Ֆրանսահայերի արյունն արդեն կապո՞ւյտ է. Նազենի Ղարիբյան

23/04/2017 schedule22:34

Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 23-ին անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցել են նաեւ Հայաստանում գտնվող այդ երկրի քաղաքացիները։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը գործել է ընտրատեղամաս, որտեղ էլ քվեարկել են Ֆրանսիայի քաղաքացիները։

Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիություններ ունեցող, հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցել է այստեղ անցկացված ընտրություններին եւ տպավորված է։

«Ընտրելու բարձր կուլտուրա է ձեւավորված, մարդիկ հանգիստ մտնում, վերցնում էին քվեաթերթիկները, քվեարկում եւ դուրս գալիս։ Այնպիսի մշակույթ է ձեւավորված, որ նույնիսկ վերահսկելու կարիք չկա»,-ասում է Ղարիբյանը։

Ղարիբյանը՝ կիսվելով իր քաղաքական հայացքներով, նշում է, որ իր համար լավագույն թեկնածուն Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն է։

«Երկար մտորելուց հետո ես նրան եմ ընտրել։ Նա ունի բավական ուժեղ, իրատեսական ծրագիր։ Ինձ համար մի քանի կետ կա, որոնք շատ կարեւոր են․ նախ պայքարում է հանուն դեմոկրատիայի, աշխատանքի կողմնակիցն է, ասում է նաեւ, որ Ֆրասնիայի առաջնահերություններից պետք է լինի գիտահետազոտությունը, բոլոր համալսարանների դեմոկրատացումը և, որ շատ կարեւոր է ու այս հարցում նա միակն է, Եվրոպամետ է, չի ցանկանում դուրս գալ Եվրոպական միությունից»,-ասում է Ղարիբյանը՝ առանձնահատուկ նշելով Մակրոնի էմիգրանտների վերաբերյալ ունեցող դիրքորոշումը։

Ըստ Ղարիբյանի՝ գաղթականների խնդիրը Ֆրանսիայում միշտ էլ ցավոտ է եղել, հիմա՝ հատկապես։

«Սակայն Մակրոնը կողմ է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր իսկապես կարիք ունեն, ստանան այդ կարգավիճակն ու փրկվեն, նրանց ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք եւ լուծվի ինտեգրացիոն խնդիրները։ Սա շատ կարեւոր է նաեւ հայերի համար»,-նշում է հրապարակախոսը։

Ղարիբյանն ասում է, որ խոսել է Ֆրանսիայում ապրող հայերի հետ եւ զարմացել է, որ նրանք սատարում են Ֆրանսիայի ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պենին։

«Ես ասում եմ, որ եթե 1922 թվականին հայ գաղթականների նավը Ֆրանսիա հասնելուց այնտեղ իշխեր Մարին Լը Պենի պես գործիչ, այդ նավը հետ էր ուղարկվելու Թուրքիա։ Այնտեղ ապրող հայերն այնքա՞ն են ֆրանսիացի դարձել, որ հիմա եկողներն արաբ են, իսկ իրենք էլ կապույտ արյունով ֆրանսիացի՞, ինձ համար դա անհասկանալի է»,-ասում է Ղարիբյանը՝ հիշեցնելով, որ ֆրանսիացիները, միեւնույն է, հստակ տարանջատում են արմատներով ֆրանսիացիներին եւ որոշ խնդիրներով միշտ էլ դնում են տարբերություն։

Տպել
7163 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են