Ես գնում եմ ԱԺ, մյուսները՝ ավագանի. Նիկոլ Փաշինյան

Երեւանի ավագանու ընտրություններին ավելի քան 70 հազար ձայն ստացած «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, որպես Երեւանի ավագանի չի աշխատի, այլ կգնա խորհրդարան՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ելք» դաշինքի շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով armtimes.com-ի հարցին:

«Ես գնում եմ ԱԺ, մյուսները, ով համապատասխան հավաքած ձայներով ավագանի է գնում, որեւէ ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք, չեմ կարծում՝ այդպիսի բան լինի, որովհետեւ ավագանու անդամ ընտրվածներն ակտիվ մասնակցել են նախընտրական գործընթացներին: Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը չեն քննարկվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն մոտ 1000 ձայն պակաս է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւան քաղաքում, իսկ «Ելք» դաշինքը՝ հազար ձայնով ավելի: «Մենք ունենք վստահության կայուն հենարան Երեւան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետությունում: Մեր խնդիրն է համախոհների բազմությունը բազմապատկել: Սխալի խնդիր չկա: Երեւանում 100 հազարավոր մարդիկ քվեարկում են ըստ ընտրակաշառքի, այո՛, մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ քվեարկեն առանց ընտրակաշառքի»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի հնարավոր սխալների մասին:

Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբի ղեկավարը Էդմոն Մարուքյանն էլ ընթերցեց դաշինքի հայտարարությունը երեկ եւ դրան նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է, որ ընտրության օրն ու դրան նախորդած ժամանակահատվածում ՀՀԿ-ի շտաբներից ընտրակաշառքներ է բաժանվել, բայց «Ելք»-ին հաջողվել է ձեռք բերել ընտրակաշառքի դեպքերի անառարկելի փաստեր:

«ՀՀ իրավապահ մարմինները ցուցաբերել են համատարած անգործություն, որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը: Դաշինքը հրապարկել է ապացույցներ, որ ոստիկանությունը զբաղված է եղել ՀՀԿ-ի քարոզչությանը: Քվեարկության օրը ոստիկանները բռնություն են գործադրել Երեւանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա աղջկա նկատմամբ»,- ընթերցեց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով, որ դաշինքն ակնածանք է արտահայտում բոլոր այն ընտրողներին, որոնք առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, դաշինքը շնորհակալություն է հայտնում այն քաղաքացիներին, որոնք ֆինանսական, բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:

Երեւանի ավագանում «Ելք»-ը հանդես է գալու իր 70 հազար ընտրողի անունից: Դաշինքը միջոցներ է ձեռնարկելու ընտրախախտումների դեպքերով պատշաճ քննության համար:

«Մենք զգում ենք, եւ կրում ենք այն պատասխանատվությունը, որ հանրապետությունում երրորդ ուժն ենք,Երեւան, Վանաձոր քաղաքներում երկրորդ ուժն ենք: Քվեարկության արդյունքում արձանագրել ենք, որ ՀՀԿ-ն ֆեյք դիտորդներ է բուծել եւ տեղակայել ընտրատեղամասերում, ստուգվել է հավատարմագրման ցանկը, եւ նրանք դուրս են հրավիրվել: Սա նորույթ է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դաշինքը հաղորդում է նախապատրաստում ՀՀԿ-ի փաստաթղթերի հետ կապված գլխավոր դատախազություն դիմելու համար:

Տեղամասերի արձանագրություններում անճշտություններով պայմանավորված մինչեւ ժամը 18:00-ն դաշինքը հնարավոր է վերջնահաշվարկի դիմումներ ներկայացնի ԿԸՀ:

Տպել
4262 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին