Ողբով հեռանում են. ՇՊՀ-ում ազատվողների հերթում Վարդեւան Գրիգորյանի կադրերն են

Շիրակի պետական համալսարանում կադրային ջարդ է սկսվել: Նորանշանակ ՀՀԿ-ական ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ինտենսիվորեն կրճատում է դեկանատների գործավարուհիներին եւ լաբորանտներին: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրին ՇՊՀ-ի մեր աղբյուրները:

«Այսօր առավոտից համալսարանում լաց ու ողբ է: Ռեկտորը աշխատանքից ազատում է այն գործավարուհիներին եւ լաբորանտներին, որոնց կենսաթոշակային տարիքն արդեն լրացել է: Ճիշտ է, նրանց տարիքը լրացել է, բայց մի քանի օրից մեկնարկում է քննաշրջանը, խառը իրավիճակ կստեղծվի: Այդ գործավարուհիները եւ լաբորանտները շատ լավ գիտեին այն ծրագրերը, որոնցով աշխատում էին, ճանաչում էին բոլոր ուսանողներին, գիտեին նրանց խնդիրները: Հիմա նորերը կգան, բայց բոլորովին անտեղյակ են ծրագրերից, համալսարանում խառը իրավիճակ է»,- armtimes.com-ին հայտնեց աղբյուրը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատանքից արդեն ազատվել է 10-13 աշխատակից: Մասնավորապես՝ աշխատանքից հեռացվել են ֆիզմաթ եւ մանկավարժություն ֆակուլտետների դեկանատների գործավարուհիները:

«Նրանք գիտեին, որ ազատվելու էին, բայց այսօրվա համար չգիտեին: Առավոտ եկան աշխատանքի եւ անակնկալ կերպով տեղեկացան, որ ազատված են»,- ասաց մեր աղբյուրը:

Շիրակի պետական համալսարանում ստեղծված սկանդալային իրավիճակի մասին զրուցեցինք նաեւ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Վերջինս նախ հերքեց մեր տեղեկությունները, ապա նշեց, որ սկսել է աշխատանքից ազատել գործավարուհիներին:

«Այո, մենք ազատում ենք այն աշխատակիցներին, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է»,- ասաց Մինասյանը:

ՀՀԿ-ական ռեկտորից հետաքրքրվեցինք նաեւ, թե քննական այս շրջանում արդյո՞ք տեղին էր գնալ կրճատումների, երբ մեկ ամիս հետո մեկնարկում են ամառային արձակուրդները:

«Մենք փոխարինող կգտնենք: Դուք մի մտահոգվեք»,- լարված պատասխանեց Մինասյանը եւ ընդհատեց հեռախոսազանգը:

ՇՊՀ-ի մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ բուհում էլ ավելի սկանդալային կրճատումներ տեղի են ունենալու ժամանակ անց, քանի որ առաջիկայում որոշ ֆակուլտետներ եւ ամբիոններ միավորվելու են: Մասնավորապես, պատմաբանասիրական ֆակուլտետը միանալու է օտար լեզուների ֆակուլտետին, հայոց լեզվի ամբիոնը՝ հայ գրականության, լրագրության ամբիոններին:

ՀՀԿ-ական ռեկտորը սա կապեց ուսանողների քիչ թվի հետ:

«Նա ազատում է 40 տարվա փորձ ունեցող աշխատակիցներին, բայց խոսվում է, որ ազատելու են այն երիտասարդ կադրերին, որոնք նախկին ռեկտորի՝ Վարդեւան Գրիգորյանի կադրերն են: Այս դեպքում, մեծ սկանդալ կլինի համալսարանում»,- եզրափակեց armtimes.com-ի ՇՊՀ-ի աղբյուրը:

Նշենք, որ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանից սկսել էին դժգոհել նաեւ ուսանողները: Գյումրիում շրջանառվում էին տեղեկություններ, որ նախընտրական շրջանում Մինասյանի եւ ՇՊՀ-ի գրեթե բոլոր ուսանողների միջեւ համաձայնություն է եղել, որ վերջիններս քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին, իսկ պետական քննությունների ժամանակ Մինասյանը «դուրս էր գալու նրանց լավության տակից»:

Ուսանողների դժգոհությունը հավանաբար պայմանավորված է եղել Մինասյանի կողմից համաձայնության խախտմամբ: Թեեւ պետական քննությունները դեռ չեն մեկնարկել, բայց ուսանողները նշում են, որ Մինասյանի պահվածքը չի խոսում  օգնության մասին: 

Նարեկ Կիրակոսյան, Գյումրի

Տպել
18993 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել