Շուշեցի կինը 25 տարի առաջ խոստացել է 5 տղա ունենալ,բայց 6-ն է լույս աշխարհ բերել.տեսանյութ

08/05/2017 schedule11:14

25 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը: 1992 թվականին այդ օրերին շուշեցի տիկին Դիանա Բալայանը ինքն իրեն խոսք է տվել, որ այնքան տղա է ունենալու, որ լրացնի մարտի դաշտում ընկածների տեղը:

Դիանա Բալայանը ութ երեխա է լույս աշխարհ բերել՝ վեց տղա եւ երկու աղջիկ: Երեխաների թվում գերակշռողը տղաներն են: Armtimes.com-ի հետ զրույցում ասում է, որ ցանկացել է հայրենիքի սահմանները պաշտպանող շատ զինվորներ տալ հայրենիքին:

«Ես մանուկ ժամանակներից պատերազմ եմ տեսել: Ինքս ինձ խոսք եմ տվել, որ մեծանամ, 5 տղա եմ ունենալու, որ մեր զոհված տղաների բացը լրացնեմ, բայց վեցը ունեցա: Կար ինձ համար 5 հարազատ մարդ, ովքեր զոհվել էին Շուշիի ազատագրման ժամանակ: Երեխաները մեր հարստությունն են, մեր ապագան: Մեր պետությանը պետք է առողջ սերունդ տանք, որ կարողանան մեր դիրքերը պահեն»,- armtimes.com-ի հետ զրույցում անկեղծանում է Դիանա Բալայանը:

Արամ, Մովսես, Միքայել, Մոնթե, Հայկ, Դավիթ, Լուիզա եւ Նանար. Բալայանների երեխաներն են: Ընտանիքում երեխաներից ավագը Արամն է: Նա 20 տարեկան է, ծառայում է Արցախի Մարտունու շրջանում տեղակայված զորամասերից մեկում, զբաղվում է նաեւ սպորտով: Մայրը որդու պատվոգրերը եւ մեդալները խնամքով է պահում: Հայրենասիրությունից զատ, տիկին Դիանան հետեւողական է, որ որդիները առողջ մեծանան:

«Ես որոշեմ եմ իմ բոլոր տղաների համար առողջ ապրելակերպ ստեղծել, որպեսզի կարողանան իրենց կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարեն»,- ասում է Դիանա Բալայանը եւ հպարտությամբ պատմում, որ որդին բանակում լավ է ծառայում, հրամատարական կազմը մտադրվել է Արամին պայմանագրային զինծառայության վերցնել:

«Ես ուրախ եմ, որ իմ տղան լավ է ծառայում, թող մնա եւ մեր Արցախը պաշտպանի: Ես տղա եմ ունեցել, որ սահմանին կանգնի»,- ասում է բազմազավակ մայրը:

Մասնագիտությամբ մանկավարժ Դիանա Բալայանը որդիներից մեկին անվանակոչել է Մոնթե՝ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատվին:

«Ասել եմ՝ անունդ բարձր կպահես, գետնով չտաս, հերոսի անուն է…»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Դիանա Բալայանը:

Բալայանների ընտանիքի բոլոր անդամներին միաժամանակ հանդիպել չհաջողվեց: Բալայանների հայրը տաքսու վարորդ է, մայրը՝ տեխնոլոգիա է դասավանդում Շուշիի թիվ 2 հիմնական դպրոցում: ԼՂՀ կառավարությունից կողմից, որպես բազմազավակ ընտանիք, բնակարան են աջակցություն ստացել, բայց նշում են, որ այն մի շարք թերություններ ունի: Հարմարավետ չէ մշտական բնակության համար: Դիանա Բալայանի խոսքով՝ սոցիալական պայմանները չեն ստիպում, որ Արցախը լքելու քայլեր ձեռնարկեն: Շուշիից հեռանալու մտադրություն չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
16637 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին