Թոքերում ականի բեկորներ ունեցող քառօրյա պատերազմի մասնակցի վիճակը կտրուկ վատացել է

Armtimes.com-ը մի քանի օր առաջ անդրադարձել էր ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Միքայել Սահակյանի առողջական խնդիրներին: Միքայելը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ թոքերում առկա է ականի բեկորներ, որոնց պատճառով մեծ դժվարությամբ է շնչում:

Այսօր armtimes.com-ը տեղեկացավ, որ Միքայելի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ Միքայելը ստանում է ստացիոնար բուժում:

«Ջերմությունս միանգամից բարձրացավ: Պոլիկլինիկայում ասացին, որ թոքաբորբի վտանգ կա: Թոքերիս մեջ եղած բեկորների պատճառով է, որ միշտ վատանում եմ, դժվարությամբ եմ շնչում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակիցը:

Գյումրու ԲԿ-ում Միքայելի մոտ ախտորոշվել է բրոնխիտ՝ հարցականով: Այժմ նա ստանում է համապատասխան բուժում թերապեւտիկ բաժանմունքում:

Միքայելը 3-րդ խմբի հաշմանդամություն ունի, սակայն սա արտոնություն է սահմանում միայն պրոֆիլակտիկ բուժման համար: Բեկորների հեռացման համար, ըստ նրա, լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, իսկ բուժումը, Միքայելի խոսքով՝ հնարավոր է միայն Գերմանիայում:

Նշենք, որ Միքայել Սահակյանը նաեւ մտահոգված է այն խնդրով, որ մինչ այս չի ստացել զինգրքույկը:

«Ժամանակից շուտ եմ զորացրվել, մի հատ թուղթ են տվել, որի վրա գրված է՝ պիտանի չէ ծառայության, բայց բիլետս չեն տվել»,- ասում է նա:

Միքայել Սահակյանի առողջական վիճակի եւ զինգրքույկ չտրամադրելու խնդրի հետ կապված armtimes.com-ը պարզաբանում խնդրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս տեղեկացրեց, որ կարող է մեզ հստակ պատասխանել միայն գործը ուսումնասիրելուց հետո:

Տպել
5420 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ