Նոր «վանդալիզմություն» Երեւանում. ակնկալվում է նախագահականի արձագանքը

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աբաջյանն իր էջում հրապարակել է Երեւանում հատված ծառերի լուսանկարներ ու գրել. ««Արաբկիր կանաչապատում»-ը Արաբկիր թաղապետարանի հարեւանությամբ 2 օրում ահա այսպես «կանաչապատեց» տարածքը` սրճարանի զոնտիկների համար»:

Խնդրի վերաբերյալ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Ոչ քաղաքային, ոչ բջջային հեռախոսներով դա մեզ չհաջողվեց: Դիմեցինք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ: Ժամը 12-ի սահմաններում մեզ պատասխանեցին, որ ղեկավար Հովհաննես Վարդանյանը տեղում չէ:

Նույն ժամին աշխատասենյակում չէր նաեւ կանաչապատման բաժնի ղեկավարը: Նրա օգնականն առաջարկեց զանգահարել ընդմիջումից` ժամը 14-ից հետո:

Այն, որ Երեւանը կանաչ տարածքների լուրջ սակավություն ունի, նորություն չէ: Որ հաճախ կառուցապատում իրականացնելու եւ հիմնականում սննդի օբյեկտ կառուցելու համար ծառեր են հատվում, դա էլ արդեն չի զարմացնում, թեպետ շարունակում է զայրացնել: Բայց տվյալ դեպքը, հատկապես ուշադրության է արժանի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական այս փուլում ու մայրաքաղաքում իրականացված վերջին սկանդալային ծառահատման ֆոնին:

Հիշեցնենք, որ ապրիլին քաղաքացի Ալեքսան Սամսոնյանը Դավթաշեն վարչական շրջանում ավելի քան 20 ծառ էր հատել: Իշխանություններն արագ արձագանքեցին կատարվածին, քրեական գործ հարուցվեց, Սամսոնյանը կալանավորվեց: Նա խոստովանել էր, որ ծառերն ինքն է կտրել, բայց չի ցանկացել ոչնչացնել, այլ ընդամենը խորը էտ է իրականացրել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրա արարքը «վանդալիզմություն» որակեց: Չուշացավ նաեւ երկրի առաջին դեմքի արձագանքը. «Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն», Սերժ Սարգսյանի անունից փոխանցեց նախագահի խոսնակը:  

Օրեր անց հատված ծառերը սկսեցին կանաչել, կալանավորված Ալեքսան Սամսոնյանը ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց:

Այնինչ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի հենց քթի տակ հատված ծառերը, ինչպես տեսնում ենք արդեն երկրորդ լուսանկարում, կտրված են հիմքից:

Քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը օրեր առաջ լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, անդրադառնալով Դավթաշենի ծառահատման դեպքին եւ մեկնաբանելով լրագրողների այն դիտարկումը, որ ծառերը փաստորեն իսկապես խորը էտված են եղել ու սկսել են կանաչել, հետաքրքիր խոստովանություն էր արել` ակնարկելով, որ նախկինում ծառ կտրելու համար քրեական գործեր չեն հարուցվել:

«Հիմա, երբ որ էդ ծառերը կտրեին, մենք չբարձրաձայնեինք, դուք գնայիք, տեսնեիք, ի՞նչ էիք ասելու: Ասելու էիք` ապրեք, խորը է՞տ եք արել: Ես լավ հիշում եմ, որ երբ մենք Երեւան քաղաքում խորը էտ ենք իրականացնում, լրագրողները միանգամից սկսում են բարձրաձայնել` էս ի՞նչ է կատարվում, ծառերը կտրում են, մյուս-մյուս: Էսօր մենք ասում ենք` դա խորը էտ չի, եւ բոլոր մասնագետներն են դա ասում: Դա ծառերի կտրում է»,- ասել էր քաղաքապետը, ապա հավելել. «Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ Երեւան քաղաքում ծառ կտրելու համար քրեական գործ հարուցվի: Փաստ` հարուցվել է»:

Իշխանություններին, կարծես թե, թվացել էր, որ Սամսոնյանի ձերբակալությունն իրենց համար խոշոր փիար քայլ է լինելու, բայց սպասումները փաստորեն չարդարացան:

Տպել
31732 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց