Մուշեղ Սաղաթելյանը ֆեյսբուքից է իմացել իր ինքնաբացարկի մասին, բայց չի պայքարի

«Ծառուկյան դաշինքի» ընտրական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր թեկնածու առաջադրված, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ֆեյսբուք սոցիալական ցանցից է տեղեկացել, որ ինքը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Այս մասին Մուշեղ Սաղաթելյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ պնդելով, որ ինքը ինքնաբացարկի հետ կապված որեւէ դիմում չի գրել եւ ԿԸՀ չի ներկայացրել:

- Պարոն Սաղաթելյան, դուք ինչո՞ւ որոշեցիք ինքնաբացարկի դիմում գրել եւ ներկայացնել ԿԸՀ:

- Ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել:

- ԿԸՀ նման դիմում չե՞ք ներկայացրել:

- Այո, ես այդ թեմայով ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ ընտրություններից հետո, ո՛չ մեկի հետ ոչ մի բառի փոխանակում չի եղել:

- Իսկ չի՞ եղել այնպիսի դեպք, որ ընտրություններից առաջ ինքնաբացարկի դիմում գրած եւ թողած լինեք «Ծառուկյան դաշինքի» ցուցակը գլխավորած Գագիկ Ծառուկյանի մոտ:

- Ես ոչ մի տեղ դիմում չեմ գրել, ես մի տեղ մի անգամ կենտրոնական շտաբում մի հատ մատյան էր, դրա մեջ մի հատ ստորագրություն եմ դրել: Ասեցին գործերը հանձնել վերջացրել եք, ասեցի՝ այո, ասեցին՝ դե ստորագրեք, այդտեղ ստորագրել եմ:

- Եթե այսօր մինչեւ 15:00-ն չգնաք, եւ ԿԸՀ-ից չպահանջեք պարզաբանում, ապա կզրկվեք մանդատից:

- Ես հիմա Շիրակում եմ, չգիտեմ… թերթում տպեք իմ խոսքը, իրենք կիմանան:

- Բայց պետք է ներկայանալ ԿԸՀ այդ հարցով, հայտարարությունը քիչ է:

- Ֆիզիկապես չեմ կարող, եթե լրագրություն է, թող հիմք հանդիսանա: Ես ոչ թե ասում եմ, որ պետք է գնամ դիմումս հետ վերցնեմ, այլ ասում եմ, որ ես նման դիմում չեմ գրել:

- Եթե չգնաք եւ չպարզաբանեք, ի՞նչ է լինելու:

- Ապրելու եմ, շարունակելու եմ պայքարել, որ մեր երկրում նման բաներ չլինեն:

- Այսինքն, եթե խախտվի ձեր իրավունքը, ապա կպայքարե՞ք, որ վերականգնվի:

- Ոչ կպայքարեմ, որ իմ երկրում արդարությունը վերականգնվի, ոչ միայն իմ:

- Այս ընթացքում Գագիկ Ծառուկյանի հետ խոսակցություն ունեցե՞լ եք:

- Ոչ, չեմ ունեցել:

- Իսկ ինչպե՞ս իմացաք ինքնաբացարկի դիմումի մասին:

- Ես ֆեյսբուքով նկատեցի գրառումներ, վերհիշեցի, որ ես մի անգամ մի մատյան էր  շտաբում, ստորագրել եմ այդտեղ ու դրանից հետո ես ուրիշ փաստաթուղթ, որ գրեմ իմ ձեռքով ինքնաբացարկ կամ էդ թեմայով խոսակցություն, չի եղել ինձ հետ:

Տպել
5368 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան