Քաղաքացու երկու կենսաթոշակի վճարումը արագորեն դադարեցրել են, իսկ վերականգնել չեն շտապում

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ Մարիամ Պողոսյանն ահազանգում եւ ուշադրություն է հրավիրում, որ որոշ անճշտությունների եւ սոցիալական ոլորտի ոչ ճիշտ կանոնակարգման հետեւանքով ինքը հայտնվել է անհասկանալի իրավիճակում:

Մեր խմբագրություն ուղարկած նամակում նա մասնավորապես գրում է. «Լինելով 3-րդ խմբի հաշմանդամ, զոհված զինծառայողի մայր, ՀՀ ոստիկանության նախկին թոշակառուի այրի՝  մարտ ամսից, առանց անհրաժեշտ տեղեկացման եւ հիմնավորման, ես չեմ ստացել զոհվածի ընտանիքին տրվող ամենամսյա թոշակը: Որից հետո ոստիկանության կենսաթոշակային բաժնից տեղեկանում եմ, որ իրենք էլ են պատրաստվում դադարեցնել թոշակը, քանի որ իրավունք չունեմ երկու տեղից  կերակրող կորցնողի թոշակ ստանալ: Ստիպված դիմում եմ  գրել եւ հրաժարվել ոստիկանության կողմից տրվող  թոշակից»:

Քաղաքացին, ի դեպ, նշում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ աշխատակիցների ոչ պրոֆեսիանալ աշխատանքի պատճառով, քանի որ նրանք իր հերթական բժշկասոցիալական  փորձաքննության մասին տեղեկանքը չէին ուղարկել ՀՀ ոստիկանության կենսաթոշակների բաժին, 2016 թվականի սեպտեմբերից 2 ամիս շարունակ կրկին թոշակ չէր ստացել, ու հարցը լուծվել է միայն կառավարության թեժ գիծ զանգահարելուց հետո:

Ուշագրավ է, որ ի տարբերություն նախկինի, կառավարությունն այս անգամ առանձնակի սրտացավություն հանդես չի բերել: Մարիամ Պողոսյանը թոշակից զրկվելու վերաբերյալ նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Գրությունը վերահասցեագրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պատասխանի համար վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 19-ը, բայց այն չկա ու չկա:

Թե սոցհարցերի, եւ թե պաշպանության նախարարություններից ուրբաթ օրը մեզ չհաջողվեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ: Իսկ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով քաղաքացու հետ տեղի ունեցածը, հղում արեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքին, որի 7-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ»:

Ըստ Զարզանդ Գաբրիելյանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից գրություն է ստացվել, որ Մարիամ Պողոսյանի դեպքում օրենքի նշված դրույթը խախտվել է, եւ քաղաքացին նախընտրել է հրաժարվել ոստիկանությունից ստացվող կենսաթոշակից:

Իսկ թե ինչպես է եղել, որ նրան երկրորդ տեղից է կենսաթոշակ նշանակվել, ոստիկանության աշխատակիցը դժվարացավ պատասխանել:

Ի վերջո, ինչպես մանրամասնեցին Մարիամ Պողոսյանի ընտանիքի անդամները, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ պետական մի մարմինը դադարեցրել է քաղաքացու կենսաթոշակի վճարումը, մյուսից ինքն է հրաժարվել, ու արդյունքում ոչ մեկը չի ստանում: Եվ որպեսզի նրան դարձյալ վճարվի հասանելիք թեկուզ մեկ կենսաթոշակը, հայտնվել է թղթատարության ու բյուրակրատական քաշքշուկների մեջ:

Տպել
3821 դիտում

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան