«Հայի տեսակ» ու «հայու գեն». Բա ի՞նչ անեն փոքրամասնությունները, ուծացվե՞ն

26/04/2017 schedule12:51

«Ազգ-բանակ» հայտնի համաժողովի ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ՀՀ կրթական համակարգի հիմնական նպատակը հռչակեց «հայի տեսակի շարունակականության» ապահովումը: Այսինքն՝ ՀՀ կրթական համակարգը պետք է դպրոցականներին ու ուսանողներին առաջին հերթին կրթի հայ լինել, իրեն պահել, վարվել, քայլել, խոսել, մտածել հայեցի կամ հայերեն: Թե ինչ է սա իրականում նշանակում, դժվար է ասել:

Այն, որ այս հայտարարությունն իմաստի տեսանկյունից որքան պաթեթիկ, երկու այդքան էլ խոցելի է, կարծես՝ պարզ է շատերի համար: Նախ ի՞նչ է նշանակում «հայ տեսակը», ասել է թե «հայու գենը» կրթության հիմնական նպատակ դարձնելու առումով: Կրթության նպատակը չինովնիկների պատկերացումների շրջանակներում հայ կրթելն ու դաստիրակե՞լն է, թե՞ շարքային բնակչից կրթված, քննադատական մտածողությամբ Հայաստանի քաղաքացի ձեւավորելը: Եթե երկրորդն է, ապա ինչ կապ ունի այստեղ «հայը» կամ հայ տեսակի շարունակությունը: Կրթությունը ոչ սահմաններ, ոչ էլ ազգային տեսակներ է ճանաչում: Գիտելիքն ունիվերսալ է եւ տեղավորվում է համամարդկային արժեքների ու ձեռքբերումների շրջանակներում, դեռ ավելին՝ սնվում ու հարստանում այդ ձեռքբերումներից:

Ընդհանրապես կրթության «ազգայնացման» ու «կուսակցականացման» գործընթացը նոր չէ որ սկսվել է Հայաստանում: Այդ իսկ պատճառով, երբ հարց է առաջանում կրթության որակի բարձրացման, աշակերտների ու ուսանողների մեջ առաջին հերթին մտածելու հատկության եւ քննադատական մտքի զարգացման անհրաժեշտության համատեքստում, հաճախ իշխանական հատվածից առաջ է մղվում «փոքր պետության» անվտանգության համար առկա սպառնալիքների պայմաններում «ազգային տեսակի պահպանման» գաղափարը կամ կոմպլեքսը: Նույն աշակերտների ու ուսանողների մտքում Հայաստանը փոքրացվում է, վերածվում պաշարված ամրոցի, որտեղ պետք չէ ընդվզել, քանի որ կան սպառնալիքներ, որի պայմաններում կրթության հիմնական նպատակը «ազգային տեսակի պահպանման շարունակականությունն» է: Իրականում քաղաքական առումով, սա ուղիղ ճանապարհն է մարդկանց հպատակեցման եւ իշխանության վերարտադրության ապահովման համար: 

Հենց այս պատճառով դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն ազատ տեռորի են ենթարկում իրենց աշակերտների ծնողներին եւ իշխանության օգտին ձայն հավաքում, ու ոչ մի ընդվզում: Խանութների ցանցերի տերերը նույն անում են իրենց աշխատակիցների նկատմամբ, էլի ոչ մի ցասում: Այս հարցի վերաբերյալ կարեւոր դիտարկում է անում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նախ՝ նա ախտորոշում է Հայաստանում ստեղծված իրավիճակը հետեւյալ կերպ. «Երկիր, որից վերջին 9 տարում արտագաղթել է շուրջ 350 հազ. մարդ, փակվել են տասնյակ հազարավոր ձեռնարկություններ, աղքատության շեմին է հասել բնակչության կեսը, արտաքին պարտքը աճել է 5 անգամ, պատերազմի արդյունքում տվել է 100-ից ավելի զոհեր և կորցրել 800 հա տարածք, բոլորը համատարած դժգոհում են անարդարությունից, երկրում առկա է ընտրովի արդարադատություն, որի արդյունքում էլ՝ բանտերը լցված են քաղբանտարկյալներով»:

Այնուհետեւ հիմք ընդունելով վերը կատարած արձանագրումները՝ Իշխանյանը հարցադրում է կատարում, թե ինչու այդ երկրի բնակչությունը ընտրում է այն քաղաքական ուժին, որը պատասխանատու է վերը նշված բոլոր ձախողումների համար: «Կարծում եմ այդպիսի ընտրություն անհնար է պատկերացնել որևէ քաղաքակիրթ երկրում: Ուստի, կամ ժողովուրդի հիմնական մասը հպատակ, խեղճուկրակ ընտրազանգված է, կամ իշխանությունները հերթական անգամ կեղծել եմ ընտրությունները: Ես կարծում եմ երկուսն էլ ճիշտ է, հարցը տոկոսների մեջ է»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է կրթության համակարգի կուսակցականացմանը, ապա բավականին հետաքրքիր դիտարկումներ է կատարում այս խնդրի վերաբերյալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա հիշեցնում է Հունաստանի օրինակը՝ նշելով, որ այդ երկրում իշխող PASOK կուսակցությունը 1993 թ.-ին սկսվեց կրթության կուսակցականացման գործընթացը: «Սա ի վերջո հանգեցրեց տնտեսական փլուզման: Հունաստանի կոլապսի գլխավոր պատճառներից մեկը համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը, եւ որպես հետեւանք պետական ապարատի ուռճացումը»,- նշում է նա հավելելով, որ այսօր ՀՀ կրթության ոլորտում այնպիսի մի իրավիճակ է ստեղծված, որ տնօրեններին չեն պարտադրում դառնալ ՀՀԿ-ական, այլն նրանք իրենց կամքով են գնում այդ քայլին:

«Նրանք գնում են այդ քայլին, քանի որ գիտեն, հակառակ պարագայում, իրենց դպրոցը կարող է տուժել: Եթե չմտնի այդ կուսակցության մեջ, օրինակ, չի կարող դպրոցի վերանորոգման հարց բարձրացնել: Սա բերում է մի վիճակի, որ ազատամիտ մարդիկ այլեւս չեն ուզենալու տնօրեն դառնալ: Սա բերելու է տնօրենների որակական նվազմանը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Այժմ կարճ անդրադառնանք դաշնակցական կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի՝ կրթության նպատակը որպես «հայի տեսակի շարունակականության ապահովման» պնդման ազգային-քաղաքական կողմին: Հայաստանում, թեպետ քանակությամբ քիչ, բայց, այնուամենայնիվ, ազգային փոքրամասնություններ (եզդիներ, քրդեր, ռուսներ, ասորիներ եւ այլն) են ապրում, ստեղծագործում եւ ծառայում բանակում: ԼՂ առաջնագծում ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին հիշում են շատերը: Այդ նույն ազգային փոքրամասնությունների համայնքներից չորսին նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովում նաեւ մանդատներ են հատկացվել:

Երբ նախարար Մկրտչյանն ազդարարեց կրթության գլխավոր նպատակի մասին Facebook սոցիալական բուռն քննարկումներ ծավալվեցին առ այն, թե այդ դեպքում ինչ պետք է անեն ազգային փոքրամասնությունները, որպեսզի տեղավորվեն կառավարության ներկայացուցչի հայտարարած նպատակի շրջանակում: «Ուծացվե՞ն, տարրալուծվե՞ն»,- հարց էին բարձրացնում թեմային անդրադարձած շատ օգտատերեր:

Հ.Գ. Եթե 97-98% հայերով բնակեցված Հայաստանը խոսում է հայ տեսակի պահպանման մասին, եւ այն հռչակում կրթության նպատակ, որը մի կողմից մարդկանց զոմբիացման, իսկ մյուս կողմից ազգայնականության հոտ է գալիս, ապա ինչու ենք զարմանում կամ նեղվում Վրաստանում հաճախ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի իրավունքների պաշտպանության մասով ծագած խնդիրներից:   

Տպել
5819 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին