Ինչո՞ւ Երևանում Տիմատին չերգեց․ պարզաբանում է երգիչն ու համերգի կազմակերպիչները․ տեսանյութ

13/05/2017 schedule12:24

Մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած համերգի շրջանակներում պետք է ելույթ ունենար նաեւ հայտնի երգիչ Տիմատին, ով, սակայն, չնայած հանդիսատեսի սպասումներին, այդպես էլ բեմ չբարձրացավ։

Համերգի ընթացքում հայտարարվեց, որ Տիմատիի ելույթը տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվել: Սակայն, մեր տեղեկությունների համաձայն՝ ռուս հայտնի երգիչը բեմ չի բարձրացել կազմակերպիչ Jet Set ընկերության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Մինչդեռ կազմակերպիչ ընկերությունից այլ պատճառ են նշում։

«Առաջին շարքում կանգնած ֆանատները ջուր էին լցնում տեխնիկայի վրա, որի հետեւանքով սաունդքարտը վառվել է, դա տեղի է ունեցել հենց Տիմատիի բեմ դուրս գալուց առաջ,-արդեն այսօր armtimes.com-ի հետ զրույցում ասաց համերգի կազմակերպիչ Jet Set ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը՝ հավելելով, որ տեխնիկան արտիստներն իրենց հետ Ռուսաստանից էին բերել եւ այն տեղում սարքելը կամ նույնը գտնելը պարզապես հնարավոր չի եղել,-Կազմակերպիչները համերգի ընթացքում հայտարարել են, որ Տիմատին հենց իր առաջին ազատ օրը կգա ու առանձին ելույթ կունենա, պարզապես մարդիկ պետք է պահեն իրենց այս համերգի տոմսերն ու առաջիկայում հին տոմսերով մասնակցեն համերգին»։

Թե մոտավորապես երբ կլինի այդ համերգը, կազմակերպիչները դժվարանում են ասել։ Կազմակերպիչները նաեւ բացառում են տեխնիկան միտումնավոր փչացնելու վարկածը։

Համերգին երգել են Քրիստինա Ս-ին, L'One-ը եւ Մոտը: Մարզահամերգային համալիրի համերգասրահը լեփ լեցուն է եղել:

Տիմատիի երգարվեստի սիրահարներից Լենան armtimes.com-ին ասաց՝ թեեւ ցավում է, որ սիրելի երգչին այդպես էլ չեն տեսել, սակայն գոհ է համերգից․

«Ճիշտ է, համերգին Տիմատին չերգեց, սակայն համերգը շատ լավ անցավ, միակ թերությունը դա էր ու կարծում եմ ինքը, ինչպես խոստացան, անպայման, կգա կերգի ու մենք էլ կգնանք»։

Հայտնի երգիչը կատարված միջադեպի առնչությամբ տեսաուղերձ է հղել, որում ներողություն է խնդրել ու նույնպես նշել է, որ բեմ չի բարձրացել տեխնիկական խնդիրների հետեւանքով։

Երգիչը վստահեցրել է, որ համերգն անպայման տեղի կունենա եւ առաջիկայում կտեղեկացնեն ամսաթվի մասին։ Նա տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում: Տեսանյութը՝ այստեղ:

Տպել
4835 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ