ. Լենինգրադում պաշտպանելով դոկտորական ատենախոսություն` ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

ՍԻՐՈՒՆՅԱՆ ՌՈԶԱ ՎԱՆՅԱՅԻ

Ծնվել է 1962թ. ծառայողի ընտանիքում:
1969-1979թթ. սովորել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցում, հաճախել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան:

1985թ. Ավարտել է Երեւանի պետական ժողտնտեսության ինստիտուտը:

ԴՈՎԼԱԹՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՖՐՈՒՆԶԵԻ

Ծնվել է 1958թ. Երեւանում:
Ավարտել է Երեւանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
Ուսումը շարունակել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК):

ԱՐԵՅԱՆ ԿԱՄՈ ԱՌԱՔԵԼԻ

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում:
1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1979-80թթ. աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ:
1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՍԱԿԻ

Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին: 

1993-1998թթ. սովորել է Երեւանի Թատերական արվեստի պետական ինստիտուտում՝ երաժշտական թատրոն մասնագիտությամբ:
2002-2005թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, մասնագիտացումը` պետական ծառայող, պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում:
ԼԱՓԱՈՒՐԻ ՆԱՏԱԼՅԱ ԷԼՎԱՆԻ
Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 3-ին Թբիլիսիում։ 1980-1990թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 96 միջնակարգ դպրոցում։ 1992թ. ընդունվել, 1996թ. ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը` պատմության ուսուցչի որակավորմամբ։
 ՆԻԿՈՅԱՆ ՎԱՀԵ ՀԱՄԼԵՏԻ
Ծնվել է 1978թ. նոյեմբերի 28-ին Երեւանում: 1995թ. ավարտել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցը։ 1995-99թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում

ՕՀԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐԻ

Ծնվել է 1965թ. հունվարի 29-ին Երեւանում:
1982թ. ավարտել է Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը:
1983թ. աշխատել է «Էլեկտրագործարան»-ում որպես փականագործի աշակերտ: Նույն թվականին զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր:

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ

Ծնվել է 1955թ. օգոստոսի 2-ին Երեւանում, ծառայողի ընտանիքում:
1962թ. ընդունվել է Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ հանրակրթական դպրոցը, ապա 1969-ին տեղափոխվել Մ. Սարյանի անվան գեղարվեստի թեքումով միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ավարտել է 1972թ. ոսկե մեդալով:

ԲԵԳԼԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՆԱՐԵԿԻ

Ծնվել է 1992թ. ապրիլի 20-ին Երեւանում:2009-2013թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի  Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետում

2013-2014թթ. սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա)

 ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԲՈՐՅԱՅԻ

Ծնվել է 1970թ. հունվարի 14-ին:
1977-1987թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 ֆիզիկամաթեմատիկական միջնակարգ դպրոցում:
1991-1996թթ. սովորել է Երեւանի «Գալիք» համալսարանում՝ ստանալով իրավաբանի որակավորում:

ԿԵՏԻԿՅԱՆ ԱՐԱ ԺԻՐԱՅՐԻ

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991-1996թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԱՐԱՏԻ

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 18-ին ք. Երեւանում:
1987-1997թթ սովորել է Երեւանի թիվ 185 դպրոցում:
1997- 2001թթ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետում:

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ ԱՐԱՅԻ

Ծնվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Երեւանում:
2001-2009թթ. սովորել է թիվ 114 միջնակարգ դպրոցում
2010-2011թթ. սովորել է Մոսկվայի Լազարեւի անվան թիվ 2042 դպրոցում:

2015թ. ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը:

ՋԱՎԱԴՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՐԱՉԻԿԻ

Ծնվել է 1977թ. փետրվարի 27-ին, Երեւանում:
1994թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանը:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1999-2000թթ. ընտրվել է ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ:ԱՆՏՈՆՅԱՆ ՀՐԱՅՐ ՍԱՄՎԵԼԻ

Ծնվել է 1974թ. ապրիլի 15-ին, Երեւանում։
1981-1991թթ. սովորել է Երեւանի հ. 74 դպրոցում։
1991-1996 թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետի էկոնոմիկայի պետական կառավարում բաժինը։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ ՇԱՀԵՆԻ

Ծնվել է 1980թ. հունիսի 28-ին Երեւանում։
1997թ. ավարտել է Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը (Երեւան) եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։
2001թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։

ՔՈՒՇԿՅԱՆ ԱԼԻՆԱ ՄԱՔՍԻՄԻ

Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 13-ին Երեւանում:

1981 թվականին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը: Մասնագիտությամբ` թերապեւտ: Բժշկական գիտությունների դոկտոր: 1982-1993թթ.` աշխատել է 4-րդ Գլխավոր Վարչության պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄՈՎՍԵՍԻ

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 10-ին, Երեւանում:
1989թ. ավարտել է Էրեբունու թիվ 160 միջն. դպրոցը:
1994թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով տնտեսագետ-կազմակերպչի որակավորում՝ «Էկոնոմիկա եւ կառավարում ագրոարդի համալիրում» մասնագիտությամբ:

ՍԱԴՈՅԱՆ ԱՐԱ ԱԼՖՐԵԴԻ

Արա Ալֆրեդի Սադոյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 17-ին, Երեւանում:
1984-1994թթ. սովորել է Ս. Սիսակյանի անվան թիվ 73 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի` «Ֆինանսներ եւ վարկ» ֆակուլտետում:

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐԻ

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 28-ին, Երեւանում:
1995-1997թթ. սովորել է թիվ 112 միջնակարգ դպրոցում, 1997-1999թթ. ուսումը շարունակել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2000-2003թթ.՝ Անգլիայի Royal Russel school դպրոցում, 2005թ. ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 միջնակարգ դպրոցը:

ՀԱՅՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՐԵՆԻ

Ծնվել է 1970թ մայիսի 7-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, այնուհետեւ մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչի որակավորումները:
1990-2007թթ. աշխատել է Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցում:

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՇԽԱՆԻ

Ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին Երեւանում:
1980թ. ընդունվել է Երեւանի թիվ 96 միջնակարգ դպրոց, 1990թ. ավարտել է թիվ 104 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական բաժնում եւ ստացել բժիշկ-ստոմատոլոգի որակավորում:

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ԳԵՎՈՐԳԻ

Ծնվել է 1982թ. Օգոստոսի 5-ին, Երեւանում։
1988-1998թթ. սովորել է Երեւանի հ. 124 միջնակարգ դպրոցում։ 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:

2000-2004 թթ. ընդունվել եւ ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը, ստացել է իրավագետի որակավորում:

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐԻ

Ծնվել է 1962 թվականի փետրվարի 24-ին, Երեւանում: 
1969-1979թթ. սովորել է Երեւանի թիվ 110 միջնակարգ դպրոցում: 
1979-1980թթ. սովորել է Երեւանի թիվ 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում: 

1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՆՈՒՇ ԱՇՈՏԻ

Ծնվել է 1978թ. փետրվարի 21-ին Երեւանում:
1984-94թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի թիվ 98 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի Միջազգային ժուռնալիստիկա եւ թարգմանչություն ֆակուլտետը:

ՀԱՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՔԱԵԼԻ

Ծնվել է 1976թ. օգոստոսի 17-ին Երեւանում:

1983-1993թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի Շեւչենկոյի անվ. N42 միջն. դպրոցը:
1993-1998թթ.` Երեւանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետ:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 21-ին, Երեւանում։
1995թ. ավարտել է Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը։
1996թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։
1999թ. աշխատել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատանը որպես ավագ տեսուչ։

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲԱՐՍԵՂԻ

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 6-ին:
2009 թ. ավարտել է «Բյուրակն» կրթահամալիրը :
2009-2015թթ. սովորել է ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում:

2016 թ-ից սովորում է սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում:

ԶԵՅՆԱԼՅԱՆ ՆԱՐԳԻԶ ՍԵՐՈԲԻ

Ծնվել է 1964թ. մարտի 29-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, ուսուցչի որակավորում:
1996-2006թթ. աշխատել է Երեւանի թիվ 171 դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԳԱԳԻԿԻ

Ծնվել է 1985թ. հունվարի 21-ին:
1991-2001թթ. սովորել է Պեյո Յավորովի անվան հ.131 միջնակարգ դպրոցում:
2002-2006թթ. ընդունվել եւ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի ֆակուլտետը:

ԵՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ

Ծնվել է 1972թ. ապրիլի 29-ին Երեւանում:
1979-1989թթ. սովորել է Երեւանի թիվ 180 միջնակարգ դպրոցում:
1989-1994թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետ-կոնստրուկտորի որակավորում:

Տպել
28386 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին