Ընտրակաշառքով չքվեարկած անձանց Երեւանի բյուջեից 15 հազար դրամ կտրամադրենք. Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքի նախընտրական շտաբում հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նոր ռազմավարություն են ներդնում, որը բերելու է հաղթանակի:

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ որոշում են կայացրել ավագանում մեծամասնություն ձեւավորելուց հետո Երեւանի բյուջեում նոր հոդված ավելացնել: Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք»-ի հաղթանակից հետո, եթե սոցիալապես անապահով քաղաքացիները դիմում ներկայացնեն քաղաքապետարան եւ հայտարարեն, որ իրենք չեն վերցրել ընտրակաշառք, ապա սոցիալական աջակցություն կստանան: Դա օրինական կլինի եւ Երեւան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրված քաղաքացիներին» կետը:

«Մոտ 15 հազար դրամի չափով օգնություն կստանան եւ դա կլինի Երեւանի քաղաքային բյուջեի ծախսային հոդված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսկերպ կձերբազատվեն ընտրակաշառքի արատավոր պրակտիկայից: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա չի դիտվի որպես ընտրակաշառք, քանի որ ընտրակաշառքը հանցագործություն է եւ իրենք ասուլիս չէին հրավիրի այսօր ասելու համար, որ ընտրակաշառք են բաժանելու: Ելք դաշինքի ներկայացուցիչների նախնական հաշվարկով նման սոցիալական վճարների գումարը կարող է հասնել մինչեւ 3 միլիարդ դրամի:

Այս առաջարկի գաղափարը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների մոտ առաջացրել է քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումների ժամանակ:  

«Մեր հաղթանակից հետո Երեւան քաղաքի բյուջեի մուտքերն ավելանալու են: Ես կարող եմ տեղերը նշել՝ գույքահարկի թերհաշվառումը կվերացվի եւ բյուջե մուտքերը կմեծանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս կարծում է, որ եթե մարդիկ ընտրակաշառք վերցնեն, ընտրեն ՀՀԿ-ին, գան քաղաքապետարան եւ սոցիալական վճարի համար դիմում գրեն, ապա այդ ժամանակ Երեւանի քաղաքային իշխանությունը «Ելք» դաշինքինը չի լինելու, ուստի նման հարց չի կարող առաջանալ:

«Երեւանի բյուջեի տերը Երեւանի քաղաքացիներն են, եւ նրանք իրավունք ունեն քաղաքապետին հանձնարարել, որ բյուջեից սոցիալական նպատակների համար գումար վճարվի»,- ասաց «Ելքի» քաղաքապետի թեկնածուն:

«Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորողի խոսքով՝ իրենք գումար չենք առաջարկում, այլ քաղաքացիներին առաջարկում են հետեւյալը, որ ոչ թե ձեռք պարզեն, ողորմություն խնդրեն, այլ առաջարկում են ընտրել այնպիսի քաղաքապետ, որը գումարները ոչ թե կգողանա եւ փշրանքները կվերադարձնի նրանց, այլ միջոցներ կձեռնարկի օրինական կերպով սոցիալական վճարներ անելու:

Լրագրողներից մեկի հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ԿԸՀ-ն այս առաջարկը կդիտարկի որպես ընտրակաշառքի խոստում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թող փորձեն»: Էդմոն Մարուքյանն էլ պատասխանելով նույն հարցին՝ հարց հնչեցրեց. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ մեր թիմում իրավաբաններ չկա՞ն»:

Տպել
14669 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը