Մասնավոր տրանսֆերտների կասկածելի աճը. ռուսական փողերը Հայաստանով գնում են Արեւմո՞ւտք

Մասնավոր տրանսֆերտները Հայաստանի համար ունեն գրեթե նույն նշանակությունը, ինչ նավթի գինը մի շարք երկրների համար:

Երբ նավթի գները նվազում են, այդ երկրները ընկնում են տնտեսական ծանր կացության մեջ: Նույնը լինում է Հայաստանի հետ, երբ տարատեսակ պատճառներով նվազում են մասնավոր անձանց կողմից ուղարկվող գումարները` մասնավոր տրանսֆերտները: 1998, 2009, 2015 թվականների տնտեսական ցնցումները Հայաստանում պայմանավորված էին առաջին հերթին հենց տրանսֆերտների կտրուկ նվազմամբ: Եվ հակառակը` օրինակ 2005-2008 թվականների «տնտեսական հրաշքները», կամ «վագրի թռիչքները», ամենեւին պայմանավորված չէին վարվող տնտեսական քաղաքականությամբ, այլ ընդամենը տրանսֆերտների աննախադեպ աճով:

Մասնավոր տրանսֆերտների ազդեցությունը մեր տնտեսության վրա արտահայտվում է բնակչության գնողունակության տատանումներով: Երբ տրանսֆերտները շատ են, մարդկանց գնողունակությունը բարձրանում է, հետեւաբար աճում է ներքին սպառման ապրանքների արտադրությունը, եւ ստացվում են տնտեսական բարվոք ցուցանիշներ: Ուստի կարեւոր է հետեւել, թե ինչ է կատարվում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների դաշտում:

Անցած տարվա վերջերից եւ այս տարվա սկզբին մասնավոր տրանսֆերտների ցուցանիշներում, մեղմ ասած, տարօրինակ ու անհասկանալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնց պատճառները գոնե այս պահի դրությամբ դեռ ոչ մի պատկան մարմին, մասնավորապես, Կենտրոնական բանկը չի մեկնաբանել: Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում: Տրանսֆերտների հոսքը Հայաստան ունի խիստ սեզոնային բնույթ: Կան ամիսներ, երբ դրանք կտրուկ նվազում են, կան ամիսներ, որ կտրուկ աճում են: Ուստի միտումները արձանագրելու համար անհրաժեշտ է համեմատել տվյալ ժամանակահատվածը անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ:

2014 թվականից, երբ սկսվեց «ուկրաինական ճգնաժամը», նավթի գները գահավիժեցին, ռուբլին կտրուկ արժեզրկվեց, տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան սկսեց նվազել: Ու շարունակում էր սահուն նվազել մինչեւ անցած տարվա վերջերը: Դա պայմանավորված էր նրանով, որ տրանսֆերտների մեծագույն մասը Հայաստան էր գալիս Ռուսաստանից: Բայց հանկարծ տրանսֆերտները սկսեցին շեշտակի աճել, չնայած ռուբլին շեշտակի չէր արժեվորվել, նավթի գները շեշտակի չէին աճել: Քանի որ Կենտրոնական բանկը ներկայացնում է միայն վիճակագրությունը եւ սկզբունքորեն չի մեկնաբանում իրավիճակը, ուստի այս կտրուկ տատանումների պատճառները եղել եւ մնում են ենթադրությունների մակարդակի: Ենթադրություններից մեկն այն է, որ անցած տարեվերջին բանկային համակարգում նորմատիվների փոփոխությունները բերեցին նրան, որ բանկերի սեփականատերերը մեծ գումարներ ներարկեցին բանկերում, եւ դրա մի զգալի մասը Հայաստան է եկել որպես մասնավոր տրանսֆերտ: Տարվա սկզբին տրանսֆերտների աճն էլ, հնարավոր է, մասամբ պայմանավորված լինի ԱԺ ընտրություններով: Փաստ է, որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների վրա աննախադեպ գումարներ են ծախսվել: Եվ բացառված չէ, որ այդ գումարների մի զգալի մասն էլ թեկնածուների` դրսում պահ տված փողերն են եղել, որոնք մասնավոր տրանսֆերտների տեսքով տեղափոխվել են Հայաստան: Բայց սրանք զուտ ենթադրություններ են:

Մասնավոր տրանսֆերտների կտրուկ տատանումների վիճակագրությունն ու աշխարհագրությունը ինքնին հետաքրքիր են, իսկ պատճառները թերեւս ջրի երես դուրս կգան հետագայում: Այսպես. այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը (Հայաստանից նաեւ տրանսֆերտների արտահոսք կա, եւ զուտ ներհոսքը ընդհանուր ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունն է) կազմել է 129.4 միլիոն դոլար, որը մոտ 36 միլիոն դոլարով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը:

Ինչպես երեւում է ներկայացված գծապատկերից, Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճը, մեղմ ասած, կտրուկ է` 50.5 միլիոնից այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիոնի, այսինքն միանգամից կրկնապատկվել է: Սա աննախադեպ եւ տարօրինակ աճ է: Այս աճը հնարավոր չէ բացատրել Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավմամբ: Չափազանց տարօրինակ է ԱՄՆ-ից եւ Գերմանիայից զուտ ներհոսքի նվազումը: ԱՄՆ-ի դեպքում նվազումը ավելի քան 10 անգամ է, Գերմանիայի դեպքում`մոտ 20 անգամ: Ի՞նչն է այստեղ հատկապես ուշագրավ: Այս երկրներից ընդհանուր ներհոսքը շատ կտրուկ չի փոխվել: Կտրուկ մեծացել է արտահոսքը: Նույնիսկ փետրվարին դեպի ԱՄՆ արտահոսքը ավելի մեծ է եղել, քան ներհոսքը: Այսինքն, եթե սա դիտարկենք մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հանրության ունեցած պատկերացումների շրջանակներոմ, ըստ որի` տրանսֆերտների մեծ մասը ուղարկում են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները իրենց` այստեղ մնացած ընտանիքներին պահելու համար, ապա կստացվի, որ ԱՄՆ-ից մարդիկ խոպան են եկել Հայաստան, որ կարողանան կերակրել ԱՄՆ-ում մնացած իրենց սոցիալապես անապահով ընտանիքներին:  

Ռուսաստանից տրանսֆերտների կտրուկ աճը եւ դեպի արեւմտյան երկրներ արտահոսքի կտրուկ աճը թերեւս կարելի է բացատրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարված հարաբերություններով: Ներկայումս ՌԴ իշխանությունները ամեն ինչ անում են ռուսական կապիտալի արտահոսքը դեպի Արեւմուտք նվազեցնելու համար: Ամենեւին չի կարելի բացառել, որ այդ գումարների մի փոքրիկ մասը մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստանի միջով արտահոսի դեպի ԱՄՆ եւ Գերմանիա:         

Մասնավոր տրանսֆերտների աշխարհագրության մեջ եւս մի տարօրինակ փոփոխություն է եղել: Ինչպես երեւում է գծապատկերից, մոտ 4 անգամ աճել է «այլ երկրներից» Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալները: Եթե ԿԲ-ն ներկայացներ «այլ երկրների» բացվածքը, այսինքն թե որոնք են այդ «այլերը» եւ որտեղից որքանով են աճել տրանսֆերտները, հնարավոր կլիներ թեկուզ ենթադրություններ անել: Տրանսֆերտների նման կտրուկ փոփոխությունները մնում են չպարզաբանված, հետեւաբար նաեւ` կասկածելի:

Տպել
6735 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին