ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը. կետերի մեծ մասը նոր պետք է իրականացվեն

08/05/2017 schedule13:52

Տոնական օրերից անմիջապես հետո կնքվելու է Հանրապետական կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության միջեւ հերթական կոալիցիոն համաձայնագիրը: 4-րդ անգամ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիոն կառավարման հուշագիր կստորագրի: Առաջին անգամ ՀՅԴ-ն կոալիցիոն իշխանության մաս է կազմել 2003 թվականին` Ռոբերտ Քոչարյանի օրոք, 2008 թվականին, եւ 2016-ին: Վերջին երկուսը, հայտնի պատճառներով, կարճ կյանք են ունեցել: Այս անգամ կողմերը տրամադրված են առաջիկա հինգ տարիների համար փաստաթուղթ ստորագրել: Կոալիցիոն գործընկերները պնդում են, որ առաջիկա օրերին կնքվելիք փաստաթուղթը շատ չի տարբերվելու 2016-ին ստորագրվածից: Եւ չի կարող տարբերվել, որովհետեւ այդ փաստաթղթում ամրագրված դրույթների 80 տոկոսից ավելին, կարծես թե, կյանքի չի կոչվել: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության վերջին համաձայնագիրը, որը, ըստ էության, դրված է լինելու նոր համաձայնագրի հիմքում:

Երևան, 24 փետրվարի 2016թ.

Քաղաքական համագործակցության համաձայնագիր

  1. Ընդհանուր դրույթներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝

- ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,

- նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,

- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,

- առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով,

- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,

- համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`

կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

Քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները

1Իրականացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունից բխող հրատապ քայլերը.

1.1. Հասարակական-քաղաքական բնագավառում.

1.1.1. Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:

1.1.2. Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը:

1.1.3. Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրապնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

1.1.4. Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները:

1.1.5. Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:

1.1.6. Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգեր:

1.1.7. Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը:

1.1.8. Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը:

1.1.9. Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:
1.1.10. Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը:

1.1.11. Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:

1.1.12. Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեությունը, այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները գանձելու մեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգերը՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների, հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցով գործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճ վարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝ հիմնական իրավունքների սահմանափակմանը վերաբերող սահմանադրական պահանջների, ներառյալ՝ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության և որոշակիության սկզբունքի համատեքստում:

1.2. Սոցիալ-տնտեսական բնագավառում`

1.2.1. Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակել տարազանել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը:

1.2.2. Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

1.2.3. Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը:

1.2.4. Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը:

1.2.5. Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կայուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը:

1.2.6. Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսությունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:

1.2.7. Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահովության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը:

1.2.8. Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության:

1.2.9. Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը:

1.2.10. Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը:

  1. Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանակի աճին:
  2. Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը:
  3. Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետականության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ:

III. Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը

  1. Քաղաքական համագործակցության դաշտը ներառում է պետության կյանքի ներքին և արտաքին բոլոր ոլորտները:
  2. Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:
  3. Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝

3.1. Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով:

3.2. Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս:

3.3. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.4. Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր մակարդակներում և օղակներում:

  1. Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ:
  2. Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ
Արմեն Աշոտյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Աղվան Վարդանյան 

Տպել
3629 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ