Երևան
33 °C
Ապրիլի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքում. սպանվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը:
Վերջինս սպանվել է ժամը 17:15-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: 21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանը:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կասկածյալը նախնական տվյալներով ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ: Ըստ այդմ՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, Ջանջուղազյանը մի քանի անգամ ինքնախեղում է կատարել եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական եւ դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն։ 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով՝ 2017 թվականի մարտին նա զորացրվել է: Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):
Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածին տրամադրվել է հանրային պաշտպան: Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Պարոն Հայրապետյան, այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:
- Ձերբակալված է, ունի կասկածյալի կարգավիճակ: Վաղը նրա ձերբակալման 72 ժամը կլրանա, այսինքն՝ պետք է վաղը մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվի:
- Որպես կասկածյալ ընդունո՞ւմ է իր մեղավորությունը:
- Ցուցմունք տվել է, դեպքը նկարագրել է, սակայն իր դիրքորոշումը չեմ կարող ես հայտնել, որովհետեւ նրա ասած տվյալները նախաքննական գաղտնիք են: Ինֆորմացիա իրավասու չեմ տալ:
- Այնուամենայնիվ, ինքն ասում է՝ ինչի՞ է դանակով հարվածել, վիճաբանությո՞ւն է եղել:
- Ջանջուղազյանը դեպքը նկարագրում է, սակայն բովանդակությունը թե ինչ է եղել, ես իրավասու չեմ հրապարակելու:
- Սպանության շարժառիթը նույնպե՞ս չեք կարող ասել:
- Ես չեմ կարող դա հրապարակել, նախաքննական մարմինը պետք է հրապարակի:
- Պարոն Հայրապետյան, ձեզ հայտնի է, թե քանի՞ վնասվածք է հասցվել ռուս զինծառայողին:
-Մեկից ավելի:
- Մոտավոր քանի՞ հարված է եղել:
- Երկու հարվածը ֆիքսված է, մնացածը դատաբժշկական փորձաքննությամբ կպարզվի:
- Ձերբակալված Արման Ջանջուղազյանն այժմ որտե՞ղ է պահվում:
- Երեկ տեղափոխեցին քաղաք Երեւան, որովհետեւ գործը քննվում է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում:
- Դեպքի պահին մենա՞կ է եղել, ձեզ ի՞նչ տվյալներ են հայտնի:
- Ըստ իմ տվյալների, այո, միայնակ է եղել:
- Պարոն Հայրապետյան, դեպքից անմիջապես հետո ՔԿ-ն տարածեց, որ ձերբակալված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ձեզ այս մասով ի՞նչ մանրամասներ են հայտնի:
- Ես քրեական գործում ներգրավվել եմ հենց այդ հիմքով, նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի: Իմ ունեցած տվյալները հետեւյալն են՝ նա 2016 թ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Կապանում, այնուհետեւ 3 ամիս անց բժշկական հանձնաժողովը հայտնաբերել է հոգեկան առողջության խնդիրներ, հենց այդ հիմքով էլ ինքը զորացրվել է:
- Հիմա դեպքի պահին մեղսունա՞կ է եղել:
-Մեղսունակ է եղել, թե՝ անմեղսունակ, այդ հարցին կարող է պատասխանել միայն քրեական գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը:
- Իսկ նա ստացիոնար բուժում ստացե՞լ է:
- Որեւէ բուժում չի ստացել, այս տեղեկությունները՝ ծառայության ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքներից են հայտնի:
- Դուք տեղյա՞կ եք հոգեկան առողջության խնդիրները ծառայության ընթացքում է ձեռք բերել, թե՞ մինչ զորակոչվելը:
- Մանրամասները դեռ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում պիտանի է ճանաչվել ծառայության համար եւ հետո հայտնաբերել են, որ խնդիրներ ունի:
- Պարոն Հայրապետյան, սպանված ռուս զինծառայողին, ձեր վստահորդը նախկինում ճանաչե՞լ է, ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել:
- Որքան ես տեղյակ եմ, ոչ, չի ճանաչել:
- Նրա մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել:
- Քննչական փորձարարություն է կատարվել:
- Այսինքն՝ տարե՞լ են դեպքի վայր:
- Այո, գնացել է, նկարագրել է դեպքը:
- Նա նախկինում դատված եղե՞լ է:
- Ոչ:
- Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա նախկինում ինքնավնասումներ է կատարել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:
- Նրա մոտ դեպքի օրը վնասվածքներ են հայտնաբերել, սակայն դա պատճառվել է տուժողի՞ կողմից, թե՞ իր գործողությունների հետեւանքով, չեմ կարող ասել: Դեպքից հետո նրա մարմնի վրա վնասվածքներ են առկա եղել:
- Մարմնի ո՞ր հատվածում են վնասվածքները:
- Ձեռքի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում էլ արված ինքնավնասումները կապված են հենց հոգեկան առողջության հետ:
- Արման Ջանջուղազյանը ինչո՞վ է զբաղվել, աշխատե՞լ է:
- Ոչ մի զբաղմունք չի ունեցել:
- Նա Գյումրիո՞ւմ է ապրում:
- Ոչ, Արման Ջանջուղազյանը Ստեփանավան քաղաքից է, որքան ես տեղյակ եմ Գյումրի հենց դեպքի օրն է եկել՝ առաջին անգամ:
- Ամուսնացա՞ծ է:
-Ոչ, ապրում է պապիկի հետ: Ծնողները բաժանված են, թե՝ մահացած են չգիտեմ:
Նշենք, որ սպանված ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը ծնունդով` Կրասնոդարից էր:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
Ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ կորած է համարվում 2 քաղաքացի
Եղվարդում երկհարկանի տուն է այրվել
Խորապես ցավակցում եմ․ Երևանի քաղաքապետի գրառումը՝ ուղղված «Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին
Կրակոցներ՝ Աշտարակ քաղաքում. հայր ու որդի կասկածվում են նախկին ոստիկանին ծեծի ենթարկելու համար
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել. ՇՄՆ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ խոսնակ
Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնում պայթյունի կապակցությամբ
Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Վնասի նվազեցման լրացուցիչ արդյունավետ լուծումներ ծխողների համար
Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ
39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը
ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն
54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր
Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ
Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ
Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել
Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)
Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար
Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան
ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում
Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը
© 2022 Հայկական ժամանակ