Ադրբեջանական խնձորից ու թուրքական լոլիկից ավելի վտանգավոր բաներ կան

Թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեման հասել է իր թեժության գագաթնակետին: Որոշ մարդկանց մոտ արդեն տպավորություն է ստեղծվել, որ սա դիտավորյալ կազմակերպված դիվերսիա է, եւ թուրքական ու ադրբեջանական արտադրության մթերքները հատուկ թունավորվել եւ ուղարկվել են Հայաստան:

Եթե այդ միտումները շարունակվեն, ապա դա կարող է հանգեցնել տխուր հետեւանքների: Իրականում խնդիրը բոլորովին այլ տեղ է, եւ դրա մասին գրեթե չի խոսվում: Նախ ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանական խնձորները հայտնվել են մեր վաճառակետերում, սակայն պաշտոնապես ՀՀ սահմանը դրանք չեն հատել: Հանելո՞ւկ է: Իհարկե ոչ: Պարզապես մեր պատկան մարմինները, որոնք պետք է հսկեն մեր սահմաններով անցնող բեռները, լավագույն դեպքում անուշադրության հետեւանքով, իսկ վատագույն դեպքում՝ շահադիտական նպատակներով թերացել են իրենց աշխատանքում:

ՀՀ սահմանը հատող բեռները նկատմամբ հսկողությունը իրականացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ի դեմս մաքսային ծառայության, եւ ՀՀ գյուղնախարարությունը, ի դեմս Սննդի անվտանգության պետական ծառայության: Յուրաքանչյուրը ունի իր գործառույթը, բայց կոնկրետ խնձորի պահով երկուսն էլ պատասխանատու են: Մաքսային ծառայությունը ներկրվող ապրանքը, տվյալ դեպքում՝ խնձորը դիտարկում է որպես բիզնեսի առարկա, պարզում է, թե արդյոք այդ ապրանքից մաքսատուրք պե՞տք է գանձվի, թե ոչ, ավելացված արժեքի հարկ պե՞տք է գանձվի թե ոչ, որքա՞ն է կազմում այդ ապրանքի մաքսային արժեքը եւ այլն: ՍԱՊԾ-ն պետք է այդ մթերքը դիտարկի սննդի անվտանգության տեսանկյունից, այսինքն արդյոք այդ մթերքը անցե՞լ է  համապատասխան լաբորատոր փորձաքննություն այն երկրում, որի տված փաստաթղթերը մենք ճանաչում ենք եւ վստահում ենք դրանց, արդյոք տեղափոխման ընթացքում պահպանվե՞լ են անհրաժեշտ պայմանները, արդյոք մթերքը փչացա՞ծ չէ եւ այլն, եւ այսպես շարունակ:

Ու հիմա պարզվում է՝ այդ երկու կառույցների աչքի առաջից բավականին մեծ խմբաքանակի մթերք է մտնում Հայաստան, որը չի արձանագրվում, դրանից փաստորեն հարկեր չեն վճարվում ...: Դա մաքսանենգ ապրանք է: Եթե լիներ ոչ թե ադրբեջանական խնձոր, այլ բուլղարական բիբար, ճապոնական միս, չիլիական պանիր, կբացահատվե՞ր: Իհարկե ոչ, որովհետեւ չիլիական կամ ճապոնական որեւէ մթերք չի շոշափում մեր ազգային արժանապատվությունը, եւ ադրբեջանական խնձորը բացահայտվել է զուտ այն պատճառով, որ ադրբեջանական է: Եվ միայն: Ուստի կարող ենք պնդել որ մեր շուկայում կա անորոշ քանակությամբ ապօրինի ներկրված ապրանք:

Ու այստեղ ծագում է ամենակարեւոր հարցը: Ո՞վ կարող է սահմանը անցկացնել ապրանք, որ այն չմաքսազերծվի, չարձանագրվի: Տանիք չունեցող շարքային ցանկացած ներկրող կփաստի, որ մաքսայինը իր նման գործարարների կաշին քերթում է հենց սահմանի վրա: Ապրանքների վրա այնպիսի «հսկիչ գներ են» դնում, որոնք մի քանի անգամ գերազանցում են տվյալ ապրանքի իրական, շուկայական արժեքը: Այլ կերպ ասած, առանց մաքսազերծման ապրանքներ Հայաստան են ներկրում միայն արտոնյալները: Ընդ որում, դրանք սովորաբար խոշոր ներկրողներ են: Նրանք, իհարկե, իրենց բաժին մաղարիչները բաժանում են, բայց դրանից ոչ մի լումա չի գնում ՀՀ պետական բյուջե: Սա իհարկե վատ է` շատ վատ: Բայց ադրբեջանական խնձորի պատմությունը բացահայտում է մեկ այլ, շատ ավելի վատ, սարսափելի, աղետալի մի իրողություն:

Որեւէ մեկը երբեւեէ, որեւէ խանութում տեսե՞լ է, ասենք, Վրաստանից ներկրված սովորական շաքարավազ: Վրաստանում հիմա շաքարը մոտ 25 տոկոսով ավելի էժան է, քան Հայաստանում: Խնձորի դեպքում նույնպես գների այսպիսի տարբերություն է` ադրբեջանական խնձորը Վրաստանում 25 տոկոսով է էժան, ու որոշ գործարարներ դա ներկրում են Հայաստան եւ այդ բիզնեսից շահույթ ստանում: Բա այդ դեպքում ինչո՞ւ մաքսանենգ շաքար չեն ներկրում: Դա ախր ավելի ձեռնտու է` խնձորի տեղափոխելը, պահպանելը, իրացնելը ավելի դժվար է` ունի պահպանման կարճ ժամկետ, շուտ փչացող ապրանք է, նշանակում է՝ ավելի ռիսկային է բիզնեսի տեսանկյունից: Շաքարի համար պայմանները շատ ավելի մեղմ են` խոնավության խնդիրը եթե լուծված լինի, կարելի է տարիներով պահպանել` մինչեւ իրացվի: Ռուսաստանում էլ է շաքարավազը 25-26 տոկոսով էժան, քան Հայաստանում, ու էլի չի ներկրվում:

Սա է՞լ է հանելուկ: Իհարկե ոչ: Ամբողջ խնդիրն այն է, որ շաքարի բիզնեսը Հայաստանում «տեր» ունի: Մաքսայինը մանրադիտակով է հսկում, որ հանկարծ ոչ ոք շաքար չներկրի Հայաստան: Դա տաբու է: Դա կարող է անել միայն Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխը` Սամվել Ալեքսանյանը: Ու մաքսայինը կարող է աչք փակել ցանկացած ապրանքի վրա, կարող է կաշառք վերցնել ցանկացած ապրանք առանց մաքսազերծման Հայաստան մտցնելու համար, բացի մի քանի ապրանքներից, այդ թվում՝ շաքարավազ: Ու դա այնքան հանրահայտ փաստ է, որ ոչ մի գործարար նույնիսկ չի էլ փորձում շաքարավազ բերել:

Հիմա կարող ենք ամփոփել: Մաքսային սահմանում անվերահսկելի վիճակ է` հսկայական ծավալներով մաքսանենգ ապրանքներ են ներկրվում, բյուջեն չի ստանում համապատասխան մուտքեր: Այդ մուտքերը ապահովելու համար մաքսայինը քերթում է այն ներկրողներին, որոնք տանիք չունեն: Դրան զուգահեռ մաքսայինի գործառույթների մեջ է մտնում ժամապահի պես հսկել այն ապրանքների ներկրման գործընթացը, որոնք ունեն իրենց մոնոպոլ ներկրողները: Այսինքն, ամեն ինչ անում են մոնոպոլիաների պահպանման համար: Դա շատ ավելի վտանգավոր է երկրի անվտանգության համար շատ ու շատ ավելի մեծ սպառնալիք է, քան թուրքական լոլիկներն ու ադրբեջանական խնձորները միասին վերցրած:

 

Տպել
8025 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»