«Հին երեւան» ներդրումային ծրագրի հեռանկարները աղոտ են

Ամենայն հավանականությամբ շուտով կմեկնարկի «Հին երեւան» կառուցապատման ներդրումային ծրագիրը: Ավելի ճիշտ կլինի ասել՝ կրկին կմեկնարկի: Իսկ եթե ավելի դիպուկ ասենք, կմեկնարկի արդեն երրորդ անգամ:

«Հին Երեւան» ծրագրի դեպքում «իրականացնել», «մեկնարկել» եզրույթները դարձել են խիստ հարաբերական հասկացություններ: Ու ընդհանրապես, այս ծրագրի հետ կապված՝ ամեն ինչ հարաբերական է: Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կառուցապատմանը եւ շինարարությանը վերաբերող խորհրդակցություն: Այդ խորհրդակցության ժամանակ, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, անդրադարձ է եղել նաեւ «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը: «Կարեն Կարապետյանը կարեւորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականգնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաեւ շինարարության ոլորտի զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծրագիրը պետք է վաղուց արդեն ավարտված լիներ: Մոտավորապես 2010-2011 թվականներին: Դեռ 2009 թվականի փետրվարին Երեւանի Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել էր «գերակա շահ»: Դա հենց այն հատվածն է, որտեղ պետք է իրականացվեր «Հին Երեւան» ծրագիրը: Նախատեսվում էր, որ 2007 թվականից սկսած՝ Երեւանի կենտրոնի վայրի կառուցապատման ընթացքում անխնա «հնձած» հին Երեւանի պատմական շենքերը պետք է կառուցվեին այդ հատվածում: Անցան տարիներ, բայց ոչինչ չկառուցվեց: 2014 թվականի դեկտեմբերին կառավարությունը, ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ ստորագրեց համաձայնագիր «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հիմնադիրը Ֆրանսիայում ՀՀ հյուպատոս Վարդան Սիրմակեսն է:

2015 թվականի հունվարին Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ կառուցապատման աշխատանքները կսկսվեն արդեն այդ տարի` 2015-ին: Կառուցապատման աշխատանքները չսկսվեցին, իհարկե: 2016 թվականի փետրվարին կառավարությունը կրկին վերը նշված` Երեւանի Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ «գերակա շահ» ճանաչեց, որը 2009-ին արդեն իսկ ճանաչվել էր գերակա շահ: Պատճառաբանությունն այն էր, որ «տարածքում առկա մեծածավալ ինքնակամ շինությունների, նաեւ գույքային միավորների նկատմամբ հավակնություններ ունեցող անձանց շրջանակի եւ իրավական կարգավիճակի» հարցում անորոշություններ կան:

Ինչ կլինի շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցությունից հետո՝ դժվար է ասել: Հայտնի է, որ այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 120-130 միլիոն դոլար: Դա մոտավոր հաշվարկ է: Ներդրումների իրական չափը կպարզվի, երբ հայտնվեն ներդրողներ: Ամբողջ խնդիրն այն է, թե այդ ներդրողները կհայտնվե՞ն արդյոք: Խնդիրն այն է, որ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը ներկայումս չափազանց փոքր է եւ պոտենցիալ ներդրողի համար իր ներդրումների վերադարձի հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ են: Եթե ներդրողը նշված հատվածում վերականգնի հին շենքերից մեկը, ապա չի կարող այդ շենքում կազմակերպել որեւէ բիզնես, որը տրամաբանական ժամկետներում ծածկի կատարված ծախսերը եւ շահույթ ապահովի նրան:

Հիմա կառավարությունը կարող է տխրել, որ ներդրողներ չեն հայտնվում, եւ դա օբյեկտիվ իրականություն է: Բայց «Հին Երեւանը» կարող էր արդեն կառուցված լինել: Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարութունը ժամանակին առանձնացրեց դա որպես առանձին ներդրումային ծրագիր, որի շահութաբերությունը ակնհայտորեն շատ ցածր է: Օրինակ, եթե այդպիսի տարածք մայրաքաղաքի փոքր կենտրոնում տրամադրվեր բազմահարկ, ինչպես կասեր դասականը` «բոմբոներկայի» նման բնակելի շենքեր կառուցելու համար, ապա հավանականությունը, որ ներդրողներ կհայտնվեն, ավելի մեծ է: Նախ այդպիսի շենքերի կառուցման ծախսը ավելի փոքր է, եւ երկրորդ`բնակարանը վաճառելը ավելի հեշտ է: Իսկ ահա հին շենքերի վերականգնումը նախ ավելի թանկ է, որովհետեւ պահանջում է բավականին նուրբ աշխատանք, եւ հետո` դրանք պետք է օգտագործվեն որպես բիզնես տարածքներ, ընդ որում՝ բարձր շահութաբերությամբ:

Եթե ժամանակին` վայրի կառուցապատման ընթացքում, երբ Երեւանի կենտրոնում, ըստ տարբեր հաշվարկների, ներդրվեց մի քանի միլիարդ դոլար գումար, «Հին Երեւանը» դիտարկվեր ավելի մեծ ներդրումային ծրագրի մի մաս, եւ տարածքի կառուցապատողների առաջ դրվեին որոշակի պահանջներ, ապա Երեւանի կենտրոնում արդեն ավարտված կլիներ Երեւանի պատմությունը խորհրդանշող այդ համալիրը: Հիմա, թերեւս, ուշ է:

Տպել
8300 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին