Մա՛մ, բա իմ պապան երբ կգա՞․այսօր լրանում է երեք կյանք խլած դիվերսիայի հինգերորդ տարին․ֆոտո

27/04/2017 schedule19:05

«Մա՛մ, բա իմ պապան ու՞ր ա, բա իմ պապան ե՞րբ ա գալու, ինչի՞ մեր հետ չի ապրում։ Բա պապայի համար ծաղիկ չենք տանո՞ւմ․․․»,- հորը միայն նկարներից ճանաչող հնգամյա Դավիթի հարցերի շարանն անսպառ է, հոր կարոտն՝ անծայր։ Դավիթը ծնողների յոթ տարվա սպասումն է, բայց ծնվեց հոր մահվանից յոթ ամիս անց` հոր ծննդյան օրն ու ստացավ արդեն նահատակ հոր անունը։

Դավիթի հայրը մեկն է այն երեք զինծառայողներից, որոնք ուղիղ հինգ տարի առաջ այս օրը՝ 2012-ի ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարեւելյան հատվածում զոհվեցին ադրբեջանական զինվորականների դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով:

Սահմանամերձ՝ պատերազմի ու խաղաղության արանքում մնացած Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում առ այսօր հիշում են չարաբաստիկ գիշերն ու ասում են, որ դիվերսիային զոհ գնացած 28-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանն ու 21-ամյա Արշակ Ներսիսյանը կանխել են մի մեծ ողբերգություն, եւ եթե տղաները չհանդիպեին դիվերսանտներին, հայտնի չէ, թե ինչքան զոհեր ու կորուստներ կլինեին:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի չորս բնակիչները պայմանագրային զինծառայողներ էին եւ այդ օրը բարձրանում էին դիրքեր՝ հերթափոխի, սակայն նրանցից միայն մեկին հաջողվեց փրկվել:

Պատմում են, որ երբ մեքենան հասել է դիրքեր տանող ճանապարհի կեսին, դիվերսիոն խումբը նախ՝ նռնակ է նետել նրանց ուղղությամբ, սակայն տղաները կարողացել են դուրս պրծնել մեքենայից ու հասկանալով իրավիճակի լրջությունը՝ սկսել են անզեն, մինչեւ վերջին շունչը պայքարել։

Տղաներից ամենաերիտասարդի՝ 21-ամյա Արշակ Ներսիսյանի մայրը հիշում է․

«Քննիչը պատմում էր, որ Արշակի փորից ներքեւ 60-ից ավելի փամփուշտ ա եղել: Ձեռին քարեր են էղել, թե էդ քարերով ի՞նչ պիտի աներ»,- ասում է Արշակ մայրը՝ Սվետլանա Պողոսյանն ու հավելում, որ դեպքի վայրում գտել են պարաններ, դիմակներ, լուսարձակող քարտեզներ:

Շատերն են նշում, որ դիվերսիոն խումբը շատ ավելի լուրջ առաքելությամբ էր եկել, սակայն հանդիպելով տղաներին՝ հետ են քաշվել։

Հինգ տարի անց էլ երեք զոհերի ընտանիքներում վիշտը չի մարել։

«Նույն ձեւի մղկտում ենք, նույն ցավն ա, ոչ մի բան չի փոխվել»,- ասում է տիկին Սվետլանան։

Արամ Եսայանի դուստրը դեպքի ժամանակ երկու տարեկան էլ չկար, գրկում էր հոր շորերն ու ասում, որ պապան «քաղաք ա գնացել սոկիկ բերելու»։ Այսօր նա արդեն դպրոցական է։

«Երեխան մեծանում ա, բայց ցավը չի անցնում։ Միշտ հարցնում ա, թե ո՞ւր ա պապան, ինչի՞ չի գալիս, ինչի՞ չի զանգում։ Հարցը տալիս ա ու շարունակում իր խաղը, արդեն ինքն էլ գիտի, որ ինչ էլ պատասխանեմ, մեկ ա պապան էլ չի գալու։ Ասում եմ գնում ենք պապայիդ տարին, դպրոց չես գնալու, ուրախանում ա, գիտի լավ տեղ ա գնալու»,- հուզմունքը կոկորդում խեղդելով՝ պատմում է Արամ Եսայանի այրին՝ 25-ամյա Մելինե Հովհաննիսյանը։

Դավիթ Աբգարյանի այրին՝ 30-ամյա Ասյա Բադալյանը, այս տարիների ընթացքում միաժամանակ ունեցավ կյանքի մեծագույն կորուստն ու ձեռքբերումը:

2012-ի դեկտեմբերի 5-ին՝ ամուսնու ծննդյան օրը, Ասյան ունեցավ իրենց երկար սպասված որդուն՝ կոչելով նրան հոր՝ Դավիթի անունով:

«Իր ծնունդով Դավիթս գոնե ապրելու հույս տվեց, ասում են տարիները բուժում են վերքերը, չկա նման բան, սպիանում ա, բայց մոռանալ չի լինում, ո՞նց կարող ես տղային տեսնես ու չհիշես, ոնց որ երեկ եղած լինի»,- ասում է Ասյան։

Այսօր՝ ապրիլի 27-ին լրանում է ոճրագործության հինգերորդ տարին։ Որդեկորույս երեք ընտանիքները դարձյալ իրենց քայլերը կուղղեն Բերդի բարձունքում գտնվող գերեզմանատուն։ Փոքրիկ Լուիզան ու Դավիթն հայրերի գերեզմանին սիրով կդնեն իրենց ձեռքով քաղված ծաղիկներն ու այդպես էլ չեն ստանա ամենասպասված հարցի պատասխանը․ բա պապան ե՞րբ կգա․․․

Տպել
14015 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա