Երևան
13 °C
Վայքի զորամասերից մեկում այսօր առավոտյան մահացու վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ է, 1-ամյա երեխայի հայր: Արփիի գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նարեկը 11 տարվա ծառայող էր, այդպես էր գումար վաստակում եւ կարողանում ընտանիքը պահել:
«11 տարի է ծառայում է: 2 եղբայր պայմանագրային էին, հետո հայրը մահացավ, թաղում-բան արեցին, պարտքերը շատացան, եղբայրը գնաց Ռուսաստան, որ աշխատի, էդ պարտքերը փակի, ինքն էլ մնացել էր համ աշխատում էր, համ էլ կնոջը, երեխային, մորն էր տիրություն անում»,- ներկայացրեց գյուղապետը:
Նա ընդգծեց, որ Նարեկ Հակոբյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության ծախսերը իրենք են հոգալու, սակայն զինծառայողի ընտանիքը օգնության կարիք ունի՝ պարտքերը մարելու համար: «Շատ պարտքեր ունեն: Եղբայրը մի ամիս չկա գնացել էր Ռուսաստան, հեռագիր ենք տվել, հետ է գալիս: Եթե հնարավորություն լինի նրանց օգնելու՝ շատ լավ կլինի»,- հավելեց Վարդանյանը: Նշենք, որ զինծառայողի հոգեհանգիստը վաղն է՝ հայրենի Արփի գյուղում:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ այսօր առավոտյան՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը:
30-ամյա զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
© 2024 Հայկական ժամանակ